Շատ դիպուկ է ասված:
Իսկապես, այստեղ մենք խնդիր չունենք կոնկրետ քաղաքականություն վարել, այլ ուղակի ցանկալի է լինի այնպիսի հնարավորություն, որ մասնակիցները բանավիճեն ուղիղ թեմայի շուրջ հասկանալով, որ այլ դեպքում նրանք ուղակի հարմար չեն բանավիճելու համար:
Իմ փորձը այս ֆորումի շրջանակներում քննարկմանը մասնակցելու շատ անհաջող ստացվեց, ես ուղիղ հարց տվեցի կապված նախագահի զեկուցման հետ իսկ պատասխան ստացա, որով ուղակի փորձ արվեց քննարկումը բազարի վերածելու (չնայած ես դրան սպասում էի):
Լիովին համաձայն եմ այն մտքին, որ մենք մեր մեջ պետք է բանավիճելու կուլտուրա զարգացնենք, բայց դրա համար հարկավոր է ինչ որ զսպողական մեխանիզմ:
Երբ բանավիճում են քաղաքական գործիչները հեռուստատեսությամբ կամ այլ ֆորմատում նրանք գիտակցում են, որ ցանկացած անձնական խոսք կարող է բերել հեղինակազրման, ուզում եմ, որ այս ակումբում ևս լինեն հեղինակություններ և հասկանան, որ ցանկացած անօրակ քննարկման հիմքում ընկած է իրենց իսկ հեղինակության ու մակարդակի աստիճանը:
Մի գուցե քաղաքակիրթ բանավեճին հասնելու նպատակի լուծումը գտնենք ոչ թե տեխնիկական հնարավորություններով այլ ուղակի քաղաքակիրթ բանավեճ քարոզելով:
Ես չունեմ կոնկրետ առաջարկներ, այլ ցանկանում եմ միասին հասնենք այդ խնդրի լուծմանը:
Ավելացվել է 7 րոպե անց
Ցանկացած ոք, անկախ պրոֆեսիոնալության աստիճանից, քննարկումների ժամանակ արտահայտում է իր սուբյեկտիվ կարծիքը, ես ենթադրում եմ, որ իմ առաջարկը պետք է հանգեցնի նրան, որ այդ սուբյեկտիվ կարծիքների արանքներից հանվի իրական օբյեկտիվը:
Ձեր այս տողերը ինձ հուշեցին խնդրի լուծման մեկ տարբերակ
կարելի է ստեղծել մի թեմա, որում քննարկումների կարող են մասնակցել միայն հատուկ թույլտվություն ունեցողները, որոնք ընթացքում որևէ կերպ կընտրվեն, իսկ մնացածը ուղակի հետևեն և մեկ այլ թեմայում փորձեն պարզել պրոֆեսիոնալ խմբի կարծիքների ճշմարտացիությունը' ետ չմնալով քննարկումներից:
Մոտավորապես առաջարկում եմ ակումբում ունենալ քաղաքականությունում պրոֆեսիոնալ հայացքներ ունեցողների մի խումբ:
Էջանիշներ