User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Իմ հույզերից...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Իմ հույզերից...

    Էստեղ ուզում եմ տեղադրել դպրոցական ժամանակվանից մինչև հիմա գրածս մի քանի բանաստեղծությունները....
    Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները
    Գիշեր է...
    Պատուհանից նայում եմ դուրս
    Շատ քամոտ է ու շատ ցուրտ
    Ես տխրում եմ ,բայց ներում քեզ
    Գիշեր տխուր, գիշեր ցուրտ

    Ես տխրում եմ ,կարոտում եմ,
    Ես մռայլ եմ, ինչպես դու...
    Դրա համար քեզ սիրում եմ
    Թեկուզ մռայլ , թեև ցուրտ

    Պատուհանից նայում եմ դուրս
    Աստղեր չկան... շատ է մութ,
    Հույսեր չկան իմ սրտում էլ
    Գիշեր է լուռ, գիշեր մութ...
    18. 04.01
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Կրկին գարուն պայծառ ու ծաղկուն
    Եկար քո բույրով խնդության
    Նայեցիր կյանքին աչքերով խնդուն
    Իսկ ինձ նայել կրկին մոռացար...

    Եկար բերեցիր շատերին նոր կյանք
    Շատերին սիրո նոր երաջանկություն
    Եվ ուրախություն սպասվող և անսպաս
    Եվ երազներով լցված անուշ քուն

    Ու բաժանեցիր ժպիտդ անմեղ
    Լցված սիրո լույսի քնքշությամբ
    Շատերին տվեցիր ծաղիկներ ու սեր
    Իսկ ինձ նուինիսկ մի ծիլ մոռացար...
    2001
    Love has an enemy, but it is already defeated!

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Էն տարիքում, որ կոչվում ա դպրոցական սովորաբար բանաստեղծություններում, որտեղ զգացմունքներ կան ու մերժված, գերիշխում է խավարը...
    իսկ քեզ մոտ ինչ-որ բարություն կա, սեփական դե ցավ չասեմ, բայց դե «ցավի» հետ հաշտվելու փորձ ա նկատվում...
    Ի՜նչ խոսք, սա անցյալում է...հետաքրքիրն այն է, որ այդքան ժամանակ անց քեզ նորից հետաքրքրում է «սրա-նրա» կարծիքը

  4. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Ակնթարթ

    Ակնթարթ էր մի, երբ նայեցի քեզ
    Ինչ՞ էր փնտրեցի ես քո աչքերում,
    Սիրտս էր, որ այնպես տագնապեց
    Կարծես թե գտավ ինչ շատ էր փնտրում…

    Հենց այդ վայրկյանից , այդ ակնթարթից
    Աչքերս անվերջ որոնում են քեզ
    Ինչ՞ հուր էր, որ սրտումս վառեցիր
    Ինչպես չիմացար, որ սիրեցի քեզ…
    1998
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #5
    Սկսնակ անդամ Anush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2006
    Հասցե
    Arcax
    Տարիք
    35
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞

  6. #6
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    37
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Իմ հույզերից...

    Կամ տողերի միջև հանգը լավ չի ստացվում, կամ էլ քո ոճն է այդպիսին , ինչևե կարևորը բանաստեղծություններիդ մեջ միտքը զգացվում է
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  7. #7
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Anush-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գեղեցիկ ես գրել,ինձ դուր եկավ:Շատ հոգեհարազատ եր ինձ:Էլի կգրես՞
    Անուշ ջան շատ ուրախ եմ , որ իմ տողերը քեզ դուր եկան


    Արի գիշեր արի երազենք...

    Արի ՛ գիշեր, արի՛ երազենք
    Վերհիշենք կրկին անուրջները իմ
    Արի՛ գիշեր, արի արտասվենք
    Նորից մտածենք իմ սիրո մասին:

    Նորից իմ գիշեր փչիր մեղմ քամին,
    Փոթորկիր կրկին իմ սրտում հույզեր
    Նայելով կրկին լուռ քո աստղերին
    Ես արտասվելով պետք է երազեմ:

    Արի՛ մութ գիշեր, արի՛ լույս գիշեր
    Նորից հավատանք հույսերին խամրած
    Արի միասին կրկին երազենք
    Կրկին աղոթենք իմ սիրո համար…
    Love has an enemy, but it is already defeated!

  8. #8
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    43
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Իմ հույզերից...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնթարթ

    Ակնթարթ էր մի, երբ նայեցի քեզ
    Ինչ՞ էր փնտրեցի ես քո աչքերում,
    Սիրտս էր, որ այնպես տագնապեց
    Կարծես թե գտավ ինչ շատ էր փնտրում…

    Հենց այդ վայրկյանից , այդ ակնթարթից
    Աչքերս անվերջ որոնում են քեզ
    Ինչ՞ հուր էր, որ սրտումս վառեցիր
    Ինչպես չիմացար, որ սիրեցի քեզ…
    1998
    Կարդացի բոլորը, զգացի ես գուցե,
    Բայց գուցե չգիտեմ, այնպես անզոր եմ,
    Դու ապրում ես այս մտքերում,
    Եվ ամբողջ օրը, հուշում ես սիրո երգի օրորը...
    Այս մտքերում արդար ես, անսահման,
    Եվ կյանքդ ազատ է առանց մութ, պայման...
    Լուսավոր են որոնածդ ճամփեքը,
    Կանցնես դրանցով շատ թեթև, անվախ ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •