User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Քաղաքակիրթ բանավեճ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Խոսքը գնում է իրական բանավեճի այլ ոչ թե սուր ու անկոտրուն կարծիքների քննարկման մասին:

    Իրական բանավեճի նպատակը խնդրի կոնկրետ լուծում գտնելն է, որը ցավոք հիմնականում չի կիրառվում քննարկումների ժամանակ:
    Այն մտավախությունը, որ կլինի նույն քննարկումը և նույնիսկ կարող է խանգառել քննարկումների ընթացքին կարծում եմ չկա:
    Ես առաջարկում եմ ստեղծել մի այնպիսի բանավիճողների ճամբար, որի արդյունքում հնարավոր կլինի իսկապես կոնկրետ եզրահանգումների գալ և կոնկրետ առաջարկներ ներկայացնել:

  2. #2
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    ինչքան հասկանում եմ, խոսքը նոր ֆորմատի մասին է: Այսինքն, դա միգուցե ֆորումի սահմաններից դուրս պետք է արվի: Ինչ-որ բլոգի նման, միգուցե հենց ֆորումի հիմքի վրա, բայց նոր իմիջով, ուրիշ անվան տակ ...

  3. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան հասկանում եմ, խոսքը նոր ֆորմատի մասին է: Այսինքն, դա միգուցե ֆորումի սահմաններից դուրս պետք է արվի: Ինչ-որ բլոգի նման, միգուցե հենց ֆորումի հիմքի վրա, բայց նոր իմիջով, ուրիշ անվան տակ ...
    Շատ ճիշտ է, որովհետև բանավեճ վարող, երկու կողմեր, ետի ուժե կդառնա Չաթ: Դրահամառ հատուկ սկրիպտ "ՊԽՊ ԲԱՆԱՎԵՃ" կամ ել ինչ որ բլոգի վրա:

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Զրուցարանում անցկացրեք
    Loading your personal settings....

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Անկեղծ ասաց չհասկացա ինչպիսի բանավեճի մասին է խոսքը, որովհետեւ ցանկացած թեմայում էլ կարելի է բանավիճել եւ չեմ կարծում թե մոդերատորների միջամտության կարիք լինի. Տեղի յուզերները բավականին ցիվիլ հասարակություն են.

    Չնայած վերը նշված իմ տեսակետի, կարծում եմ կարելի է Moj-ին հնարավորություն տալ գախափարը ի կատար ածելու. Նախ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում առաջարկվող բանավեճի տեսակը, երկրորդն էլ, որտեղից իմանաք առաջարկի ոչ պետքական լինելը, եթե գործնականու դրա կիրառությունը չի եղել.

    Այդ պատճառով կարելի է փորձաշրջան անցկացնել, եթե իրոք ծրագիրը անհետաքրքիր լինի, նա առանց որեւիցե միջամտության իրեն կսպառի. Հետաքրքիր լինելու դեպքում, կհարստացնի ֆորումը, ավելի շատ մարդիկ գրավելով այստեղ.

    Moj-ը խոսեց հնարավոր հրավիրվող իրական քաղաքական գործիչների մասին, ըստ ինձ, նման ձեռնարկը արդեն հեաքրքիր է. Քաղաքական գործիչների ժամանակ առ ժամանակ առկայության դեպքում, իրոք Ակումբը կվերածվի ոչ միայն հզոր ֆորումի, այլեւ արժանի հասարակական կառույցի, որտեղ քնարկումները անցկացվում են ամենաբարձր մակարդակով.

    Հ. Գ.
    Կարծիքս խիստ անհատական է, գուցէ եւ սխալվեմ, այս պատճառով գոնը գործնական փորձաշրջան պետք է. Ով գիտի, ինչի կարող է վերածվել փոքրիկ ձեռնարկը.
    Ուրախ գրառում:

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Համաձայն եմ Vishapakah-ի հետ:
    Ու այնուամենայնիվ այնքան էլ լավ չեմ պատկերացնում առաջարկի էությունը։ Կարո՞ղ եք կոնկրետ ասել, թե հիմա ի՞նչ ադմինիստրատիվ կամ ոչ ադմինիստրատիվ քայլեր են անհրաժեշտ Ձեր առաջարկած բանավեճը փորձելու համար։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը գնում է իրական բանավեճի այլ ոչ թե սուր ու անկոտրուն կարծիքների քննարկման մասին:

    Իրական բանավեճի նպատակը խնդրի կոնկրետ լուծում գտնելն է
    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ ու ողջունում եմ քննարկումների կուլտուրան բարձրացնելու Ձեր կոչը, բայց խնդիրն այն է, որ բանավիճելիս Ձեր նշած բացասական երևույթների պատճառը երևի ոչ թե բանավեճի տեխնիկական իմաստով ֆորմատն է, այլ մեր մեջ բանավիճելու կուլտուրայի պակասը։ Հետևաբար քննարկմանը մասնակցող յուրաքանչյուր մարդ պիտի ինքն իր բանավիճելու կուլտուրայի վրա չաշխատի, դիմացինին հարգել ու հասկանալ սովորի։ Քննարկմանը մասնակցելը պիտի միայն ընդհանուրին հուզող խնդրի լուծումը գտելու նպատակ ունենա։
    Արդյոք քննարկումների Ձեր առաջարկած ֆորմատը այս իմաստով ինչ–որ բան կփոխի՞։ Չէ՞ որ ամեն դեպքում, որքան հասկացա, քննարկումներին մասնակցողները էլի ֆորումի անդամներն են լինելու ու քննարկումների կուլտուրան հենց իրենք են ցածր կամ բարձր մակարդակի բերելու։ Այսինքն, ենթադրում եմ, որ շեշտը պիտի լինի ոչ թե ինչ–որ տեխնիկական սահմանափակումներ մտցնելու, այլ յուրաքանչյուրիս անձնական կուլտուրան բարձրացնելու վրա։ Չգիտեմ, գուցե առաջինով երկրորդի՞ն հասնենք։
    Ինչևէ, հուսով եմ, որ այս առաջարկն ու քննարկումը ինչ–որ լավ բանի այնուամենայնիվ կբերեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    VIP սրա՞հ եք պատրաստվում հիմնել :

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկմանը մասնակցելը պիտի միայն ընդհանուրին հուզող խնդրի լուծումը գտելու նպատակ ունենա։
    Իսկ բացառվու՞մ է, որ ակումբակիցը պրոֆեսիոնալ չէ ասենք քաղաքականության մեջ, ու արտահայտում է իր "սուբեկտիվ" կարծիքը: Կամ արտահայտում է իր վերաբերմունքը ու գնահատականը տվյալ երևույթին որպես մարդ /քաղաքացի/:
    Ինչու եք համարում, որ "Ակումբ"-ը ՝ դա էքսպերտների ժողով է, որոնք հավաքվել են ինչ-ինչ համապետական /կամ այլ/ խնդիրներ լուծելու համար:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 28.08.2007, 20:46: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    VIP սրա՞հ եք պատրաստվում հիմնել :

    Ավելացվել է 5 րոպե անց

    Իսկ բացառվու՞մ է, որ ակումբակիցը պրոֆեսիոնալ չէ ասենք քաղաքականության մեջ, ու արտահայտում է իր "սուբեկտիվ" կարծիքը: Կամ արտահայտում է իր վերաբերմունքը ու գնահատականը տվյալ երևույթին որպես մարդ /քաղաքացի/:
    Ինչու եք համարում, որ "Ակումբ"-ը ՝ դա էքսպերտների ժողով է, որոնք հավաքվել են ինչ-ինչ համապետական /կամ այլ/ խնդիրներ լուծելու համար:
    Նպատակը խաղող ուտելն է, եւ ոչ պարտիզպան ծեծելը:

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպատակը խաղող ուտելն է, եւ ոչ պարտիզպան ծեծելը:
    Շատ դիպուկ է ասված:
    Իսկապես, այստեղ մենք խնդիր չունենք կոնկրետ քաղաքականություն վարել, այլ ուղակի ցանկալի է լինի այնպիսի հնարավորություն, որ մասնակիցները բանավիճեն ուղիղ թեմայի շուրջ հասկանալով, որ այլ դեպքում նրանք ուղակի հարմար չեն բանավիճելու համար:
    Իմ փորձը այս ֆորումի շրջանակներում քննարկմանը մասնակցելու շատ անհաջող ստացվեց, ես ուղիղ հարց տվեցի կապված նախագահի զեկուցման հետ իսկ պատասխան ստացա, որով ուղակի փորձ արվեց քննարկումը բազարի վերածելու (չնայած ես դրան սպասում էի):
    Լիովին համաձայն եմ այն մտքին, որ մենք մեր մեջ պետք է բանավիճելու կուլտուրա զարգացնենք, բայց դրա համար հարկավոր է ինչ որ զսպողական մեխանիզմ:
    Երբ բանավիճում են քաղաքական գործիչները հեռուստատեսությամբ կամ այլ ֆորմատում նրանք գիտակցում են, որ ցանկացած անձնական խոսք կարող է բերել հեղինակազրման, ուզում եմ, որ այս ակումբում ևս լինեն հեղինակություններ և հասկանան, որ ցանկացած անօրակ քննարկման հիմքում ընկած է իրենց իսկ հեղինակության ու մակարդակի աստիճանը:

    Մի գուցե քաղաքակիրթ բանավեճին հասնելու նպատակի լուծումը գտնենք ոչ թե տեխնիկական հնարավորություններով այլ ուղակի քաղաքակիրթ բանավեճ քարոզելով:

    Ես չունեմ կոնկրետ առաջարկներ, այլ ցանկանում եմ միասին հասնենք այդ խնդրի լուծմանը:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    VIP սրա՞հ եք պատրաստվում հիմնել :

    Ավելացվել է 5 րոպե անց

    Իսկ բացառվու՞մ է, որ ակումբակիցը պրոֆեսիոնալ չէ ասենք քաղաքականության մեջ, ու արտահայտում է իր "սուբեկտիվ" կարծիքը: Կամ արտահայտում է իր վերաբերմունքը ու գնահատականը տվյալ երևույթին որպես մարդ /քաղաքացի/:
    Ինչու եք համարում, որ "Ակումբ"-ը ՝ դա էքսպերտների ժողով է, որոնք հավաքվել են ինչ-ինչ համապետական /կամ այլ/ խնդիրներ լուծելու համար:
    Ցանկացած ոք, անկախ պրոֆեսիոնալության աստիճանից, քննարկումների ժամանակ արտահայտում է իր սուբյեկտիվ կարծիքը, ես ենթադրում եմ, որ իմ առաջարկը պետք է հանգեցնի նրան, որ այդ սուբյեկտիվ կարծիքների արանքներից հանվի իրական օբյեկտիվը:
    Ձեր այս տողերը ինձ հուշեցին խնդրի լուծման մեկ տարբերակ
    կարելի է ստեղծել մի թեմա, որում քննարկումների կարող են մասնակցել միայն հատուկ թույլտվություն ունեցողները, որոնք ընթացքում որևէ կերպ կընտրվեն, իսկ մնացածը ուղակի հետևեն և մեկ այլ թեմայում փորձեն պարզել պրոֆեսիոնալ խմբի կարծիքների ճշմարտացիությունը' ետ չմնալով քննարկումներից:

    Մոտավորապես առաջարկում եմ ակումբում ունենալ քաղաքականությունում պրոֆեսիոնալ հայացքներ ունեցողների մի խումբ:
    Վերջին խմբագրող՝ moj: 29.08.2007, 10:14: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ բացառվու՞մ է, որ ակումբակիցը պրոֆեսիոնալ չէ ասենք քաղաքականության մեջ, ու արտահայտում է իր "սուբեկտիվ" կարծիքը: Կամ արտահայտում է իր վերաբերմունքը ու գնահատականը տվյալ երևույթին որպես մարդ /քաղաքացի/:
    Ինչու եք համարում, որ "Ակումբ"-ը ՝ դա էքսպերտների ժողով է, որոնք հավաքվել են ինչ-ինչ համապետական /կամ այլ/ խնդիրներ լուծելու համար:
    Իհարկե, ամեն մեկն արտահայտում է իր սուբյեկտիվ կարծիքը, բայց ցանկացած թեմա, հարցադրում պատասխան փնտրելու նպատակ ունի, չէ՞։ Թեկուզ եթե այդ ամենի մեջ սուբյեկտիվության մեծ բաժին լինի։ Ի վերջո, հո՞ ժամանակ սպանելու համար չենք քննարկում։ Կարծիքների փոխանակության, քննարկումների արդյունքում փորձում ենք գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները։ Ասածիցս չի նշանակում, թե Ակումբը որպես էքսպերտների ժողով եմ ընկալում, որը պիտի քննարկման արդյունքում ինչ–որ պաշտոնական արդյունք ներկայացնի։
    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ այն մտքին, որ մենք մեր մեջ պետք է բանավիճելու կուլտուրա զարգացնենք, բայց դրա համար հարկավոր է ինչ որ զսպողական մեխանիզմ:
    Երբ բանավիճում են քաղաքական գործիչները հեռուստատեսությամբ կամ այլ ֆորմատում նրանք գիտակցում են, որ ցանկացած անձնական խոսք կարող է բերել հեղինակազրման, ուզում եմ, որ այս ակումբում ևս լինեն հեղինակություններ և հասկանան, որ ցանկացած անօրակ քննարկման հիմքում ընկած է իրենց իսկ հեղինակության ու մակարդակի աստիճանը:
    Կարծում եմ, որ ֆորումի ընդհանուր կանոններն ու ադմինիստրացիան ապահովում են Ձեր նշած զսպող մեխանիզմը։
    Հեղինակության առումով էլ, այսպես թե այնպես, յուրաքանչյուր ոք իր գրառումներով ակումբում որոշակի հեղինակություն է ձևավորում մյուսների մոտ նույն ձևով, ինչ քաղաքական գործիչը՝ հեռուստատեսային ելույթով։
    Ի վերջո, ֆորումում գործում է վարկանիշների մեխանիզմ՝ ամեն մեկը ստանում է իր վարկանիշային գնահատականը։ Իսկ այդ գնահատականը ձևավորվում է ֆորումի մասնակիցների կարծիքների հիման վրա։ Տե՛ս «Վարկանիշ» թեման։

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի գուցե քաղաքակիրթ բանավեճին հասնելու նպատակի լուծումը գտնենք ոչ թե տեխնիկական հնարավորություններով այլ ուղակի քաղաքակիրթ բանավեճ քարոզելով:
    Կարծում եմ, որ քննարկումների մակարդակը բարձրացնելուն նպաստող տեխնիկական կողմն արդեն ստեղծված է ֆորումում։ Այդ առումով ավելացնելու բան առայժմ չեմ տեսնում։ Մինչդեռ բանավիճելու կուլտուրան բարձրացնելու տեղ միշտ էլ կա։

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր այս տողերը ինձ հուշեցին խնդրի լուծման մեկ տարբերակ
    կարելի է ստեղծել մի թեմա, որում քննարկումների կարող են մասնակցել միայն հատուկ թույլտվություն ունեցողները, որոնք ընթացքում որևէ կերպ կընտրվեն, իսկ մնացածը ուղակի հետևեն և մեկ այլ թեմայում փորձեն պարզել պրոֆեսիոնալ խմբի կարծիքների ճշմարտացիությունը' ետ չմնալով քննարկումներից:

    Մոտավորապես առաջարկում եմ ակումբում ունենալ քաղաքականությունում պրոֆեսիոնալ հայացքներ ունեցողների մի խումբ:
    Չգիտեմ, կարծում եմ, որ նման դասակարգումն ու սահմանափակումներ մտցնելը խիստ սուբյեկտիվ կլինի, հետևաբար նաև վիրավորական՝ այդ դասակարգումից դուրս մնացածների համար։
    Գտնում եմ, որ ֆորումի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ չկան արհեստականորեն ստեղծված հեղինակություններ ու դասակարգումներ։ Յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն ունենալու ու դրանք արտահայտելու(իհարկե բարեկիրթ քննարկումներ կարգը չխախտելու պայմանով)։ Ոչ ոքի կարծիքը չի դիտարկվում որպես էքսպերտի հայտնած բացարձակ ճշմարտություն, իսկ մյուսներինը նսեմացվում։ Ամեն մեկը մադկային առումով գնահատվում է իր ակումբակիցների կողմից իր իսկ գրառումների հիման վրա։

    Ավելացվել է 18 րոպե անց
    Ֆորումում այսօր էլ կան մի շարք մասնակիցներ, որոնք ֆորումի կոնկրետ բաժիններում մյուսների համար պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեն։ Բայց այդ կարգավիճակներն առաջանում են բնական ձևով։ Օրինակ, Պողոսի կարծիքն ինձ համար մեծ արժեք, կարևորություն կարող է ունենալ գրականության բաժնում, մի ուրիշինը՝ ծրագրավորման բաժնում, որովհետև նախկին գրառումներից արդեն նկատել եմ տվյալ ոլորտում նրա պրոֆեսիոնալիզմը։
    Ու այս ձևով ֆորումի յուրաքանչյուր մասնակից կարող է հեղինակություն ձեռք բերել կամ էլ հակառակը։
    Չէ՞ք կարծում, որ այսպիսի մեխանիզմն ավելի ճկուն, արդար ու արդյունավետ է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.08.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Ես խոսեմ իմ պատկերացրած բանավեճի մասին:
    Ժամանակին ինչու՞ էինք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» անցկացնում: Կարող էինք թողնել հարցերը, մի քանի օրվա ընթացքում մարդիկ պատասխանեին և այլն… Բայց էդպես չէր, չէ՞: Խաղի հետաքրքրությունը հենց դրա ինտերակտվիության մեջ էր:
    Նույն կերպ և բանավեճը… Տարբեր թեմաներում տեսնում ենք բանավեճի բնավ չնմանվող քննարկումներ: Ինչու՞: Որովհետև թեման նման է քամուն հանձնված նավի, և որ կողմ փչի քամին, այն կողմ էլ կգնա, հետևաբար պետք է մեկը, որը նավին ուղղություն կտա, կոնկրետ տեղ կտանի: Բացի դրանից, հաճախ անձնական վիրավորանքները սկսվում են, շարունակվում, և հետո միայն մոդերատորը նկատում է, խմբագրում կամ ջնջում: Այդ ժամանակ արդեն թեման ուրիշ ուղղություն է ստացած լինում, ու հետո շարունակելը մի քիչ դժվար է լինում: Բանավեճի դեպքում վարողը միշտ այնտեղ է, վիրավորական մեկ տառն անմիջապես կտրում է, թույլ չի տալիս, որ շարունակվի: Վերջիվերջո, վարողն է խոսքի հնարավորություն տալիս այդ պահին ասելիք ունեցողին: Իսկ նախօրոք գրանցվելն էլ նրանով է լավ, որ բանավեճը սկսում ես նույն մարդկանցով ու նույնով ավարտում: Ֆորումի թեմաներում հաճախ հայտնվում են «բանից բեխաբար» մարդիկ, ոչ բոլոր գրառումներն են կարդում, և ամեն ինչ նորից է սկսվում:
    Բայց պրոֆեսիոնալների խումբ ստեղծելուն միանշանակ դեմ եմ:
    Ի դեպ, կարծում եմ, որ բանավեճը ֆորումում անցկացնելն, այնուամենայնիվ, որոշակի դժվարությունների հետ է կապված: Եթե դրան մասնակցելու 1-2 ժամ ժամանակ ունենք, ինչու՞ չհավաքվենք, ռեալում անցկացնենք:
    Բացի դրանից, կարելի է բանավեճեր կազմակերպել նաև մյուս բաժինների թեմաների շուրջ:

  13. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Իսկական բանավեճը կանոններ ունի...եթե ուզում եք, կասեմ, կսկսենք խաղալ,թիմերի պիտի բաժանվենք, ժյուրի պիտի ընտրենք ու live խաղանք...բայց ինչպես Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ-ում, սրա համար էլ պիտի ժամանակ դնենք...
    Մի խոսքով, եթե հետաքրքիր ա, մի երկու բան ճշտեմ, կասեմ...ծ
    Ես դպրոցական ժամանակ մրցումների եմ մասնակցել նույնիսկ, մեր թիմն էլ գրավել ա առաջին տեղը /դպրոցների մեջ էր խաղը/
    ՀԻմա ուղղակի մի երկու բան լավ չեմ հիշում, բայց շատ հետաքրքիր կլինի...

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքակիրթ բանավեճ

    Ծո՛վ, կանոնները մենք ենք որոշում: Ես էլ եմ բազմաթիվ բանավեճերի մասնակցել, անգամ՝ վարել: Ամեն անգամ նոր կանոններ էի մշակում: Մի անգամ նույնիսկ երկու հոգով ենք վարել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Բանավեճ" Ունե՞ս կարծիք, լսում ենք
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 30.07.2012, 18:49
  2. Քաղաքակիրթ հարևան
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2009, 05:17
  3. Բանավեճ Շանթի եթերում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 26.10.2008, 11:33
  4. Բանավեճ
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.05.2008, 22:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •