User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Impression
    Ուլուանան Անահիտից տարբերվու՞մ է։

    Ուլուանա
    Այո, որոշ բաներով տարբերվում է. Ուլուանան հավասարակշռված է, Անահիտը` ավելի իմպուլսիվ ու նյարդային։

    Impression
    Ի՞նչ կաներ Անահիտը, որը չէր անի Ուլուանան։

    Ուլուանա
    Անահիտը հաճախ է բռնկվում, նյարդայնանում, և այդպիսի վիճակում կարող է նույնիսկ կոպտել դիմացինին (ճիշտ է, հետո անպայման զղջում է, բայց դե արդեն ուշ է լինում ), իսկ Ուլուանան փորձում է միշտ լինել անվրդով, և հիմնականում հաջողվում է։

    Impression

    Ո՞րն է ամենատհաճը մոդերատորի քո պարտականություններից։

    Ուլուանա
    Անիմաստ գրառումներ ջնջելը, զգուշացումներ ու դիտողություններ անելը։

    Impression
    Քեզ դու՞ր է գալիս ավագ մոդերատորի դերը։

    Ուլուանա
    Այո, դուր է գալիս։ Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց ընդհանուր առմամբ ես ինձ իմ տեղում եմ զգում։

    Impression
    Ֆորումը քեզ ի՞նչ է տալիս։

    Ուլուանա
    Շատ բան: Շփում` բավական բազմազան ու բազմաշերտ շփում, որն իրականում շատ ավելին է, քան թվում է, ինչպես նաև ինքս ինձ ու շրջապատի մարդկանց բացահայտելու բացառիկ հնարավորություններ:

    Impression
    Կարո՞ղ եմ ենթադրել, որ վիրտուալ շփումը նախընտրում ես իրականից։

    Ուլուանա
    Չէի ասի, թե նախընտրում եմ, պարզապես հանգամանքների բերումով վիրտուալը երբեմն գերակշռում է: Բայց ես շփման այդ երկու ձևերն այնքան էլ չեմ առանձացնում, քանի որ իմ կյանքում դրանք շատ առումներով միաձուլված են ու լրացնում են միմյանց։

    Impression
    Եթե լեզվաբան չլինեիր, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր։

    Ուլուանա
    Հաստատ դա կլիներ արվեստի հետ կապված որևէ մասնագիտություն։ Հոգեբանի մասնագիտությունը նույնպես միշտ հարազատ է եղել ինձ։ Գրող լինելն էլ է ինձ միշտ գրավել։ Բայց, ինչպես Բյուրակնն էր ասել, գրող լինելու համար մասնագիտությունը, բարեբախտաբար, նշանակություն չունի։ Ամեն դեպքում ստեղծագործական ոլորտն է ինձ ձգում։

    Impression
    Զբաղվե՞լ ես որևէ արվեստով։

    Ուլուանա
    Զբաղվել եմ, բայց սիրողական մակարդակի վրա է եղել. կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում զբաղվել եմ նկարչությամբ, կոլաժով, երգեցողությամբ և պարով։ Բայց դրանցից ոչ մեկը, ցավոք, սիրողականից ավելին չի դարձել ինձ համար։

    Impression
    Բնավորությամբ կոնֆլիկտայի՞ն ես` ինքդ քեզ ու շրջապատի հետ։

    Ուլուանա
    Ինքս ինձ հետ` այո, թեև ոչ մշտապես, իսկ շրջապատում` առավել հազվադեպ:

    Impression
    Ո՞րը կնախընտրես` մեծ ընկերախու՞մբ, մի քանի մոտ ընկերնե՞ր, մեկ մոտ ընկե՞ր, թե՞ միայնություն:

    Ուլուանա
    Մի քանի մոտ ընկերներ, բայց բոլորի հետ առանձին-առանձին շփում, այսինքն՝ շփվել սիրում եմ հիմնականում երկուսով. այդպես շատ արագ ու հեշտությամբ մտերմիկ ու ջերմ մթնոլորտ եմ ստեղծում, ինչը, ցավոք, հազվադեպ է հաջողվում երեք և ավելի շատ մարդկանցով լինելու դեպքում։ Ընկերախմբում գտնվելիս էլ ես հաճախ եմ կամա թե ակամա շփվելու առումով առանձնանում որևէ մեկի հետ:

    Impression
    Ինտրովե՞րտ ես, թե՞ էքստրավերտ:

    Ուլուանա
    Երևի ավելի շուտ ինտրովերտ եմ:

    Impression
    Բնավորությունդ շա՞տ է փոխվել մանկությունից ի վեր:

    Ուլուանա
    Միջուկը չի փոխվել, փոխվել են ներքինի դրսևորումները. դարձել եմ ավելի կազմակերպված ու որոշ չափով ավելի անտարբեր: Այդ անտարբերը շատ հարաբերական է. օրինակ, փոքր ժամանակ ես կարող էի օրերով տառապել պարզապես փողոցում պատահաբար տեսած խեղճուկրակ անծանոթի տեսնելու պատճառով կամ իմ տարիքի երեխաների կողմից հալածվող շան կամ կատվի տեսնելու պատճառով... Հիմա այդպիսի երևույթները համեմատաբար ավելի թեթև եմ տանում. կարելի է ասել, դրանք ավելի շատ գիտակցականիս վրա են ազդում, քան զգայականիս։ Բացի դրանից, երեխա ժամանակ աննկարագրելի միամիտ էի ու անպաշտպան։ Հիմա այդ առումով էլ եմ բավական փոխվել: Միամտության առումով իսկապես բացառիկ երևույթ եմ եղել. երկրորդ ինձ նմանին, համենայնդեպս, ես երբևէ չեմ ճանաչել։

    Impression
    Առաջին անգամ ե՞րբ ես բախվել իրական կյանքի հետ:

    Ուլուանա
    Կոնկրետ ժամանակը նշել չեմ կարող, բայց քանի որ ինքս ինձ բավական վաղուց եմ հիշում (երեք տարեկանից սկսած ամեն ինչ շատ հստակ եմ հիշում, իսկ դրանից առաջվանը՝ ավելի աղոտ, բայց էլի հիշում եմ), կարող եմ ասել, որ գիտակցական կյանքս շատ շուտ է սկսվել, հետևաբար բախումն էլ բավական վաղ է եղել՝ գրեթե սկզբից, իսկ մանկապարտեզը զգալիորեն սրել է այն։

    Impression
    Իսկ երևակայական (խոսքը վիրտուալի մասին չէ), աշխարհում հաճա՞խ ես լինում:

    Ուլուանա
    Այո, բավական հաճախ. նույնիսկ կարելի է ասել՝ թույլատրելիից ավելի հաճախ:

    Impression
    Ո՞ր դեպքերում ես փակվում ինքդ քո մեջ:

    Ուլուանա
    Այն դեպքերում, երբ ինձ սխալ են ընկալում, ոչ ճիշտ կարծիք են կազմում իմ մասին: Նման դեպքերում ամփոփվում եմ ինքս իմ մեջ, սկսում եմ ինձ ավելի ճիշտ դրսևորելու ուղիներ ու միջոցներ փնտրել, որից հետո փորձում եմ ավելի շատ բացվել, քանի որ սխալ ընկալվելու պատճառներից մեկը հաճախ հենց իմ ինքնամփոփությունն է լինում:

    Impression
    Շրջապատի կարծիքը շա՞տ կարևոր է քեզ համար:

    Ուլուանա
    Դե, հաստատ թքած չունեմ ու չեմ էլ կարծում, թե որևէ մեկը կարող է լիովին թքած ունենալ շրջապատի կարծիքի վրա, որքան էլ որ պնդի, որ այդպես է, բայց կարող եմ ասել, որ այն ինձ չի խանգարում որոշումներ ընդունելու հարցում, այսինքն՝ եթե ես ինչ–որ քայլ անելու իմ որոշման ճշտության մեջ համոզված եմ, ապա շրջապատի քննադատական վերաբերմունքը չի ազդի իմ որոշման վրա, ինձ հետ չի պահի դրանից, բայց շատ հնարավոր է, որ տխրեցնի՝ կախված նրանից, թե իմ այդ քայլը չարդարացնողների նկատմամբ ես ինչպիսի վերաբերմունք ունեմ. մտերիմ ու հարազատ մարդկանց կարծիքի՝ իմի հետ չհամընկնելը, բնականաբար, ավելի շատ է տխրեցնում, քան մյուսներինը։

    Impression
    Ինքնամփոփությունն ինքնապաշտպանության միջո՞ց է, թե՞ բնավորության գիծ:

    Ուլուանա
    Դժվար է օբյեկտիվ կարծիք արտահայտել այս հարցի մասին, երբ խոսքը սեփական անձիդ է վերաբերում, հաճախ շատ հատկանիշներ մենք բնավորության գիծ ենք համարում, որոնք, սակայն, իրականում ինքնապաշտպանության դրսևորումներ են:

    Impression
    Ասում ես, որ ինքնամփոփ ես, բայց սիրում ես շփվել: ինչպե՞ս ես կարողանում համատեղել։

    Ուլուանա
    Մի քանի տարի առաջ շատ ավելի ինքնամփոփ էի, հիմա` այնքան էլ չէ, ու դրանում իր մեծ դերն ունի վիրտուալ շփումը: Չէի ասի, թե համատեղում եմ. ավելի ճիշտ կլինի ասել, որ ինքնամփոփ ու շփվող լինելու շրջանները պարզապես հերթափոխում են միմյանց։

    Impression
    Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

    Ուլուանա
    Գրական հերոսի մտաբերել մի քիչ դժվարանում եմ... Ավելի լավ է կինոհերոսի նմանեցնեմ. «Ամելի» ֆիլմը դիտելու ողջ ընթացքում այնպիսի զգացողություն ունեի, որ այն իմ մասին է։ Ամելիի կյանքը, հատկապես ընտանեկան կյանքը իմին, բարեբախտաբար, բոլորովին նման չէ, բայց նրա կերպարը լրիվ ես եմ։

    Impression
    Ինչպե՞ս ես քեզ դրսևորում մտերիմների մոտ ու մեծ շրջապատում:

    Ուլուանա
    Մեծ շրջապատում ձգտում եմ աչքի չընկնել, հիմնականում լինում եմ զուտ դիտորդի, ուսումնասիրողի ու լուռ գնահատողի դերում, և ինձ այդպիսին տեսնելով՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը իրականից բավական հեռու կարծիք է կազմում իմ մասին և միայն ավելի մոտիկից ճանաչելու դեպքում նոր պարզում է, թե ինչպիսին եմ իրականում, իսկ ընկերախմբում համեմատաբար ավելի ակտիվ եմ ու ինքս ինձ ավելի նման:

    Impression
    Կյանքում ու՞մ համար ես անփոխարինելի:

    Ուլուանա
    Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չեն լինում։ Կարծում եմ՝ սա մասամբ ճիշտ է։ Ընդհանրապես մարդ իր կյանքի տարբեր շրջաններում տարբեր մարդկանց համար կարող է անփոխարինելի լինել։ Օրինակ, այս պահին ես կարող եմ անփոխարինելի լինել ընկերներիցս կամ ընկերուհիներիցս որևէ մեկի համար, բայց հաջորդ պահին այդպես չլինի, և հակառակը՝ ինձ համար ինչ-որ մեկն անփոխարինելի լինի այս պահին, բայց վաղը հանգամանքների բերումով այլևս այդպես չլինի։ Նախկինում ես դա շատ ծանր էի տանում, բայց հետո ինձ ստիպեցի համակերպվել կյանքի նմանօրինակ փոփոխականության հետ և հիմա ինչ-որ առումով նույնիսկ բնական եմ համարում։ Ընտանիքը երևի միակն է, որ հարաբերականորեն կայուն է այդ առումով։ Եթե, ասենք, այս պահին իմ ընկերներից կամ ծանոթներից մեկը հոգեպես վատ վիճակում է, մենք զրուցում ենք, նա թեթևանում է, հանգստանում, գուցե այդ պահին ես նրա համար անփոխարինելի եմ, բայց եթե ավելի խստորեն մոտենանք «անփոխարինելի» բառին ու ավելի լայն հայացքով նայենք իրավիճակին, ապա ներկա պահին ընտանիքիս ու ընկերոջս համար եմ անփոխարինելի և համարձակվում եմ հույսեր փայփայել, որ մինչև վերջ էլ այդպես կլինի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.08.2007, 09:57:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (26.06.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր: Impression-ի վերցրած հարցազրույցները ինձ պրիմիտիվ են թվում կարծես 10-15 տարեկան երեխայից են վերցրված: Համենայնդեպս կլինեն ուրիշ ակումբցիներ, ում համար շատ հետաքրքիր կհամարվի այս հարցազրույցը: Կլինեն նաև շատ ու շատ ակումբցիներ, ովքեր միաձայն կասեն. «Ես նոր բան չհայտնաբերեցի Ուլուանայից վերցրած հարցազրույցում»:

    Հ,Գ.
    Վերջին անգամ խմբագրել է Ուլուանա-ը, Այսօր 10:57-ին.
    հետաքրքիր է, տեսնես ի՞նչն է խմբագրել

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,355
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր է, տեսնես ի՞նչն է խմբագրել
    Համենայնդեպս ոչ մի բովանդակային բան. որոշ տեխնիկական ուղղումներ եմ արել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր: Impression-ի վերցրած հարցազրույցները ինձ պրիմիտիվ են թվում կարծես 10-15 տարեկան երեխայից են վերցրված: Համենայնդեպս կլինեն ուրիշ ակումբցիներ, ում համար շատ հետաքրքիր կհամարվի այս հարցազրույցը: Կլինեն նաև շատ ու շատ ակումբցիներ, ովքեր միաձայն կասեն. «Ես նոր բան չհայտնաբերեցի Ուլուանայից վերցրած հարցազրույցում»:
    Իսկ ես այն ակումբցիներից եմ, որ կասի համաձայն է մգացված տողերի հետ:
    Ի դեպ, չկարողացա մինչև վերջ կարդալ:
    Լի՛լ, չնեղանաս, բայց իրոք թույլ է ստացվել
    Ի դեպ, հարցազրույցների որակը կախված է ոչ թե այն մարդուց, ումից վերցնում են, այլ վերցնողից:
    Լի՛լ, նորից չնեղանաս. ես քեզ շատ եմ սիրում:

  6. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Երկու անհաջող հարցազրույցներն էլ ապացուցեցին, որ լավ արեցի, որ ժուռնալիստ չդարձա Համաձայն եմ, թույլ էր, չեմ նեղանում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Եթե հարցազրույցը գնահատելու լինենք՝ համեմատելով այն մյուս ֆորումական հարցազրույցների հետ, ապա չեմ կարծում թե զիջում էր մյուսներին: Ես կասեի՝ լավերից մեկն էր: Բայց դե չեմ էլ հիշում, թե որևէ ակումբական հարցազրույցից շատ գոհ լինեմ: Չնայած բոլորն էլ հետաքրքրությամբ ու հաճույքով եմ կարդում ու այս մեկն էլ բացառություն չէր:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    40
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա՝ Ակումբում և Ակումբից դուրս

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարցազրույցը գնահատելու լինենք՝ համեմատելով այն մյուս ֆորումական հարցազրույցների հետ, ապա չեմ կարծում թե զիջում էր մյուսներին: Ես կասեի՝ լավերից մեկն էր: Բայց դե չեմ էլ հիշում, թե որևէ ակումբական հարցազրույցից շատ գոհ լինեմ: Չնայած բոլորն էլ հետաքրքրությամբ ու հաճույքով եմ կարդում ու այս մեկն էլ բացառություն չէր:
    Ես էլ էս գրառման հետ եմ համաձայն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբից հեռացված անդամներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 74
    Վերջինը: 31.01.2021, 18:10
  2. Չուկը ակումբից խռովե՞լ ա
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.05.2020, 19:48
  3. Մրցույթներ ակումբից դուրս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Արտակումբային մրցույթներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 20.10.2018, 19:02
  4. Ձեր տաքսին ակումբից :)
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2015, 09:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •