User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը

    Ուլուանա. Ակումբի սիրող մայրիկը


    Philosopher
    Ողջույն, Անահիտ

    Ուլուանա
    Ողջույն

    Philosopher
    Ինչպե՞ս ես։

    Ուլուանա
    Լավ։

    Philosoher
    Անկե՞ղծ։

    Ուլուանա
    Այո, հակառակ դեպքում գոնե կխուսափեի պատասխանից։

    Philosopher
    Իսկապես, դա ամենաանհեթեթ հարցն էր, որ կարելի էր քեզ տալ։ Իսկ անհեթեթ հարցեր հաճա՞խ ես լսում։

    Ուլուանա
    Դե, երևի մոտավորապես այնքան, որքան մյուսները։ Առանց այդպիսի հարցերի նույնիսկ դժվար է պատկերացնել մեր առօրյան։

    Philosopher
    Իսկ անհեթեթ պատասխաններ տալի՞ս ես, եթե այո, ո՞ր դեպքերում։

    Ուլուանա
    Երևի հենց այսպիսի հարցերի դեպքերում։

    Philosopher
    Լավ, անցնենք բուն ուլուանայական թեմային Ակումբային կերպարդ առավել չափով ակումբի՞նն է, թե՞ քոնը, այսինքն` դու ակումբում և դու` ինքդ քո մեջ: Շա՞տ են տարբեր այս երկու Անահիտները։

    Ուլուանա
    Ակումբային կերպարս, կարելի է ասել, զգալի չափով իմ մեջ եղած դրականի դրսևորումն է, ինչու՞ չէ, երբեմն նաև բացասականի, բայց ավելի շատ դրականի։ Այնպես որ Ուլուանան և Անահիտն այնքան էլ տարբեր չեն, ուղղակի Ուլուանան անհամեմատ ավելի հավասարակշռված, կազմակերպված ու զուսպ է, քան Անահիտը, հետևաբար կարելի է նաև ասել, որ Անահիտը Ուլուանայից սովորելու բան ունի։

    Philosopher
    Ակումբում ավելի քան կշռադատված խոսք ու մտքերի հերթականություն ունես։ Այնքան կշռադատված, որ սկզբում ինձ մոտ ստեղծել էիր իր մտքերին ու կշռադատվածությանը սիրահարված աղջկա տպավորություն։ Իսկ ինչպիսին է քո ներքին Անահիտը, որևէ ժանրով նկարագրիր նրան (խորհուրդ կտայի` մի քանի բառով )

    Ուլուանա
    Չափազանց զգացմունքային, նյարդային, մարդկանց բացահայտելու ծարավ ու, չնայած ամեն ինչին, մարդկանց սիրող։

    Philosopher
    Իսկ ինչպիսի՞ն ես, երբ սերդ ոչ թե հումանիստական է, այլ իրական, մարդկային: Ինչպիսի՞ն է սիրող Անահիտը։

    Ուլուանա
    Քանի որ հարցն ակամա ստիպում է ինքնագովեստով զբաղվել, ի՞նչ արած, չեմ խուսափի. սիրող Անահիտն անչափ ներողամիտ է, անմնացորդ նվիրվող ու աննկարագրելիորեն խոցելի։
    (Չնայած չսիրող Անահիտն էլ պակաս էդպիսին չի, էլի

    Philosopher
    Իսկ իրական սիրով երբևէ սիրել ես, կամ սիրու՞մ ես։ Այնպիսի սիրով, որ հոգուդ ամենախորքում նույնիսկ դու գիտես ու հավատում ես, որ դու սիրում ես։

    Ուլուանա
    Այո, նախկինում էլ եմ սիրել, հիմա էլ եմ սիրում։ Իսկ ընդհանրապես սերը ես միայն իրական եմ պատկերացնում, իսկ ոչ իրականը պարզապես սեր չէ։ Եթե սիրում ես, ապա գոնե այդ պահին քո զգացմունքը քեզ համար ավելի քան իրական է։ Ուրիշ բան, որ հետագայում՝ արդեն լայն ու ավելի սթափ հայացքով նայելիս կարող է հասկանաս, որ այնքան էլ իրական չէր...

    Philosopher
    Անցյալիդ զգացմունքները քեզ համար արժե՞ք են, թե՞ նորերը ստիպում են ու պահանջում ջնջել ապրումներիդ այդ շերտը։

    Ուլուանա
    Անշուշտ, արժեք են։ Բայց նորերն իսկապես ստիպում են շատ բան ջնջել, որպեսզի կարողանաս լիաթոք ու լիասիրտ ապրել ներկան՝ միաժամանակ մտածելով ապագայի մասին։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ անցյալի հուշերով՝ թե՛ դրական, թե՛ բացասական, և դա ինձ որոշակիորեն խանգարել է առաջ նայելուն։ Անցյալի զգացմունքները հաճախ թունավորել են իմ ներկան և ոչնչացրել դեռևս չծնված ապագան։ Այն, ինչ ապրել եմ, իհարկե, չի կարող հօդս ցնդել, նույնիսկ եթե մոռացվի որպես փաստերի ամբողջություն, միևնույն է, իմ ներկայի կերպարը զգալի չափով դրանով է սնված ու կերտված, միայն թե հիմա ես աշխատում եմ անցյալի բեռից ազատ ապրել և կարող եմ ասել, որ հաջողվում է։

    Philosopher ‎
    Հրաշալի է, ու դու կանխեցիր իմ հաջորդ հարցը` սպասու՞մ ես, թե՞ ապրում: Կարծեմ պիտի պատասխանես` ապրում, թեև ինքդ որոշիր։

    Ուլուանա
    Դժվար է ասել. և՛ սպասում եմ, և՛ ապրում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ավելի շատ եմ սպասում, քան պետք է, բայց հաստատ ավելի քիչ, քան նախկինում։

    Philosopher
    Հույս, Հավատ, Սեր. ո՞րն է առավել քոնը։

    Ուլուանա
    Սերը՝ առանց որևէ կասկածի։

    Philosopher
    Ե՞րբ ես առավել հավատում աստծուն՝ այնպիսին, ինչպիսին դու ընկալում ես նրան. երբ տխուր ես ու դժբա՞խտ, թե՞ երբ երջանիկ ես։

    Ուլուանա
    Երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ժամանակ, երբ ներքուստ հանգիստ ու խաղաղ եմ, իսկ դա կարող է լինել թե՛ երջանիկ, թե՛ տխուր վիճակում։

    Philosopher ‎
    Երջանկությունը քեզ համար ի՞նչ է. մի բան, որին պիտի հասնե՞ս, մի բան, որ անհասանելի՞ է, թե՞ մի բան, որ քոնն է հիմա։

    Ուլուանա ‎
    Մի բան, որ իմն է հիմա, բայց ցանկացած պահի կարող է դառնալ մի բան, որին պիտի հասնեմ, իսկ անհասանելի է այնքանով, որքանով որ կյանքում ոչինչ բացարձակ չէ։

    Philosopher
    Վերջերս քո իսկ խոստովանությամբ՝ լացկան ես դարձել: Հիշու՞մ ես այն օրը, երբ քեզ առաջին անգամ դժբախտ զգացիր ու լացեցիր։

    Ուլուանա ‎
    Իրականում ես միշտ եմ լացկան եղել։ Պարզապես ժամանակ առ ժամանակ հուզականորեն ավելի թույլ ու խոցելի եմ դառնում։ Իսկ առաջին անգամը չեմ կարող հիշել այն պարզ պատճառով, որ դժբախտ լինելն ու դրանից լացելը միշտ չէ, որ արտաքին դրսևորումներ է ունենում։ Իրականում ես ինձ դժբախտ զգացել եմ դեռ շատ վաղ տարիքում, երբ իմ տարիքի մանկիկները անհոգ-անհոգ երջանիկ մանկություն էին վայելում իմ շուրջը։ Որքան էլ տարօրինակ թվա, փոքր ժամանակ ես ավելի շատ ներքուստ էի լացում, քան արտաքուստ, հիմա հակառակն է։

    Philosopher
    Իսկ երջանկությունից իսկապես լացե՞լ ես։

    Ուլուանա
    Այո, պատահել է։ Ի դեպ, մինչև այդ զգացողությունն անձամբ ապրելը այն ինձ բավական անհեթեթ ու ձևական էր թվում։
    Վերջերս հաճախ եմ երջանկությունից արտասվում։

    Philosopher
    Առավել սիրում ես առավոտնե՞րը, թե՞ երեկոները (մի քիչ էլ խոսենք եղանակից, էլի )

    Ուլուանա
    Եթե առավոտն ու երեկոն դիտենք զուտ որպես օրվա ժամեր՝ անկախ դրանցից յուրաքանչյուրում կատարվող իրադարձություններից, ապա առավոտներն ավելի շատ եմ սիրում, որովհետև ամեն ինչ կարծես նորովի է սկսվում. և դա ինձ համար ամենահաճելի ու ամենակարևոր զգացողություններից մեկն է, իսկ եթե հաշվի առնենք, որ երեկոներն ինձ համար հիմնականում ավելի հետաքրքիր ու իրադարձություններով լի են լինում, ապա, դրանից ելնելով, կարելի է ասել, որ երեկոներն եմ սիրում։

    Philosopher
    Քո եղանակը։

    Ուլուանա
    Կուզենայի ասել գարունը, բայց ամառն է։ Լիարժեք արև եմ սիրում։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.08.2007, 09:34:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.06.2016), Second Chance (03.11.2009), Smokie (22.06.2010), Լեո (26.06.2009), Ֆոտոն (10.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •