ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԵՆՔ
Գարուն էր չեկած ամառ
Ձյուն կապեց երկնակամար...
Գարնան առաջին օրն էր: Առավոտյան մանուշակները ձեռքիս ուզում էի շնորհավորել կնոջս եւ աղջիկներիս` օրվա կապակցությամբ: Ուրախ էինք, սակայն չհասցրեցինք ըմպել սուրճի առաջին կումը, երբ հարկադիր կատարողները` մոտ 50 հոգի, ներխուժեցին տունս: Տուն, որը վերակառուցել էի իմ ձեռքերով՝ բազմացող ընտանիքիս համար: Հարկադիրը հայտարարեց, մեր այս տունը այլեւս մերը չէ եւ պետք է այն շտապ ազատել՝ պետության` «Աստաֆյան համալիրիե կարիքները ապահովելու նպատակով (ի դեպ, մեզ վտարման օրվա կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ վաղoրոք չէր ներկայացվել):
Սկսվեց պաշտպանությունը: Մենք չէինք ուզում հանձնել մեր տունը, որովհետե վտարումը անօրինական էր: Ես կնոջս հետ տան համասեփականատերն եմ, բայց իմ անունը ընդհանրապես փաստաթղթերում չկար: Դեռ ավելին, հարկադիր կատարողը ասաց. «Դու ով ես, դու ստեղ ընդհանրապես չկասե: Հարցի կապակցությամբ գործը գտնվում է ՀՀ Սահմանադրական եւ Վերաքննիչ գործերով դատական ատյանում, որոնք գործը կքննեն մարտի 27-ին եւ 28-ին: Սակայն, հրամայված էր չսպասել:
Ինչ կարող էինք անել օմոնի զորքի, հարկադիր կատարողների եւ ոստիկանների ուժի դեմ: Ստիպված խնդրեցինք ընդամենը 3 օր ժամանակ քաղաքակիրթ ձեւով բնակարանը ազատելու համար: Համաձայնվեցին, հետո ստորաբար խաբեցին: Ես անկարող էի տեսնել, թե ինչ շտապողականությամբ են շպրտում իմ տարիների կուտակած ունեցվածքը իրենց բեռնատար մեքենաների մեջ: Ինձ մոտ սկսվեց սրտի նոպա: Շտապ օգնության բժշկուհին խնդրեց մի քանի րոպեով դադարեցնել վտարումը, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Սակայն նրանք նշեցին. «Ավելի լավ, տեղափոխեք հիվանդանոց...ե: Վտարումը շարունակվում էր եւ ամբողջ ընթացքում հարկադիրների ղեկավարին հեռախոսով ահազանգում էին՝ «Վտարումը այսօր ավարտել, ոչ մի դեպքում չթողնել վաղվանե:
Երեկոյան բոլորիս դուրս շպրտեցին եւ քանդեցին տանս դուռն ու պատուհանները:
Տանս մեջ մնացին միայն մանուշակները...
Ինը շնչից բաղկացած ընտանիքս (այդ թվում` 4 անչափահաս երեխա) այսօր փողոցում է հայտնվել: Տանս ունեցվածքը շպրտված է տարբեր պահեստներում:
Ո՞ւր գնանք, ո՞ւմ դուռը խփենք...
«Աստաֆյան ՓԲԸե փոխանցել է տան դիմաց 9 մլն 899 հազար դրամ (25 հազար դոլարին համարժեք դրամ) եւ լուրեր է տարածել, թե ժամանակին 150 հազար դոլար է առաջարկել (երեւի ամաչո՞ւմ է), իսկ մենք չենք համաձայնվել: Իսկ իրականում ասել է այն՝ ինչ այսօր արեց. «Կառավարության որոշմամբ տունը կխլեմ, եթե 100 հազար տամ պարելով դուրս կգանե: Ասում են՝ նրանք պատրաստվում են ապագայում դեպուտատ դառնալ: Վա~յ մեզ:
Ես էլ եմ այս պետության քաղաքացին, ի՞նչ է, իրավունք չունեի՞ տունս բարելավել, վերակառուցել, թե՞ կառուցելու մենաշնորհը միայն մի քանիսին է տրված:
Ներկայումս չունեմ ո՛չ տուն, ո՛չ ունեցվածք. հարց եմ հղում պետությանը՝ ի՞նչ է մտածում 25 հազար դոլարով փողոց շպրտված մարդկանց մասին:
Աբովյան 5/1, տուն 8-ի սեփականատեր
ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ
http://chi.am/news/070313/07031311.htm
Էջանիշներ