թէ էտքան շատ էք ուզում օգնեք, ստեղի http://www.petition1915.org/linkus.php կոդերից մեկը տեղադրեք ձեր սաիթերում![]()
թէ էտքան շատ էք ուզում օգնեք, ստեղի http://www.petition1915.org/linkus.php կոդերից մեկը տեղադրեք ձեր սաիթերում![]()
Լավ, համարենք, որ այդ 1.500.000 ստորագրությունը հավաքվել է, հետո՞։ Հա, լավ, հասկացանք, որ «Հայլուր»–ն ու մյուսները մի քանի օր շարունակ կթմբկահարեն այդ մասին՝ ու թքած, որ մարդ կա, ասենք 20 անգամ է ստորագրել, չէ որ դա իսկը մեր ոճն է։
Բա դրանից հետո՞։ Հա, լավ, հետո էլ դրանք կուղարկվեն ասենք ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, Եվրոխորհրդին, ԱՄՆ կոնգրեսին, մի խոսքով ում որ նախատեսված է։ Բա դրանից հետո՞։![]()
Գիտեք, սիրելիներս, մի միտք ունեմ, եկեք հրապարակեմ, կարծում եմ հետաքրքրվողներ կգտնվեն։ Մենք ինչով ենք պակաս ցեղասպանության փաստի հրապարակային մերժման համար պատիժ նախատեսող երկրներից՝ բնականաբար ոչնչով, էլ չեմ ասում, որ մեր շապիկն է ու մեզ ավելի է մոտիկ։ Ուստի առաջարկում եմ կազմակերպել մեկ այլ ստորագրահավաք՝ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ(չշտապեք մեղադրել, թե անտեսում եմ բազմամիլիոնանոց սփյուռքը, այդ մասին ու որ է կհոգան մեր օրենսդիրները), հավաքել ասենք 1000000 ստորագրություն և «աշխատավոր լայն մասսաների», կամ էլ «ազգի» անունից դիմել ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել հոդված, որով կնախատեսվի պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեն մասնակցում այս թեմայում նշված և նման կարգի ստորագրահավաքների, ապրիլի 24-ի նախօրեին ջահերով երթի(սա 2-32 տարեկան երիտասարդների համար) և այսպես շարունակ: Դե իսկ որպես պատժի նվազագույն չափ կարելի է նախատեսել, ասենք դատապարտվողի անվան հարկադիր փոփոխություն՝ Էնվերից, Ջեմալից, Թալեաթից ու Աթաթուրքից ու Էրդողան...
Վերջին խմբագրող՝ Sergey: 24.02.2007, 18:13:
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Խնդրում եմ ուշադիր, մի քանի անգամ կարդաս: Կարդաս այնքան անգամ, որքան մարդ է սպանվել ու մահացել սեփական տնից իր հայրենիքում իր երկրի իշխանության կողմից:
ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԵՆՔ
Գարուն էր չեկած ամառ
Ձյուն կապեց երկնակամար...
Գարնան առաջին օրն էր: Առավոտյան մանուշակները ձեռքիս ուզում էի շնորհավորել կնոջս եւ աղջիկներիս` օրվա կապակցությամբ: Ուրախ էինք, սակայն չհասցրեցինք ըմպել սուրճի առաջին կումը, երբ հարկադիր կատարողները` մոտ 50 հոգի, ներխուժեցին տունս: Տուն, որը վերակառուցել էի իմ ձեռքերով՝ բազմացող ընտանիքիս համար: Հարկադիրը հայտարարեց, մեր այս տունը այլեւս մերը չէ եւ պետք է այն շտապ ազատել՝ պետության` «Աստաֆյան համալիրիե կարիքները ապահովելու նպատակով (ի դեպ, մեզ վտարման օրվա կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ վաղoրոք չէր ներկայացվել):
Սկսվեց պաշտպանությունը: Մենք չէինք ուզում հանձնել մեր տունը, որովհետե վտարումը անօրինական էր: Ես կնոջս հետ տան համասեփականատերն եմ, բայց իմ անունը ընդհանրապես փաստաթղթերում չկար: Դեռ ավելին, հարկադիր կատարողը ասաց. «Դու ով ես, դու ստեղ ընդհանրապես չկասե: Հարցի կապակցությամբ գործը գտնվում է ՀՀ Սահմանադրական եւ Վերաքննիչ գործերով դատական ատյանում, որոնք գործը կքննեն մարտի 27-ին եւ 28-ին: Սակայն, հրամայված էր չսպասել:
Ինչ կարող էինք անել օմոնի զորքի, հարկադիր կատարողների եւ ոստիկանների ուժի դեմ: Ստիպված խնդրեցինք ընդամենը 3 օր ժամանակ քաղաքակիրթ ձեւով բնակարանը ազատելու համար: Համաձայնվեցին, հետո ստորաբար խաբեցին: Ես անկարող էի տեսնել, թե ինչ շտապողականությամբ են շպրտում իմ տարիների կուտակած ունեցվածքը իրենց բեռնատար մեքենաների մեջ: Ինձ մոտ սկսվեց սրտի նոպա: Շտապ օգնության բժշկուհին խնդրեց մի քանի րոպեով դադարեցնել վտարումը, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Սակայն նրանք նշեցին. «Ավելի լավ, տեղափոխեք հիվանդանոց...ե: Վտարումը շարունակվում էր եւ ամբողջ ընթացքում հարկադիրների ղեկավարին հեռախոսով ահազանգում էին՝ «Վտարումը այսօր ավարտել, ոչ մի դեպքում չթողնել վաղվանե:
Երեկոյան բոլորիս դուրս շպրտեցին եւ քանդեցին տանս դուռն ու պատուհանները:
Տանս մեջ մնացին միայն մանուշակները...
Ինը շնչից բաղկացած ընտանիքս (այդ թվում` 4 անչափահաս երեխա) այսօր փողոցում է հայտնվել: Տանս ունեցվածքը շպրտված է տարբեր պահեստներում:
Ո՞ւր գնանք, ո՞ւմ դուռը խփենք...
«Աստաֆյան ՓԲԸե փոխանցել է տան դիմաց 9 մլն 899 հազար դրամ (25 հազար դոլարին համարժեք դրամ) եւ լուրեր է տարածել, թե ժամանակին 150 հազար դոլար է առաջարկել (երեւի ամաչո՞ւմ է), իսկ մենք չենք համաձայնվել: Իսկ իրականում ասել է այն՝ ինչ այսօր արեց. «Կառավարության որոշմամբ տունը կխլեմ, եթե 100 հազար տամ պարելով դուրս կգանե: Ասում են՝ նրանք պատրաստվում են ապագայում դեպուտատ դառնալ: Վա~յ մեզ:
Ես էլ եմ այս պետության քաղաքացին, ի՞նչ է, իրավունք չունեի՞ տունս բարելավել, վերակառուցել, թե՞ կառուցելու մենաշնորհը միայն մի քանիսին է տրված:
Ներկայումս չունեմ ո՛չ տուն, ո՛չ ունեցվածք. հարց եմ հղում պետությանը՝ ի՞նչ է մտածում 25 հազար դոլարով փողոց շպրտված մարդկանց մասին:
Աբովյան 5/1, տուն 8-ի սեփականատեր
ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://chi.am/news/070313/07031311.htm
Իսկ հիմա խնդրում եմ պատասխանես մի հարցի: Ինչո՞վ է տարբերվում ՀՀ ներկայիս վարչակազմը Թալեաթ փաշաից: Միայն ազգությա՞մբ: Ես կասեի ոչ միայն: Թալեաթ փաշան մեծ հայրենասեր էր, ի տարբերություն ոմանց, որոնք միայն սեփական շահ ունեն:
Մի հատ էլ հարց ունեմ: Ինչո՞վ ենք մենք տարբերվում Թալեաթից ու հայտնի «ոմանցներից»: Բացարձակապես ոչինչով:
Կողքից անգործ նստել նայելը, թե ինչպես են հարևանիդ սպանում ու հանգիստ լինել, որ քեզ դեռ չեն հասել, շատ դեպքերում նույնիսկ ուրախանալ, շատ ավելի մեշ ոճրագործություն է, քան ցեղասպանությունը:
Ցեղասպանը ոչ մի բարոյական իրավունք չունի ուրիշին այդ պիտակը կպցնել:
terev (18.09.2010)
Արտուր ջան, դեմագոգիայով մի զբաղվիր: Քո բերած համեմատությունները ընդհանրության շատ քիչ եզրեր ունեն: Չի կարելի լռեցնել ոճրագործության մասին խոսողին, նրանով, որ մի այլ տեղ մի այլ տիպի ոճրագործություն է կատարվում: Մենք Թալեաթից տարբերվում ենք և, ինչպես դու ասացիր, ոչ միայն ազգությամբ, այլ հենց նրանով, որ արնախում չենք: Եթե դու իմ ու քո և Թալեաթի միջև տարբերություն չես տեսնում , դա շատ վատ ա:
Իսկ ինչ վերաբերվում ա կողքից նստել նայելուն, էլի եմ ասում, չի կարելի լռել մի ոճրագործության մասին, մենակ են պատճառով, որ ուրիշ ոճրագործություն էլ ա կատարվում: Իսկ եթե որպես հիմնավորում կուզես բերել այն ծամծմված փաստարկը, որ դա վաղուցվա եղելություն ա, ու պետք չի ետ նայել, էդ դեպքում հիշիր, որ էն հանցագործությունները, որ էսօր կատարվում են, վաղը նույնպես անցյալ են դառնալու, իսկ եթե էսօր էդ հանցագործությունները կատարողի ձեռքը չես կարողանում բռնել, դա չի նշանակում, որ վաղը պիտի ասես՝ դե թքած, ու չկտրես էդ նույն ձեռքը, որ մի ուրիշը նույն բանը չանի:
Ես չեմ ասել չխոսենք ոճրագործության մասին: Դրա մասին խոսվում է (իմ կարծիքով չափից դուրս շատ) ու պետք է խոսվի: Բայց կան մարդիկ, որոնք բարոյական իրավունք չունեն խոսել: Եթե մեկը մարդ է սպանել, ապա այլ մարդ սպանողը որևէ իրավունք չունի քննադատելու նրան:
Սխալ ես մտածում: Բացի նրանից, որ այսօրվա ոճրագործը ավելի մեծ ոճրագործ է, քանի որ նա ներսից է, այսօրվա ոճրագործի ձեռքը բռնելով, մենք կանխում ենք վաղվա ոճրագործությունը: Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ միշտ «երեկվա» ոճրագործների հետևից ընկած լինենք, այն դեպքում երբ այսօրվա ոճրագործները իրականացնում են ոճիր: Այսպիսով ժամանակի ընթացքում մենք էլ չենք լինի:
Կրկնում եմ, ուռուցք ունենալու դեպքում ձեռքի կտրվածքի հետևից ընկնելը մեղմ ասած հիմարություն է:
Բացի դրանից, ի՞նչ կտա կոնկրետ Հայաստանի բնակչին ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից: Ոչ մի բան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ