Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:
Ուզում ես նեղացի, բայց լավ կլնի որ չնեղանաս.
ոնց որ 4-րդ դասարանցու դպրոցական առաջադրանքներ լինեն:
Love has an enemy, but it is already defeated!
Հրաժեշտի նախազգացում
Ոչինչ չի լինի՝ այլևս ոչինչ
Ափսոս, որ այդպես սիրեցիր դու ինձ
Ոչինչ չի լինի, կանցնի ամեն ինչ,
Եվ կգա մի պահ էլ չես հիշի ինձ...
Այլևս ոչինչ, ոչինչ չի լինի
Բայց էլ աչքերիդ ես չեմ նայի ջինջ
Ոչինչ չի լինի, կանցնի ամենինչ
Միայն կարոտը լուռ կտանջի ինձ...
Love has an enemy, but it is already defeated!
Արև չկա...
Էլ իմ երկնքում արևը չկա
Առավոտ ու լույս էլ ինձ չեն ժպտում
Երկնակամարումս ամպերն են միայն
Միայն ամպերն են գոռում անձրևում:
Զեփյուռը մեղմիկ քաղցր հույզերի
Էլ չի թափառում իմ մերկ դաշտերում
Այնտեղ քամի է, սառնաշունչ քամի
Էլ ոչ մի ծաղիկ այնտեղ չի ծաղկում…
Էլ իմ երկնքում արևը չկա
Իսկ առանց արև գիշեր է տխուր
Եվ միայն իմ մի աստղ գիշերում խավար
Հեգնանքով դառը ժպտում է ինձ լուռ..
Love has an enemy, but it is already defeated!
Սիրտս լցված է…
Ինչ , որ անուրախ տրամադրությամբ
Հիասթափված է
Իր շուրջը տիրող իրականությամբ
Սիրտս մրսում է…
Մի ցուրտը տարած տերև է դարձել
Թեև ներսում է,
Բայց ցուրտը նրան շատ հեշտ է գտել
Սիրտս մխում է…
Չասված խոսքերի բեռից խճճված
անխոս սգում է
Հերթական ցավից նա վիրավորված
Սիրտս ասում է…
Խոսել չգիտի բայց ասում է նա
Ախր ցավում է
Մի հարվածեք այդքան անխնա…
2007
Love has an enemy, but it is already defeated!
Amina, ինչ սիրուն ես գրում, հոգով, անկեղծ… երևում է , որ բառերը դուրս են գալիս քո սրտից անկախ քո կամքից: Կարդալուց արտասվեցի… այնքան զգացմունք կարեցար փոխանցել քո տողերում: Ապրես:
Վարդ ջան ուրախ եմ որ քեզ դուր եկան, բայց չէի ուզի որ արտասվեիր
, բայց դե ես ինքս էլ մի քանիսը արտասվելով եմ գրել
գուցե այս բանաստեղծությունը շատ պարզ ու թույլ է սակայն ես իրան սիրում եմ
Ուր գնացիր իմ սիրելի
Ուր անցար իմ մանկություն
Ես ուզում եմ լինել կրկին
Ինչպես անհոգ մի մանուկ
Ես ուզում եմ դեռ վազվզել,
Խաղալ ուրախ քո գրկում
Ախ՛ ինչու ես դու ինձ լքել
Մենակ թողել մանկություն
Դեռ քեզանից չեմ կշտացել
Եկ ու գրկիր ինձ տաքուկ
Ես ուզում եմ դեռ երազել
Ինչպես անմեղ մի մանուկ
30.01.2003
Love has an enemy, but it is already defeated!
Հարգելի Amina, կարծում եմ, որ ավելի լավ կլիներ՝ ոչ դպրոցական տարիքիդ ստեղծագործությունները տեղադրեիր, որովհետև նման որակի գործեր, կարծում եմ, բոլորս էլ մի քանի տետր ունենք տան խորը անկյուններում պահված:
Եթե նույնիսկ չնայենք հանգավորմանն ու չափին, ապա, միևնույն է, բանաստեղծություններն այլ թերություններ էլ են ունեն: Եկեք նույնիսկ թեման մի կողմ նետենք: Ես կցանկանայի անդրադառնալ բառապաշարի աղքատիկությանը: Ինքդ նայիր, թե քանի անգամ ես նույն բառերն օգտագործել.
Ճիշտ է՝ որոշ դեպքերում բառերի կրկնությունը հնարք է, բայց կոնկրետ այստեղ ճիշտ հակառակն է, այսինքն՝ հմտության բացակայություն: Եվ ես ընդամենը այս օրինակը բերեցի, բայց բառերի կրկնությունները նկատվում են նաև մյուս ստեղծագործություններում:Գիշեր է...
Պատուհանից նայում եմ դուրս
Շատ քամոտ է ու շատ ցուրտ
Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
Գիշեր տխուր, գիշեր ցուրտ
Ես տխրում եմ ,կարոտում եմ,
Ես մռայլ եմ, ինչպես դու...
Դրա համար քեզ սիրում եմ
Թեկուզ մռայլ , թեև ցուրտ
Պատուհանից նայում եմ դուրս
Աստղեր չկան... շատ է մութ,
Հույսեր չկան իմ սրտում էլ
Գիշեր է լուռ, գիշեր մութ...
Բոլորից շնորհակալ եմ քննադատությունների համար..Ես բոլորովին դեմ չեմ քննադատությանը և դա շատ նորմալ եմ համարում, այն օգնում է մարդուն ավելի լավ ստեղծագործել արդեն հաշվի առնելով ինչ- ինչ հանգամանքներ որոնք իր մոտ լավ չեն ստացվում…Սակայն քննադատելուց ես մի քիչ այլ կերպ եմ վարվում-համենայնդեպս խուսափում եմ կոպիտ ձևից և ծաղրական տոնից, գնահատելով միարժամանակ էն լավ պահերը որ առկա են ստեղծագործության մեջ ––դա էլ կարծում եմ ներշնչում է հենց մարդուն ավելի լավ ստեղծագործել…
Իմ հույզերը վերնագիր ընտրեցի որովհետև դրանք իմ հույզերն են (կուզեի որ էդպես ընկալվեր), իսկապես գրել եմ այն ինչ զգացել եմ, ապրել գուցէ շատ արտակարգ չի ստացվել կամ դպրոցական տարիների բառապաշարիս աղքատությունը աչք է ծագում, բայց դրանք իմ հույզերն են...
եթե ձեզ բարկացրել կամ տհաճություն են պատճառել ներողություն եմ խնդրում…
Love has an enemy, but it is already defeated!
Ընդհանրապես, գրելուց առաջ հիշի՛ր, որ ոչ բոլորին ա դուր գալու քո գրածները, այսինքն դու քննադատվելու ես նաև, իսկ եթե քննադատանքին չես կարող դիմանալ, ուրեմն էլ մի գրի, որտև վաղը մյուս օր կարող ա քեզ նենց քննադատեն, որ սիրտդ չդիմանա խավարը այցելի սրտիդ ու իսկականից խորասուզվեք անվերջանալի երազների մեջ: Էդ մասը ուրեմն տենց:
Հաջորդը, միշտ հիշի՛, եթե քո գրածը քննադատում են, չի նշանակում, որ քննադատողը կոնկրետ գրական ուղղություն ա սիրում, կամ գրական բառապաշար: Դավոյին գրական ճաշակը իմանալով գիտեմ, որ հավայի տինտիրիտներ չի սիրում, սիրում ա ավելի բնական գրականություն:
Մեկ էլ վերջինը: Ուրախ չես լինի լսես իմ կարծիքը, ինչպես սկզբում էիր գրել, իսկ ես չեմ արտահայտի, որտև սիրտդ կարող ա չդիմանա: Իսկ ես էլ չեմ ուզում ոչ մտածված սպանությամբ հավայի մի քանի սռոկ էլ ատբիտ անեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ