Նախ ասեմ, որ այս գրառումը «Ակումբային արշավ» թեմայում չեմ անում այն պարզ պատճառով, որ սա արշավ չէ… Ուղղակի հանգիստ է, որը կարող է արշավային տարրեր պարունակել կամ չպարունակել (արշավի գնալու ի վիճակի չեմ, չաղացել եմ ):
Ուրեմն այսպես. առաջարկում եմ գնալ Դիլիջան սեպտեմբերին՝ շաբաթ կիրակի օրերին: Դա կլինի կա՛մ ամսի 8-9-ին, կա՛մ ամսի 15-16-ին: Թե երբ կլինի, ոչ թե ցանկացողներից է կախված, այլ նրանից, թե ուղեգրեր կլինեն, թե ոչ:
Հիմա ուղեգրերի մասին: Ուզում եմ հաջողացնել, որ բժշկականի հանգստյան տունը գնանք Դիլիջանում: Եթե չհաջողվի, ուղղակի չենք գնա, որովհետև այստեղից այդտեղ արագ կազմակերպելու միակ տարբերակը սա է:
Առաջարկում եմ մնալ VIP սենյակներում, որոնց արժեքն է օրը 2000 դրամ: Եթե չլինի, ավելի էժան սենյակներ կվերցնենք: Կարծեմ այս գինը օրը երեք անգամ սնունդն էլ է իր մեջ ընդգրկում:
Կխնդրեի, որ ցանկացողները շուտ ասեն, որ մինչև ամսի 30-ը մոտավոր տվյալներ ունենանք, իսկ ամսի 30-ին՝ հաստատ, որ 31-ին ուղեգրերը գնենք: Բացատրեմ, թե ինչու եմ այդքան արագացնում. պարզապես այդ ուղեգրերը շատ արագ են զավթվում, և չնայած սեպտեմբերը բավական պասիվ է, չի բացառվում, որ բախտներս չբերի ու տեղ չլինի:
Ամսի 30-ին ես կճշտեմ, թե որ օրվա համար տեղ կա: Եթե բժշկականցի ֆորումցիներից մեկնումեկը ցանկանար ինձ օգնել, ավելի շուտ էլ հնարավոր կլիներ պարզել:
Եվ այսպես, ո՞վ է գալու:
Էջանիշներ