Այնքան էլ չհասկացա, թե ինչո՞վ պիտի տարբերվի այն ֆորումական սովորական բանավեճերից։ Թեմայից շեղվելը, անձնական վեճի անցնելը սենց թե նենց չի ընդունվում ֆորումում։ Ու այդ կարգը պահպանելու համար ադմինիստրացիա կա։ Եթե կարծում եք, որ այս կարգը ֆորումում բավարար չափով չի պահպանվում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ անունը «քաղաքակիրթ բանավեճ» դնելու դեպքում կպահպանվի։
Ի դեպ, ադմինիստրացիայի սիրած հարցը տամ. եթե կարծում եք, որ քաղաքակիրթ քննարկումների կարգը ֆորումում չի պահպանվում, ապա ինչու՞ կոնկրետ դեպքերում դրա մասին չեք ահազանգում ադմինիստրացիային։ Ի վերջո, դրա համար հատուկ մեխանիզմ կա մշակված։ Յուրաքանչյուր գրառման ձախ կողմում, գրառումն անողի ավատարի տակ կա նշանով կոճակ։ Եթե համարում եք, որ տվյալ գրառումը բարեկիրթ բանավեճի կուլտուրայի խախտում է պարունակում, ապա, այդ կոճակի վրա սեղմելով, կարող եք ադմինիստրացիային տեղեկացնել դրա մասին։ Ադմինիստրացիան էլ հավանաբար համապատասխան քայլեր կձեռնարկի։

Ինչ վերաբերում է քննարկումը սրելուն, ապա քննարկումը հարցադրումներով, գրառումներով սրել յուրաքանչյուրն էլ կարող է ներկայիս ֆորումական բանավեճերի ընթացքում։ Ի՞նչ տարբերություն։ Որևէ մեկը ձեզ արգելու՞մ է։ Ի՞նչ առավելություն պիտի ունենա այս տարբերակը։
Իսկ քննարկումների օրեր, ժամեր սահմանափակելը, նախորոք գրանցվել պարտադրելը իմ կարծիքով իզուր տեղը կսահմանափակի քննարկումներին մասնակցելու հնարավորությունը, հետևաբար քննարկումներն էլ ավելի պասիվ կդառնան։ Նման սահմանափակումներ դնելու իմաստը ո՞րն է։
Չգիտեմ, գուցե ինչ–որ բան սխալ եմ հասկացել։ Հուսանք, որ առաջարկը դեռևս կմանրամասնեք։