User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Իմ հույզերից...

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Իմ հույզերից...

    Էստեղ ուզում եմ տեղադրել դպրոցական ժամանակվանից մինչև հիմա գրածս մի քանի բանաստեղծությունները....
    Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները
    Գիշեր է...
    Պատուհանից նայում եմ դուրս
    Շատ քամոտ է ու շատ ցուրտ
    Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
    Գիշեր տխուր, գիշեր ցուրտ

    Ես տխրում եմ ,կարոտում եմ,
    Ես մռայլ եմ, ինչպես դու...
    Դրա համար քեզ սիրում եմ
    Թեկուզ մռայլ , թեև ցուրտ

    Պատուհանից նայում եմ դուրս
    Աստղեր չկան... շատ է մութ,
    Հույսեր չկան իմ սրտում էլ
    Գիշեր է լուռ, գիշեր մութ...
    18. 04.01
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Կրկին գարուն պայծառ ու ծաղկուն
    Եկար քո բույրով խնդության
    Նայեցիր կյանքին աչքերով խնդուն
    Իսկ ինձ նայել կրկին մոռացար...

    Եկար բերեցիր շատերին նոր կյանք
    Շատերին սիրո նոր երաջանկություն
    Եվ ուրախություն սպասվող և անսպաս
    Եվ երազներով լցված անուշ քուն

    Ու բաժանեցիր ժպիտդ անմեղ
    Լցված սիրո լույսի քնքշությամբ
    Շատերին տվեցիր ծաղիկներ ու սեր
    Իսկ ինձ նուինիսկ մի ծիլ մոռացար...
    2001
    Love has an enemy, but it is already defeated!

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Էն տարիքում, որ կոչվում ա դպրոցական սովորաբար բանաստեղծություններում, որտեղ զգացմունքներ կան ու մերժված, գերիշխում է խավարը...
    իսկ քեզ մոտ ինչ-որ բարություն կա, սեփական դե ցավ չասեմ, բայց դե «ցավի» հետ հաշտվելու փորձ ա նկատվում...
    Ի՜նչ խոսք, սա անցյալում է...հետաքրքիրն այն է, որ այդքան ժամանակ անց քեզ նորից հետաքրքրում է «սրա-նրա» կարծիքը

  4. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Ակնթարթ

    Ակնթարթ էր մի, երբ նայեցի քեզ
    Ինչ՞ էր փնտրեցի ես քո աչքերում,
    Սիրտս էր, որ այնպես տագնապեց
    Կարծես թե գտավ ինչ շատ էր փնտրում…

    Հենց այդ վայրկյանից , այդ ակնթարթից
    Աչքերս անվերջ որոնում են քեզ
    Ինչ՞ հուր էր, որ սրտումս վառեցիր
    Ինչպես չիմացար, որ սիրեցի քեզ…
    1998
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #5
    Սկսնակ անդամ Anush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2006
    Հասցե
    Arcax
    Տարիք
    34
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞

  6. #6
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Իմ հույզերից...

    Կամ տողերի միջև հանգը լավ չի ստացվում, կամ էլ քո ոճն է այդպիսին , ինչևե կարևորը բանաստեղծություններիդ մեջ միտքը զգացվում է
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  7. #7
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Anush-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞
    Անուշ ջան շատ ուրախ եմ , որ իմ տողերը քեզ դուր եկան


    Արի գիշեր արի երազենք...

    Արի ՛ գիշեր, արի՛ երազենք
    Վերհիշենք կրկին անուրջները իմ
    Արի՛ գիշեր, արի արտասվենք
    Նորից մտածենք իմ սիրո մասին:

    Նորից իմ գիշեր փչիր մեղմ քամին,
    Փոթորկիր կրկին իմ սրտում հույզեր
    Նայելով կրկին լուռ քո աստղերին
    Ես արտասվելով պետք է երազեմ:

    Արի՛ մութ գիշեր, արի՛ լույս գիշեր
    Նորից հավատանք հույսերին խամրած
    Արի միասին կրկին երազենք
    Կրկին աղոթենք իմ սիրո համար…
    Love has an enemy, but it is already defeated!

  8. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Ուզում եմ միայն այս պահին սիրել...

    Ուզում եմ միայն այս պահին սիրել
    Չեմ ուզում սիրո շատ հեռուն գնալ
    Ուզում եմ մի պահ քեզանով ապրել
    Նորից ստիպել սրտիս թրթռալ..

    Չեմ ուզում կարոտ, չեմ ուզում թախիծ
    Չեմ ուզում սիրո տխուր արտասուք
    Ու զում եմ սիրել միայն այս պահին
    Ուզում եմ սիրել ուրախ, անարցունք

    Իմ մեռած սիրտս կրկին ապրեցնել
    Շատ բան չեմ ուզում միայն թե հիմա
    Միայն թե հիմա այս պահին հիշել
    Ու դեռ հավատալ որ սիրել գիտեմ...


    Այդ սիրտն է իմ խելագար

    Հանդիպումը կարճ էր եղել
    Կհասցնեի մոռանալ
    Ինքս սիրել չեմ ցանկացել
    Այդ սիրտն է իմ խելագար
    Ու ինչու է նա ինձ տանջում
    Ու չի լռում գեթ մի ժամ
    Քո անունն է միշտ շշնջում
    Իմ շուրթերից կիսաձայն
    Ես լռում եմ ,նա կանչում է
    Իմ սիրտը այդ խելագար
    ՉԻ հասկանում ապարդյուն է
    Անհարաժեշտ է մոռանալ...
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Ուզում եմ միայն այս պահին սիրել...

    Վերնագիրը ամեն ինչ արժի:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ՛ գիշեր, արի՛ երազենք
    Վերհիշենք կրկին անուրջները իմ
    Արի՛ գիշեր, արի արտասվենք
    Նորից մտածենք իմ սիրո մասին:

    այս մի բանաստեղծությունդ ինձ դուր եկավ, այն շատ սահուն է կարդացվում, կարծես երգ լինի, ինձ միշտ հետաքրքրում է բանաստեղծության գրվելու պայմանները, եթե դժվար չէ, ասա այս բանաստեղծությունդ երբ որտեղ և ինչից հետո է ստեղծվել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    այս մի բանաստեղծությունդ ինձ դուր եկավ, այն շատ սահուն է կարդացվում, կարծես երգ լինի, ինձ միշտ հետաքրքրում է բանաստեղծության գրվելու պայմանները, եթե դժվար չէ, ասա այս բանաստեղծությունդ երբ որտեղ և ինչից հետո է ստեղծվել:
    Ապսարա ջան քանի որ այդ բանաստեղծությունն էլ մի քանի տարի առաջ եմ գրել , կոնկրետ չեմ հիշում թե ինչից հետո էր... բայց հիշում եմ , որ գիշեր էր, իմ սենյակում էի, տխուր էի ու սիրահարված
    Love has an enemy, but it is already defeated!

  12. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
    ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:

  13. #13
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
    ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:
    Չեմ նեղանում, որովհետև ինչքան հասկացա ձեզ ավելի դուր են գալիս մի փոքր ավելի ժառգոնային գրվածնեքները, իսկ ձեր մեծամտությունն ինձ զարմացրեց--թեև բանաստեղծությունները գրել եմ ավագ դպրոցական տարիներին չեմ կարծում ինքներդ 4-րդ դասարանում կարողանաիք նման բաներ գրել
    Love has an enemy, but it is already defeated!

  14. #14
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Հրաժեշտի նախազգացում

    Ոչինչ չի լինի՝ այլևս ոչինչ
    Ափսոս, որ այդպես սիրեցիր դու ինձ

    Ոչինչ չի լինի, կանցնի ամեն ինչ,
    Եվ կգա մի պահ էլ չես հիշի ինձ...

    Այլևս ոչինչ, ոչինչ չի լինի
    Բայց էլ աչքերիդ ես չեմ նայի ջինջ

    Ոչինչ չի լինի, կանցնի ամենինչ
    Միայն կարոտը լուռ կտանջի ինձ...
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ նեղանում, որովհետև ինչքան հասկացա ձեզ ավելի դուր են գալիս մի փոքր ավելի ժառգոնային գրվածնեքները, իսկ ձեր մեծամտությունն ինձ զարմացրեց--թեև բանաստեղծությունները գրել եմ ավագ դպրոցական տարիներին չեմ կարծում ինքներդ 4-րդ դասարանում կարողանաիք նման բաներ գրել
    Փաստորեն նեղացար դե ոչինչ, կանցնի
    Մեծամտության մասով չեմ վիճում, չեմ վիճում նաև մյուս մասով. նման բաներ ես հիմա էլ չեմ կարող գրել, բարեբախտաբար

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •