Ակումբի հարգելի ղեկավարություն
Առաջարկում եմ ստեղծել մի թեմա, որտեղ կկարողանանք անցկացնել իսկական բանավեճ պահպանելով բանավեճի բոլոր նորմերը:

Արդեն ահագին ժամանակ է կարդում եմ ակումբի գրառումները և քաղաքական բաժնում համարյա միշտ բանավեճը վերածվում է անձնականի:

Խնդրում եմ ստեղծեք հնարավորություն, որպեսզի բանավեճի մասնակցիները կարողանան նախախես գրանցվել մասնակցելու համար, իսկ մնացածը ուղակի հետևեն դրան: Առաջարկում եմ բանավեճն ունենա հատուկ օրեր, ժամեր և վարող, որը կվերահսկի բանավեճի ամբողջ ընթացքը:

Եթե նման առաջարկ նախկինում եղել է և որևէ լուծում տրվել կամ չի տրվել, ապա ես նախապես հայցում եմ բոլորիդ ներողամտությունը առաջարկը կրկնելու համար: