Երևի շատերն են լսել, որ մի շարք օտարալեզու/ինչպես նաև հայկական, բայց "ոչ գրական"/ բառեր թարգմանում են հայերեն, շատ զավեշտալի բան է ստացվում, օրինակ՝ ՄԱԿԱՐՈՆ - երկարակլորախմորածակ…Գրեք ձեր իմացած բառերը
Երևի շատերն են լսել, որ մի շարք օտարալեզու/ինչպես նաև հայկական, բայց "ոչ գրական"/ բառեր թարգմանում են հայերեն, շատ զավեշտալի բան է ստացվում, օրինակ՝ ՄԱԿԱՐՈՆ - երկարակլորախմորածակ…Գրեք ձեր իմացած բառերը
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
Շամպայն - Փրփրագմփիչ,
Սեքս - Տարփ
Մնացածը հետագայում որ հիշեմ` կգրեմ :![]()
Հեղույս…
Միջադիր - էտի են որ Բոլտի ու Գայկայի մեջ են Դնում էտա
Գայլիկոն - Սվեռլոնա
Հ1 ի Թարգմանիչները են F-ով անգլերեն Քֆուրը Թարգմանում եմ Շինել
Էս Վերջինի ՀԱմար Կներեք Չդիմացա ջնջելուց նկատ չտաք էլի՜![]()
Loading your personal settings....
Շատ կներեք, Հ1 ասցիք, հիշեցի, мы в дерме-ն թարգմանել են ՄԵՆՔ ԹՐԻՔԻ ՄԵՋ ԵՆՔ
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
Benadad (10.07.2011)
Ջազ=պղնձաժխոր![]()
մակրոֆագ - խոշոր բջջակեր
էքսուդատիվ պլևրիտ - արտաքրտնուկային թոքամզաբորբ
կարդիոգեն շոկ - սրտածին թմբիր (մեռնեմ ձեր արևին, շոկը թմբիրը չի)
ու էդպես շարունակ… բժիշկներն ինձ կհասկանան![]()
պլենդուզ-հատակապատաճեղքափայտ
ջենթլմեն-օրիորդահետապնդիչ
պլասկագուբցի-տափաշուրթ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
երեվի ճիշտ չգրեմ բայց............
պլասգագուպցի-աքցան
մոդայիկ-արդիական
տռուսիկ-տեռաման
քֆուր-հայհոյանք
խի- ինչու
Հա, ճիշտ չես գրել, համ էլ գրածդ բառերի մեծ մասին մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա։Նորմալ հայերեն բառեր են։ Երբեք մտքովս չէր անցնի, որ, օրինակ, «արդիական» կամ «ինչու» բառերը կարող են որևէ հայի մեջ ծիծաղ հարուցել...
![]()
плоскогубцы-ն հայերեն ոչ թե աքցան է (աքցանն ուրիշ բան է), այլ «հարթաշուրթ»։ Այ էս մեկը գուցե ծիծաղելի լինի։
տռուսիկ-տեռաման«անդրավարտիք», մեկ էլ կարծեմ «ներքնաշոր» կամ «ներքնազգեստ»...
Հ.Գ. Բայց ինչ լուրջ գրառում ստացվեց...«Զվարճալի» բաժնում...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Aquarium – ձկնարան
area code – ցուցաթիւ
atomizer – օցացիր
allergy – տարազգայնութիւն
analyst – հոգեբոյժ
alturist – մարդասէր
aerobics – մարզապար
AIDS – դաւ (դիմադրողականութեան անկման վարակ)
answering machine – ինքնապատասխանիչ
Annoying (ղըճըխ) – ղղթայժ
Annoy (to) – ղղթայժուլ (ղըճըխ տալ)
Airship/aeroplane, самолет – օդանաւ, ինքնաթիռ
Auto, autobus – կառք, հանրակառք
Breast – ստինք, կուրծք
babysitter – մանկապահ, -ուհի
bib – կրծկալ
brain trust – մասնագիտախումբ
brainteaser – առեղծուած
bulldozer – մղասարք
bioenergy – կենսոյժ
boarding card – տեղակտրօն
brunch – համաճաշ
bypass – կամրջում
Cardigan – բուրդէ բաճկոն
Cardiogram – սրտագիծ
Cartoon – Գծաշարժանկար
Clock radio – Ռատիոզարթուցիչ
Cocktail – ընդունելութիւն, ոգելից ըմպելիք
Cornflakes – կորելի աղանձ
Cramp – ջղապրկում
Cable TV – հեռուստացանց
CD – խտասկաւարակ
Clean up – ապականազերծել
Clone – կրկնօրինակել
Co-edit – համահրատարակել
Computer graphics – գծան
Console – խաղաղեկ
Cordless phone – առձեռն հեռախօս
Comic strip – շարանկար, նկարաշար
Chocolate – տուրմ
electric shock – էլէկտրասրտագիր
engineering – ճարտարուեստութիւն
ethnic group – ազգախումբ
athnography – ազգագրութիւն
ethnologist – ցեղաբան
ethologist – կենցաղաբան
eyeliner – կոպամատիտ
ecologist – բնապահպան
energy consuming – ուժանիւթակուլ
fascimile = նմանատիպ
favoritism = կողմնակցութիւն
film library = ֆիլմադարան
film maker = շարժանկարի բեմադրիչ
filmograph = ֆիլմացանկ
finalisling = աւարտախնամք
first aid = առաջին օգնութիւն
flash = կայծակնալուր
flea market = հնաշուկայ
folder = ծալլազդ
full time = լմանաժամ
fast food = շտապ ճաշ
fax = հեռապատճէն
freeway restaurant = ճեպուղիի ճաշարան
gag = ծիծաղաշարժ հնարք
goods lift = բեռնաբարձ
garbage bag = աղբապարկ
hairdryer = հերացամքիչ
hand man = ձեռնզբաղ
hearsay = տարաձայնութիւն
hobby = սիրուած ժամանց
halogen = պսակալամբ
handicapping = արգելակիչ
human resources = մարդոյժ
infract = երակախցում
informal = անպաշտօն
invalidate (to) = տպանշել
ink eraser = ջնջիչ
interdisciplinary = միջամասնագիտական
intercom = ներքնախօս
internet = համացանց
Industry – ճարտարարուեստ, արդիւնաբերութիւն
Incest – Տոհմապղծութիւն
Jargan – ծածկալեզու
Juice extractor – մրգահիւթիչ
Jogging – մարզավազք
Key ring (port de cles) – բանալիակալ
Laboratoire – տարրալուծարան, աշխատանոց
landing – վայրէջք
linear – ուղղագծային
lipstick – շրթնաներկ
listing – ցանկագրում
landscape architect – բնայարդար
live (TV) – ուղիղ եթեր
logo – նշան
Manoeuver ընել – խուսանաւել
Manifesto – հանգանակ
Megaphone – բարձրախօս
Memory jogger – յուշանիշ
Miniskirt – կարճ փէշ
Miss – գեղուհի
Mixer – հարիչ
Mailshot – նամակարշաւ
Media – լրասփիւռ
Microwave – մանրալիք
Minibar – ըմպարան
Mobile phone – բջիջային հեռախօս
Multi-ethnic – բազմազգ
Multifunctional – բազմանպատակ
Multipartite – բազմակողմ
Multipolar – բազմաբեւեռային
Multiracial – բազմացեղային
Nail polish – եղունգաներկ
Nipple – պտուկ
Notice – կանխազդ
NGO (non governmental organization) – ոչ կառավարական կազմակերպութիւն
optical disc = տեսասկաւառակ
Occult – գերբնական
Ovation – ծափողջոյն
Overalls – աշխատազգեստ
Overwork – գերզբաղուածութիւն
over-information = գերլրատուութիւն
over-reservation = գերապահովում
oversized = գերածաւալ
over weight = գերկշիռ
pastille = դեղահատ
paper handkerchief = թուղթէ թաշկինակ
percolator = սրճեփ
photomontage = լուսանկարաշար
picnic = դաշտագնացութիւն
poll = հարցախոյզ
preview = նախանդրանիկ ներկայացում
propaganda = քարոզչութիւն
personal protection = կրկնափոխ պաշտպանութիւն
phone card = հեռախոսաքարտ
photo library = լուսանկարադարան
portable phone = գրպանի հեռախօս
post production = յետարտադրութիւն
pre-programmed = կանխածրագրուած
preliminary agreement = նախահամաձայնութիւն
Paradox – Յարակարծիք
Paradoxical – Յարակարծական
Physics, chemistry – բնագիտութիւն, տարրաբանութիւն
quality control = որակագիտութիւն
Radio – ձայնասփիւռ
Radio or tv listener or viewer– ունկնդիր, ակնդիր
radiator = ջերմոց
radiography = շողանկարահանում
radiotelevised = հեռուստաձայնասփռուած
ratify (to) = վաւերացնել
recipt = ճաշագիր
record library = երգադարան
remote control = հեռավարում
routine = առօրեայ
runway = իջուղի
reanimation = վերակենդանացում
rurality = գիւղաշխարհ
Sauce – թացան
Scheme – նախագիծ
Scholarship holder – կրթաթոշակառու
shoddy goods – զածորակ ապրանք
snack – թեթեւ ճաշ
solarium – արեւանոց
Soundproof (to) – ձայնամեկուսացնել
Sponsor – հովանաւոր
Sporadic – պատահական
Spray – օդացիր
Stamp (to) – տպանշել
Status(s) – կարգավիճակ, կանոնագրութիւն
Stereotype – կաղապարատիպ
Superimposition – կրկնատպում
Synchronize – համաչափել
Systematic – համակարգուած
Scoop – զգայացունց լուր
Script writing – պաստառագրել
Single-parent – միածնողանի
Solar plant – արեւակայան
Summit – վեհաժողով
Television – պակերասփիւռ, հեռատեսիլ, հեռուստացույց
Technology – արուեստաբանութիւն
Tautology = նոյնաբանութիւն
Telecast = հեռուստասփռուած
Teletet = Հեռուստագիր
Thermostat = ջերմակարգիչ
Thesaurus = բառագիրք
Toaster = հացաղանձ
Track down (to) = Հետքը գտնել
Trauma = ջղացնցում
Tribune = բեմահարթակ
Twin towers = քոյր քաղաքներ
Tape library = երիզադարան
Tele-conference = հեռուստաժապաւէն, հեռուստաֆիլմ
Telefilm = փորձ հաղորդում
Test broadcast = հեռուստաբեմադրիչ
update = այժմէականացնել
verso = կռնակ (էջի)
vivarium = կենդանանոց
volunteerism = ինքնայօժար աշխատանք
video camera = տեսախցիկ
video cassette = տեսաերիզ
video director = տեսաբեմադրիչ
video library = տեսադարան
videodisc = տեսասկաւառակ
videotape = տեսագրութիւն
wording = բանաձեւում
zap(to) = կայանափոխել
Approve – հաստատուիլ
Anonymous – անանուն
Attachement – կցորդ
Altered – փոփոխուած
Assistant – օգնականը
Basic – տարրական
Block – արգելափակել
Browser – ընթերցիչ
Button – սեղմակ
Browser – ընթերցիչ, դիտարկիչ
Cancel = չեղարկել
Central processing unit (CPU) – կեդրոնական համավարիչ միաւոր (ԿՀՄ)
Content – բովանդակութիւն
Code – նշան, կրճատագիր
Code number – նշանաթիւ
Codificaion – նշանագրում
Command, statement – հրահանգ
Comment – մեկնաբանութիւն
Compatible – ագուցելի
Compilation – համամեկնութիւն
Compiler – բանաքաղ, համամեկնիչ
Computer science – տեղեկագիտութիւն
Configuration – կազմոյթ
Control panel – ղեկավարման վահանակ
Correspondece – համապատասխանութիւն
Criterion – դատանիշ
Cursor – նշիչ, տեղացոյց
Copy – արտատպել, պատճենել
Click – սեղմել (կամ) շրխկել (բայ), սեղմակ (կամ) շրխկոց (անուն)
Data management, file management - տոմսավարում
Data - տուեալ
Databank - տեղեկադարան
Database - տեղեկատուն
Database management system - տեղեկավարումի դրութիւն
Download – ներկրել, բեռնաւորել, վարբեռնել
Double click – երկ-շրխկոց
Display – տեսատիպ
Description – նկարագրութիւնը
Display mode - ցուցադրման եղանակը
Disable – արգելել
Debug – վրիպակազերծել, անսարգութիւններու որսում
Default - զանցառում
Delete key - ջնջաստեղ
Digital command - թուանշագրութիւն
Directory - տոմսացուցակ
Disk operating system (DOS) - սկաւառակի վարիչ
Dot-matrix printer - Ստեղնատպիչ
Double density - կրկնակ խտութիւն
Drive (disk) - սկաւառակամղակ
Driver (printer) - տպիչի վարիչ
Encapsulation – թաղանթապատում
Emoticon – Յոյզիկ
Enable – թույլատրել
Edit – խմբագրել
Error message - վրիպազդ
Function – գործառոյթ
Full – լիարժեք
Fax - հեռապատճէն
Field - դաշտ
File - տոմսածրար
File management - տոմսավարում
Floppy disk - դիւրաթէք սկաւառակ
Flow chart - հրամանապատկեր
Format - մասնաբաժին
Formatting - մասնաբաժնել
Global – համընդհանուր
Go – կատարել
Hard disk - կարծր սկաւառակ
Hardware - սար(ք)ոյթ
High density - գերխտութիւն
Hyper text - գերբնագիր
Initialization - նախակարգում
Information processing - տեղեկավարում
Icon – նշան
Invisible – անտեսանելի
Identifier – նոյնարկիչ
Ignore – արհամարել, անտեսել
Index – կարգահամար
Install – տեղադրել
Installation – տեղադրում
Integrated circuit – ներամփոփ շրջագիծ
Interface – միջերեսակ
Interpreter, Interpretator – մեկնիչ
Integer – ամբողջ թիւ
Justification – Ճշդում
Justified column – ճշդուած սիւնակ
Key – ստեղ
keyboard – ստեղնաշար
Laser printer - լազերատպիչ
Lot - մասնորդ
Local – տեղային
Loading – կառուցել
Infract – երակախցում
Informal – անպաշտօն
Invalidate (to) – տպանշել
Ink eraser – ջնջիչ
Interdisciplinary – միջմասնագիտական
Intercom – ներքնախօս
Internet – համացանց
Laser pronter – լազերատպիչ
Lot – մասնորդ
LogIn – մուտքագործուիլ, մուտք
LogOut – ելքագործուիլ, ելք
Mouse – Մկնիկ
Message window – Երկխոսության պատուհան
Mainframe – գլխաւոր համակարգիչ
Memory – յիշողութիւն
Menu – ընտրացանկ
Merge – միաձուլել, կցավարել
Microprocessor – մանրավարիչ
Minicomputer – փոքրակարգիչ
Modem (modulator, demodulator) – եղանակիչ, մոտեմ
Modular – միաւորական
Module – միաւոր
Monitor – ցուցանակ
Mode – եղանակ, կարգավիճակ
Messenger – հաղորդագրիչ
Network – հաղորդացանց
Newest – նորագույն
Office automation – գրասենեակային տեղեկագիտութիւն
On-line data service – ցուցանակային տեղեկագիտութիւն
Optical character recognition (O.C.R.) – տեսողական ճանաչում (Տ.Տ.Ճ.)
Operator – հրահանգ
Oldest – հնագույն
Option – տարբերակ, ընտրութիւն, ընտրանք
Password – ծածկաբառ
Path – ուղի
Peripherals – յարակից սարք
Persoanl computer – մանրակարգիչ
Plotter – գծիչ
Printer – տպիչ
Processor – համավարիչ
Program(me) – յայտագիր
Programming – յայտագրում
Programming language – յայտագրալեզու
Promt – հարցաշարել
Prune – կրճատել
Profile – բնութագիր
Private – գաղտնի
Popup window - ինքնաբաց պատուհան
Permission – արտոնութիւն
Protected – պաշտպանուած
Profile – տեսք
Pixel – նշակետ
Pointer – ցուցիչ
Permission – արտոնութին, առաջնութիւն
Quote – մեջբերում
Query – հարցում
Random access memory (RAM) – յարամատոյց յիշողութիւն
Record – տեղեկատոմս
Resolution (screen) – զատորոշութիւն (պաստառի)
Routine – սովորական յայտագիր
Run (program) – բանեցնել
Reply – պատասխան
Rate – քվեարկել
Rating – վարկանիշ
Redirect – վերահասցէաւորել
Real – իրական
Reference – յղում
Subfile – ենթատոմսածրար
Subroutine – սովորական ենթայայտագիր
Symbol – խորհրդանիշ, պայմանանիշ
Scrypt – սցենար
System – համակառգ
Scrolling – տեղաշարժի գոտի
Scanner – թուանշիչ, թուահերձատիչ
Screen – պաստառիկ
Sign – տառանիշ
Slash – շեղագիծ
Software – յայտագրաշար
Sorting – դասաւորում
Space – միջոց
Statement – հրահանգ
Subdirectory – ենթատոմսացուցակ
Shared – բաշխված, հրապարակային
Subscribe – բաժանորդագրուիլ
Smileys – ժպտիկներ, միմիկաներ
Switch – փոխակերպել
Search – որոնել
Settings – պարամետր
Select - նշել
Server – գլխադասային համակարգիչ
Terminal – ծայրակայան
Title – վերնագիր
Topic – թեմա
Thumbnail - փոքրացուած նկար
Track - հետևիլ
Top – ամենաօգտագործելի, ամենա (ամենա–ամենա)
Toolbar – գործիքների վահանակ
Tracing, debugging – մանրամասն տեղեկութիւններու արտապատկերում:
Upload – վերակրել, տեղադրել, վերբեռնել
Un-ignore – չարհամարել, չանտեսել
Username - ծածկանուն
Validate – վաւերացնել
Views – դիտումներ
Word processing – բառավարում
Word processor – բառավարիչ
Workstation– աշխատակայան
մինչև վերջ չկարողացա կարդամ![]()
![]()
շտապoգնություն զանգեք![]()
Ես բոլորը չկարդացի, բայց մեջն ահագին նորմալ հայերեն բառեր կային։![]()
Բայց, օրինակ, «ձկնարանը» սպանիչ էր։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ժողովուրդ ջան, միհատ բան խնդրեմ, իմ համար շատ կարևորա, շատ շուտ պետքա ճշտեմ, թե ով ու որ թվինա թարգմանել Zeytun - Ձիթապտուղ, նախապես շատ շնորհակալ եմ, ինձ համար շատ կարևորա, խնդրում եմ օգնեք
Նախ՝ շատ վրդովեցնող է, որ այս թեման «Զվարճալի» բաժնում է։ Այստեղ, ըստ իս, ոչ մի զվարճալի բան չկա։ Վերը նշված բառերում էլ գերակշռում են լրիվ հայերեն, ճիշտ ու մաքուր բառերը, իսկ որոնք ծիծաղելի և անհասկանալի են թվում, արևմտահայերեն են, և բնավ պարտադիր չէ, որ բոլորը հասկանանք և ընդունենք։ Սփյուռքահայերն էլ մեր շատ բառերի վրա կարող են ծիծաղել, և մանավանդ՝ մեր օտարամոլության վրա։
Ես կողմ եմ հնարավորինս օտար բառերից հրաժարվելուն։ Այն բառերը, որ այսօր ծիծաղելի են համարվում, վաղը կընդունվեն ու կսիրվեն։ 100 տարի առաջ Տերյանի նման լեզվազգացողությամբ մարդն անգամ չէր պատկերացնում, որ «վելոսիպեդ» բառի փոխարեն կարելի է ասել «հեծանիվ», կամ «պալտո»-ի փոխարեն՝ վերարկու։ Այնպես որ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ