User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը


    Philosopher
    Ողջույն, Անահիտ

    Ուլուանա
    Ողջույն

    Philosopher
    Ինչպե՞ս ես։

    Ուլուանա
    Լավ։

    Philosoher
    Անկե՞ղծ։

    Ուլուանա
    Այո, հակառակ դեպքում գոնե կխուսափեի պատասխանից։

    Philosopher
    Իսկապես, դա ամենաանհեթեթ հարցն էր, որ կարելի էր քեզ տալ։ Իսկ անհեթեթ հարցեր հաճա՞խ ես լսում։

    Ուլուանա
    Դե, երևի մոտավորապես այնքան, որքան մյուսները։ Առանց այդպիսի հարցերի նույնիսկ դժվար է պատկերացնել մեր առօրյան։

    Philosopher
    Իսկ անհեթեթ պատասխաններ տալի՞ս ես, եթե այո, ո՞ր դեպքերում։

    Ուլուանա
    Երևի հենց այսպիսի հարցերի դեպքերում։

    Philosopher
    Լավ, անցնենք բուն ուլուանայական թեմային Ակումբային կերպարդ առավել չափով ակումբի՞նն է, թե՞ քոնը, այսինքն` դու ակումբում և դու` ինքդ քո մեջ: Շա՞տ են տարբեր այս երկու Անահիտները։

    Ուլուանա
    Ակումբային կերպարս, կարելի է ասել, զգալի չափով իմ մեջ եղած դրականի դրսևորումն է, ինչու՞ չէ, երբեմն նաև բացասականի, բայց ավելի շատ դրականի։ Այնպես որ Ուլուանան և Անահիտն այնքան էլ տարբեր չեն, ուղղակի Ուլուանան անհամեմատ ավելի հավասարակշռված, կազմակերպված ու զուսպ է, քան Անահիտը, հետևաբար կարելի է նաև ասել, որ Անահիտը Ուլուանայից սովորելու բան ունի։

    Philosopher
    Ակումբում ավելի քան կշռադատված խոսք ու մտքերի հերթականություն ունես։ Այնքան կշռադատված, որ սկզբում ինձ մոտ ստեղծել էիր իր մտքերին ու կշռադատվածությանը սիրահարված աղջկա տպավորություն։ Իսկ ինչպիսին է քո ներքին Անահիտը, որևէ ժանրով նկարագրիր նրան (խորհուրդ կտայի` մի քանի բառով )

    Ուլուանա
    Չափազանց զգացմունքային, նյարդային, մարդկանց բացահայտելու ծարավ ու, չնայած ամեն ինչին, մարդկանց սիրող։

    Philosopher
    Իսկ ինչպիսի՞ն ես, երբ սերդ ոչ թե հումանիստական է, այլ իրական, մարդկային: Ինչպիսի՞ն է սիրող Անահիտը։

    Ուլուանա
    Քանի որ հարցն ակամա ստիպում է ինքնագովեստով զբաղվել, ի՞նչ արած, չեմ խուսափի. սիրող Անահիտն անչափ ներողամիտ է, անմնացորդ նվիրվող ու աննկարագրելիորեն խոցելի։
    (Չնայած չսիրող Անահիտն էլ պակաս էդպիսին չի, էլի

    Philosopher
    Իսկ իրական սիրով երբևէ սիրել ես, կամ սիրու՞մ ես։ Այնպիսի սիրով, որ հոգուդ ամենախորքում նույնիսկ դու գիտես ու հավատում ես, որ դու սիրում ես։

    Ուլուանա
    Այո, նախկինում էլ եմ սիրել, հիմա էլ եմ սիրում։ Իսկ ընդհանրապես սերը ես միայն իրական եմ պատկերացնում, իսկ ոչ իրականը պարզապես սեր չէ։ Եթե սիրում ես, ապա գոնե այդ պահին քո զգացմունքը քեզ համար ավելի քան իրական է։ Ուրիշ բան, որ հետագայում՝ արդեն լայն ու ավելի սթափ հայացքով նայելիս կարող է հասկանաս, որ այնքան էլ իրական չէր...

    Philosopher
    Անցյալիդ զգացմունքները քեզ համար արժե՞ք են, թե՞ նորերը ստիպում են ու պահանջում ջնջել ապրումներիդ այդ շերտը։

    Ուլուանա
    Անշուշտ, արժեք են։ Բայց նորերն իսկապես ստիպում են շատ բան ջնջել, որպեսզի կարողանաս լիաթոք ու լիասիրտ ապրել ներկան՝ միաժամանակ մտածելով ապագայի մասին։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ անցյալի հուշերով՝ թե՛ դրական, թե՛ բացասական, և դա ինձ որոշակիորեն խանգարել է առաջ նայելուն։ Անցյալի զգացմունքները հաճախ թունավորել են իմ ներկան և ոչնչացրել դեռևս չծնված ապագան։ Այն, ինչ ապրել եմ, իհարկե, չի կարող հօդս ցնդել, նույնիսկ եթե մոռացվի որպես փաստերի ամբողջություն, միևնույն է, իմ ներկայի կերպարը զգալի չափով դրանով է սնված ու կերտված, միայն թե հիմա ես աշխատում եմ անցյալի բեռից ազատ ապրել և կարող եմ ասել, որ հաջողվում է։

    Philosopher ‎
    Հրաշալի է, ու դու կանխեցիր իմ հաջորդ հարցը` սպասու՞մ ես, թե՞ ապրում: Կարծեմ պիտի պատասխանես` ապրում, թեև ինքդ որոշիր։

    Ուլուանա
    Դժվար է ասել. և՛ սպասում եմ, և՛ ապրում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ավելի շատ եմ սպասում, քան պետք է, բայց հաստատ ավելի քիչ, քան նախկինում։

    Philosopher
    Հույս, Հավատ, Սեր. ո՞րն է առավել քոնը։

    Ուլուանա
    Սերը՝ առանց որևէ կասկածի։

    Philosopher
    Ե՞րբ ես առավել հավատում աստծուն՝ այնպիսին, ինչպիսին դու ընկալում ես նրան. երբ տխուր ես ու դժբա՞խտ, թե՞ երբ երջանիկ ես։

    Ուլուանա
    Երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ժամանակ, երբ ներքուստ հանգիստ ու խաղաղ եմ, իսկ դա կարող է լինել թե՛ երջանիկ, թե՛ տխուր վիճակում։

    Philosopher ‎
    Երջանկությունը քեզ համար ի՞նչ է. մի բան, որին պիտի հասնե՞ս, մի բան, որ անհասանելի՞ է, թե՞ մի բան, որ քոնն է հիմա։

    Ուլուանա ‎
    Մի բան, որ իմն է հիմա, բայց ցանկացած պահի կարող է դառնալ մի բան, որին պիտի հասնեմ, իսկ անհասանելի է այնքանով, որքանով որ կյանքում ոչինչ բացարձակ չէ։

    Philosopher
    Վերջերս քո իսկ խոստովանությամբ՝ լացկան ես դարձել: Հիշու՞մ ես այն օրը, երբ քեզ առաջին անգամ դժբախտ զգացիր ու լացեցիր։

    Ուլուանա ‎
    Իրականում ես միշտ եմ լացկան եղել։ Պարզապես ժամանակ առ ժամանակ հուզականորեն ավելի թույլ ու խոցելի եմ դառնում։ Իսկ առաջին անգամը չեմ կարող հիշել այն պարզ պատճառով, որ դժբախտ լինելն ու դրանից լացելը միշտ չէ, որ արտաքին դրսևորումներ է ունենում։ Իրականում ես ինձ դժբախտ զգացել եմ դեռ շատ վաղ տարիքում, երբ իմ տարիքի մանկիկները անհոգ-անհոգ երջանիկ մանկություն էին վայելում իմ շուրջը։ Որքան էլ տարօրինակ թվա, փոքր ժամանակ ես ավելի շատ ներքուստ էի լացում, քան արտաքուստ, հիմա հակառակն է։

    Philosopher
    Իսկ երջանկությունից իսկապես լացե՞լ ես։

    Ուլուանա
    Այո, պատահել է։ Ի դեպ, մինչև այդ զգացողությունն անձամբ ապրելը այն ինձ բավական անհեթեթ ու ձևական էր թվում։
    Վերջերս հաճախ եմ երջանկությունից արտասվում։

    Philosopher
    Առավել սիրում ես առավոտնե՞րը, թե՞ երեկոները (մի քիչ էլ խոսենք եղանակից, էլի )

    Ուլուանա
    Եթե առավոտն ու երեկոն դիտենք զուտ որպես օրվա ժամեր՝ անկախ դրանցից յուրաքանչյուրում կատարվող իրադարձություններից, ապա առավոտներն ավելի շատ եմ սիրում, որովհետև ամեն ինչ կարծես նորովի է սկսվում. և դա ինձ համար ամենահաճելի ու ամենակարևոր զգացողություններից մեկն է, իսկ եթե հաշվի առնենք, որ երեկոներն ինձ համար հիմնականում ավելի հետաքրքիր ու իրադարձություններով լի են լինում, ապա, դրանից ելնելով, կարելի է ասել, որ երեկոներն եմ սիրում։

    Philosopher
    Քո եղանակը։

    Ուլուանա
    Կուզենայի ասել գարունը, բայց ամառն է։ Լիարժեք արև եմ սիրում։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.08.2007, 09:34:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.06.2016), Second Chance (03.11.2009), Smokie (22.06.2010), Լեո (26.06.2009), Ֆոտոն (10.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Philosopher
    Ի՞նչ բառով կբնորոշես ներկայիս կյանքդ։

    Ուլուանա
    Հուզառատ։

    Philosopher
    Իսկ ի՞նչ նախադասությամբ։

    Ուլուանա
    Բարդ համադասական Ես ապրում եմ, և կյանքը հրաշալի է։

    Philosopher
    Հոգու երգ ունե՞ս։

    Ուլուանա
    Երևի ոչ, այսինքն՝ այդպիսիք շատ են, դժվարանում եմ միայն մեկն առանձնացնել, չեմ ուզում առանձնացնել, որովհետև այդ առանձնացումն ամեն դեպքում օբյեկտիվ չի լինի, ու հաստատ աչքս կմնա մյուսների վրա։

    Philosopher
    Իսկ հոգու գի՞րք։

    Ուլուանա
    Այ, էդ մեկը մի կերպ առանձնացրել եմ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը։

    Philosopher
    Գրական հերո՞ս։

    Ուլուանա
    Դժվարանում եմ պատասխանել։

    Philosopher
    Որևէ բանի համար ափսոսու՞մ ես այնպես, որ դա խանգարի քեզ ապրել։

    Ուլուանա
    Ժամանակին իմ կյանքը նման ափսոսանքների մի անվերջանալի շարան էր ներկայացնում, բայց այդ ժամանակները, բարեբախտաբար, արդեն պատմություն են Անկասկած, եղել են առավել լուրջ ափսոսալու բաներ, բայց ներկա պահին դրանց համար էլ չեմ ափսոսում։

    Philosopher
    Իսկ ընդհանրապես որևէ բան խանգարու՞մ է քեզ ապրել, եթե այո, ապա ի՞նչը։

    Ուլուանա
    Կարծում եմ՝ ամենաշատ խանգարողը ավելորդ զգացմունքայնությունն է, մեկ էլ երևի այսօրվա գործը վաղվան հետաձգելու սովորությունը։ Մնացածն ավելի մանր ու պակաս էական բաներ են։

    Philosopher
    Ո՞վ ես եղել։

    Ուլուանա
    Մռայլ ու դարդոտված մանկիկ։

    Philosopher
    Ո՞վ ես հիմա։

    Ուլուանա
    Կյանքը սիրող էակ։

    Philosopher
    Եվ ո՞վ կլինես։

    Ուլուանա
    Էլի ապրող ու առաջ նայող մեկը։

    Philosopher
    Ի՞նչն է ամենամեծ արժեքը քո կյանքում։

    Ուլուանա
    Սերը, քանի որ մնացյալը դրանից է ածանցված։

    Philosopher
    Կյանքիդ նպատա՞կը։

    Ուլուանա
    Կյանքիս նպատակը... երևի երջանիկ լինելն ու երջանկացնելն է, իսկ դրանցից մեկն առանց մյուսի, համենայնդեպս, ինձ համար անհնար է, քանի որ մեկը պայմանավորված է մյուսով, և դա հրաշալի է։

    Philosopher
    Քեզ բավարար չափով ճանաչու՞մ ես։

    Ուլուանա
    Միշտ գալիս է մի պահ, երբ մտածում եմ, որ այ հիմա արդեն ինձ իսկապես ճանաչեցի, բայց այդ պահին հաջորդում են պահեր, որոնք ապացուցում են նախորդ եզրահանգման ոչ այնքան ճշմարիտ լինելը։ Հիմա որքան ավելի շատ եմ ինքս ինձ ճանաչում, այնքան ավելի հաճախ եմ ինքս ինձ զարմացնում։ Պարադոքսի պես է հնչում, բայց երևի այդպես էլ պետք է լինի, քանի որ ինքնաճանաչողությունը սահմաններ ունենալ չի կարող։ Կարծում եմ՝ միայն սպառված մարդը կարող է ինքն իրեն բավարար չափով ճանաչել։

    Philosopher
    Իսկ կցանկանայի՞ր իսկապես ճանաչել քեզ: Եթե մեկը ձեռքդ տար քո ամբողջական բնութագիրը` մի թղթի վրա` կվերցնեի՞ր։

    Ուլուանա
    Կվերցնեի, բայց դա չէր նշանակի, թե դրանից հետո ինքս ինձ ամբողջությամբ կճանաչեի, որովհետև այնտեղ գրվածներից այն, ինչ ես չգիտեմ, ու ինձ կզարմացնի, դժվար թե ի վիճակի լինեմ ընկալել այնպես, որ համարեմ՝ դրանով ինձ ավելի լավ ճանաչեցի։ Դրա համար ժամանակ է պետք և փորձ՝ անձամբ համոզվելու, որ ես այդպիսին եմ։

    Philosopher
    Երեք հարց ինքդ քեզ։

    Ուլուանա
    Դժվարանում եմ տալ։ Համենայնդեպս, այս պահին ինքս ինձ տալու հարցեր չունեմ։

    Philosopher
    Երջանիկ ես: Երեք հարց, որ կտայիր սիրելիիդ։ Կանոնները խախտում եմ, գիտեմ

    Ուլուանա
    Պատասխանը նույնն է։

    Philosopher
    Երեք հարց` աստծուն: Եվ դու նորից հարց չունես, չէ՞

    Ուլուանա
    Այո, իմ ու Աստծո անձնական հարաբերություններին խնդրում եմ չխառնվել։

    Philosopher
    Լավ, խոստանում եմ քո փոխարեն հարցնել նրան այն, ինչ պիտի հարցնեիր Մինչ իմ մուսաները որոշեցին ինձ այցելել այս հարցազրույցի համար, հարցազրույցի նոր հարց ծնվեց: Ամուսնանանում ես ու գնում ես ԱՄՆ։ Ասեմ, որ սա թեև ինձ համար անակնկալ չէր, բայց էդ օրը Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» տողերը մի նոր թախծով էի լսում... Մեզանից հեռանում ես: Ինչու՞ (պոետիկ պատասխան եմ ուզում լսել )

    Ուլուանա
    Հայաստանից հեռանալ երբեք չեմ ցանկացել, ակումբցիներից՝ առավել ևս, նրանցից ոմանցից՝ առավել ևս։ Բայց բոլորիս կյանքում էլ գալիս են պահեր, երբ հանգամանքները ստիպում են հրաժարվել որոշ թանկ ու կարևոր բաներից՝ հանուն մեկ ուրիշ՝ ավելի թանկի ու կարևորի։ Բայց կարևորն այն է, որ վերադառնալու եմ, ավելի ճիշտ՝ վերադառնալու ենք։ Իսկ վիրտուալում իմ բացակայությունը դժվար թե զգաք։ Այսինքն՝ Ուլուանան ձեզնից չի հեռանում, միայն Անահիտն է հեռանում, այն էլ ժամանակավոր։

    Philosopher
    Բարի ճանապարհ քեզ: Ուլուանային փոխանցիր, որ մենք նրան սպասում ենք ակումբում, իսկ Անահիտին, որ մենք նրան սիրում ենք ու սպասում Կասկադի աստիճանների վրա բոլոր քամոտ երեկոներին: Բարի ճանապարհ ու բարի վերադարձ քեզ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

    Ուլուանա
    Ես էլ եմ շնորհակալ։ Ես էլ ձեզ եմ սիրում։ Իսկ Կասկադի աստիճանների վրա դեռ հաստատ կհանդիպենք։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.08.2007, 09:37:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.06.2016), Second Chance (03.11.2009), Smokie (22.06.2010), Նիկեա (07.06.2016), Ֆոտոն (10.09.2009)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Զզվում եմ կարոտելուց...
    հարցազրույցը շատ լավն էր...Անահիտին ավելի շատ սիրեցի...

  6. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Կարդալիս սկսեցի գիտակցել, որ քույրս շուտով գնում է Հայաստանից:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.09.2009)

  8. #5
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Վստահության, անկեղծության, թոթափված լարվածության մթնոլորտում անցկացված հարցազրույց էր: Իսկ զրույցները հավերժական թեմաների շուրջ, կյանքի իմաստի որոնումը, մերկապարանոց ընդունելությունը` այն լավագույնն է, ինչը կարելի է առաջարկել, ստանալ և մատուցել:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 27.08.2007, 16:49:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  9. #6
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Անկեղծ ասած «քույրիկիս» մասին ոչ մի նոր բան չիմացա այս հարցազրույցի շնորհիվ, քանի որ, ըստ իս, բավական լավ գիտեմ նրան, որը ևս մեկ անգամ ապացուցում ա, թե որքան շատ եմ սիրում նրան ու թե որքան պարզ ու անկեղծ են մեր հարաբերությունները:
    Սակայն այս հարցազրույցի վերջին տողերն ինձ անակնկալի բերեցին, քանի որ այս ընթացքում, ինչ ես ծովում էի ու գրետե շփում չկար իմ ու Անահիտի մոտ, ուստի ես չգիտեի, որ նա ամուսնանում ու հեռանում է մեզանից : Բայց այդ անակնկալն ինձ շատ հաճելի էր, ու չնայած, որ այդքան շատ եմ նրան սիրում և չեմ ուզում, որ նա հեռանա, ուզում եմ, որ նա երջանիկ լինի, թեկուզ մեզանից հեռու, դե համ էլ ինքը միշտ էլ իմ մոտ ա, թեկուզ և հեռավորությունը բաժանում ա մեզ :
    Անահիտ ջան, քույրիկ ջան, երջանկություն ու հաջողություն եմ քեզ ցանկանում ու թող ուր էլ, որ լինես, երբեք քեզ միայնակ, տխուր, դժբախտ չզգաս, ու հիշի, որ մենք քեզ շատ ենք սիրում :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Լավ հարցազրույց էր: Չնայած Անահիտի մասին այնքան էլ նորություններ չիմացա, այլ ավելի շուտ՝ ամրապնդեցի նրա մասին կազմած դրական կարծիքս: Ամենաշատ համամիտ եմ նրա այս պատասխանի հետ.
    Philosopher
    Ի՞նչն է ամենամեծ արժեքը քո կյանքում։
    Ուլուանա
    Սերը, քանի որ մնացյալը դրանից է ածանցված։
    Դու հասկացել ես կյանքի գլխավոր իմաստնությունը...
    Սրտանց ուրախացա հարցազրույցի ավարտին պարզածս ճշմարտության համար, որ Անահիտն ամուսնանում է, ու ավելի շատ՝ երբ իմացա ում հետ
    Քեզ՝ մեծ, իսկական սեր Անուկ ջան, անստվեր, թափանցիկ երջանկություն: Աստված տա քո այս «մայրիկ» մականունը, որն իրոք համապատասխանում է քո հոգատար կերպարին, իրականություն դառնա, ու դու ճաշակես նաև մայրության քաղցր բերկրանքը: Ափսոսում եմ, որ իրականում չհասցրեցինք ճանաչել միմյանց, թեև ուրախ եմ վիրտուալ այս կապից, որ հնարավորություն տվեց իմանալ գոնե, որ ապրում է աշխարհում քեզ նման հիասքանչ մի մարդ:

  11. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Նախ ասեմ, որ դեռ ոչ մի հարցազրույցն էլ ամբողջությամբ չեմ կարդացել, ուղղակի աչքի անցկացնելով հասա այն մասին, որի հետ կապված ներքին մի ձայն արդեն քանի օր է, հուշում էր, ու որոշեցի գրեմ
    Անահիտ ջան, նախ ասեմ, որ այս հարցազրույցներից և ոչ մեկը չի կարող ազդել կամ փոփոխել իմ այն մեծ ու լավ կարծիքը քո մասին: Դու այն առաջին անդամն ես եղել ակումբում, ով իմ ներքին գնահատման սանդղակով հենց սկզբից առաջին հորիզոնականում է եղել Ուզում եմ, որ ներկայիս զգացողությունները հարատև լինեն, որ երբևէ չկասկածես էլ, թե կյանքում ուրիշ ամենամեծ արժեք գոյություն ունի, քան սերն է Ու չնայած այնքան էլ հաճախ չենք շփվել իրական կյանքում, բայց իմ համար դա ոչ մի նշանակություն չունի, ես քեզ շատ եմ սիրում
    Հ.Գ. Philosopher ջան, կներես, եթե վերջում եմ ասում, որ շատ լավ հարցազրույց էր, ապրես Պարզապես այնքան ուրախ եմ հիմա, որ հույզերս չկարողացա զսպել ու չարտահայտել
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Անուկ ջան, ես քեզ սիրում եմ:

  13. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Տխրեցի… չգիտեմ ինչու… ի՞նչ ասեմ… Շնորհակալ եմ հարցազրույցի համար… Անահիտին էլ ամենայն բարիք եմ մաղթում

  14. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Ի՜նչ հավես և սահուն ընթացող հարցազրույց էր:
    Շատ հաճելի էր կարդալ, հատկապես այն պատճառով, որ կարդալիս զգում էի, որ հարցազրույցը տվողը երջանիկ է: Իհարկե, Անուկիս մասին նոր բան չհայտնաբերեցի: Երևի բացառությամբ այն բանի, որ ինքը վերջերս երջանկության արցունքներ է թափել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.09.2009)

  16. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Թափով օպտիմիզմ էր :

  17. #13
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    այսքան ժամանակ դեռ ոչմեկի հարցազրույցը ամբողջությամբ չէի կարդացել… բայց չգիտես ինչի, պետք էր Անահիտինը կարդայի
    հուզըցրեց…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  18. #14
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Ակումբի սիրող մայրիկը կամ ակումբի սիրված մայրիկը
    Շատ լավ հարցազրույց էր, մի քիչ հուզիչ այն առումով, որ Անահիտը հեռանում է, բայց եթե պատճառն անձնական երջանկությունն է, ուրեմն երջանիկ եղիր Անահիտ ջան, դու դրան իրոք արժանի ես
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  19. #15
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Երջանկություն քեզ, ուր էլ որ լինես:
    Лучше Гор могут быть только Горы.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •