Արև չկա...
Էլ իմ երկնքում արևը չկա
Առավոտ ու լույս էլ ինձ չեն ժպտում
Երկնակամարումս ամպերն են միայն
Միայն ամպերն են գոռում անձրևում:
Զեփյուռը մեղմիկ քաղցր հույզերի
Էլ չի թափառում իմ մերկ դաշտերում
Այնտեղ քամի է, սառնաշունչ քամի
Էլ ոչ մի ծաղիկ այնտեղ չի ծաղկում…
Էլ իմ երկնքում արևը չկա
Իսկ առանց արև գիշեր է տխուր
Եվ միայն իմ մի աստղ գիշերում խավար
Հեգնանքով դառը ժպտում է ինձ լուռ..
Էջանիշներ