User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ուր են տանում երազանքները / What Dreams May Come

  1. #1
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուր են տանում երազանքները / What Dreams May Come

    Գլխավոր դերերում - Ռոբին Ուիլյամս, Քուբա Գուդինգ, էն կնկա անուն չգիտեմ:

    Կուզեի զրուցեինք էս ֆիլմի մասին, որովհետև սա իմ տեսած ֆիլմերից ամենասիրունն ա կամ գոնե ամենասիրուններից ա:
    Ֆիլմում պատկերված ա դժոխքի, դրախտի ու կյանքի կապերը նաև: Ու էդ ձևի դրախտն ու դժոխքը իմ սրտով էին, մանավանդ, որ ո՛չ աստված կար, ո՛չ սատանա: Դե լավ շատ չխոսամ, լսում եմ ձեզ:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 01.09.2006, 04:59:

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    ինձ վրա էլ այս ֆիլմը մեծ տպավորություն թողեց ... իրոք շատ հետաքրքիր սյուժե է, և հոյակապ դերասանական խաղ: վերջերս Արմենիան ցույց տվեց, ցավոք չկարողացա նայել...
    իմ կարծիքով սա "մեծ սիրո" մասին պատմող ֆիլմ է, իսկ մնացած ամեն ինչը ՝ սկսած դրախտից ու դժողքից, պարզապես այդ սերը էլ ավելի գեղեցիկ ու պատկերավոր ներկայացնելու համար էին ... սեր ոչ միայն տղամարդու ու կնոջ, այլ նաև ընտանիքի մյուս անդամների միջև:
    Մրրիկ, հնարավոր է սխալվում եմ, բայց իմ հիշելով ֆիլմում չի ժխտվում Աստծո ու սատանայի գոյությունը, պարզապես նրանց չենք տեսնում գործողության մեջ :
    շատ գեղեցիկ է արված նկարի ու դրախտի կապը, գունային գամման պարզապես հրաշալի է...

  3. #3
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Ա, սա էդ ֆիլմն ա… Հենց տենց էլ մտածում էի, ու կիկիի ասելուց հետո լրիվ համոզվեցի: Էդ կինոն իմ ամենասիրած կինոներից մեկնա, շատ վառ ա մնացել հիշողությանս մեջ, չնայած մի տարի առաջ եմ երևի վերջին անգամ տեսել: Իրոք, էս ֆիլմը շատ գեղեցիկ ֆիլմ ա: Ֆիլմի իմաստը երևի հենց էն ա, որ սերն էնքան ուժեղա, որ տվյալ դեպքում նույնիսկ կար ա մարդուն դժոխքից հանի… Շատ լավ ֆիլմ ա, ինձ շատ ա դուր եկել: Նրանց, ովքեր չեն տեսել, բայց գեղեցիկի սիրահար են, խորհուրդ կտայի նայել էս ֆիլմը:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. #4
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Մրրիկ, հնարավոր է սխալվում եմ, բայց իմ հիշելով ֆիլմում չի ժխտվում Աստծո ու սատանայի գոյությունը, պարզապես նրանց չենք տեսնում գործողության մեջ :
    շատ գեղեցիկ է արված նկարի ու դրախտի կապը, գունային գամման պարզապես հրաշալի է...
    Ո՛չ ժխտվում ա, ո՛չ հաստատվում: Բայց ամեն դեպքում ինձ մոտ դրախտն ու դժոխքը ասոցացվում են որպես սատանա և աստված, իսկ ըտեղ ոչ մի հուշում չկա աստծո ու սատանայի գոյության մասին, էդտեղի դրախտը դու կառուցում ես նենց ոնց ուզում ես, քո երևակայությամբ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Իմ սիրած ֆիլմերից է, բայց ճշմարտությանը չի համապատասխանում:

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Վա՜յ, սա նաև իմ ամենասիրած ֆիլմերից է։ Համապատասխան թեմայում էլ նշել եմ այս ֆիլմի վերնագիրը։
    Վերևում արդեն արտահայտած կարծիքների հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Իրոք շատ գեղեցիկ ֆիլմ է՝ իսկական սիրո ամենավառ դրսևորման մասին, և, պետք է ասեմ նաև, որ հիմնականում համապատասխանում է ճշմարտության իմ պատկերացմանը, ասում եմ հիմնականում, որովհետև, այնուամենայնիվ, որոշ անիրական ու ինձ համար անընդունելի պահեր կային մեջը։ Բայց դա, իմ կարծիքով, չի փչացնում ֆիլմը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Շատ գեղեցիկ ֆիլմ է: Ռեժիսօրական ու օպերատորական հիանալի աշխատանք: Դերասանական խաղն էլ է շատ լավը: Սկզբում թվում է, ոե Ռոբինի ամպլուան չէ այդ կերպարը, բայց հենց այս ֆիլմում համոզվում ես, թե ինչքան բազմապրոֆիլ դերասան է նա:

    Ինձ դուր է գալիս ֆիլմի հեղինակի կողմից ինքնասպանի դժոխքի պատկերացումը: Ոչ թե կաթսաներով լեցուն "խոհանոց", այլ սեփական հուսահատության, իրականությունը ընդունել չկարողանալու նեղ զնդան:
    Ու հերոսի բառերն եմ հիշում.

    - Հիշիր` ես քեզ այնքան էի սիրում, որ պատրաստ էի դրախտը փոխել դժոխքով` միայն թե կողքիդ լինեի..

  8. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Ես էլ եմ շատ սիրում այս ֆիլմը... Շատ լուրջ, հոգեբանական ֆիլմ է:
    Առահասարակ Ռոբին Ուիլսյամսին շաաատ եմ սիրում (վայ ամոթ ինձ, սիրած դերասանների շարքում չեմ գրել...), շատ բարի ու խորը դերեր է կատարում...Նույնիսկ իր Պիտեր Պենն է ուրիշ, խորը, շատ նոստալգիա կա մեջը...
    Էս այս ֆիլմում մի բան դուրս չի գալիս` կոմպյուտերախեղդ է արած, ինձ դա խանգարում է նայելիս... Բայց ծառը շաաատ լավն է, մեծագույն լքվածություն կա էդ ծառի մեջ... հետո էդ սևամորթ դերասանին էլ եմ շատ սիրում, բայց անունը ոչ մի անգամ չեմ կարողանում սովորել... Վերջերս Դանթե էի կարդում, նկատեցի, որ դժոխքի (կարծեմ նաև դրախտի) տեսարաններ կային, որ իրենց նախատիպը հաստատ ունեն "Աստվածային կատակերգության" մեջ: Շատ դաժան է էն տեսարանը, երբ քայլում է գլուխների վրայով ու, եթե չեմ սխալվում, հորն է գտնում... ահավոր է...
    Հա, համաձայն եմ վերը գրվածների հետ, որ սա մեծագույն սիրո "բանաձև" է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #9
    Սկսնակ անդամ Superportal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Իմ ամենա սիրած ֆիլմերից մեկն ա:
    Իհարկե Ֆանտազիա շատ կա,բայց իրականությանը նման է:
    Իմ կարծիքով "այն աշխարհը" շատ լավ էին պատկերել:
    Շատ լավ Ֆիլմ է:

  10. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուր են տանում երազանքները

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հետո էդ սևամորթ դերասանին էլ եմ շատ սիրում, բայց անունը ոչ մի անգամ չեմ կարողանում սովորել... .
    Քուբա Գուդինգ Կրտսեր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Poet-ին էլ են բանակ տանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.05.2008, 00:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •