Էստեղ ուզում եմ տեղադրել դպրոցական ժամանակվանից մինչև հիմա գրածս մի քանի բանաստեղծությունները....
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները
Գիշեր է...
Պատուհանից նայում եմ դուրս
Շատ քամոտ է ու շատ ցուրտ
Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
Գիշեր տխուր, գիշեր ցուրտ
Ես տխրում եմ ,կարոտում եմ,
Ես մռայլ եմ, ինչպես դու...
Դրա համար քեզ սիրում եմ
Թեկուզ մռայլ , թեև ցուրտ
Պատուհանից նայում եմ դուրս
Աստղեր չկան... շատ է մութ,
Հույսեր չկան իմ սրտում էլ
Գիշեր է լուռ, գիշեր մութ...
18. 04.01
Էջանիշներ