Սիրտս լցված է…
Ինչ , որ անուրախ տրամադրությամբ
Հիասթափված է
Իր շուրջը տիրող իրականությամբ
Սիրտս մրսում է…
Մի ցուրտը տարած տերև է դարձել
Թեև ներսում է,
Բայց ցուրտը նրան շատ հեշտ է գտել
Սիրտս մխում է…
Չասված խոսքերի բեռից խճճված
անխոս սգում է
Հերթական ցավից նա վիրավորված
Սիրտս ասում է…
Խոսել չգիտի բայց ասում է նա
Ախր ցավում է
Մի հարվածեք այդքան անխնա…
2007
Էջանիշներ