User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն

  1. #1
    Անդամության թեկնածու Sun Child-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն

    Հոկտեմբերի 6-10 Դիլիջանում տեղի կունենա "Արևորդի" առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոնի երկրորդ` միջազգային մասը:

    Արևորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի առաջին մասը տեղի ունեցավ ապրիլի 1-12: Փառատոնի “Արևի հետքերով” կրթական ծրագրի շրջանակներում մի շարք բնապահպանական միջոցառումներ իրականացվեցին Երևանում, Գյումրիում, Գառնիում, Գողթում, Ուրծաձորում և Դիլիջանում: Միջոցառումներին որպես կամավոր մասնակցեցին 2000-ից ավելի դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    Արևորդու 12-օրյա ժամանակացույցը ներառեց.
    • Աղբահավաք 10 տեղանքում
    • Քարհավաք
    • Ծառատունկ և կանաչապատում
    • այլ բնապահպանական միջոցառումներ Հայաստանի 6 շրջաններում
    Փառատոնի առաջին մասն ամփոփվեց երեխաների ու երիտասարդության մասնակցությամբ մեծ բնապահպանական երթով:


    Երկրորդ մասը, որ տեղի կունենա հոկտեմբերի 6-10 Դիլիջանում կդառնա տարածաշրջանային/միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, արվեստագետների և էկո-լրագրողների հանդիպման խաչմերուկ: Փառատոնի ժամանակացույցը կհամակարգի միջազգային մասնագիտական սեմինարներ էկո-տուրիզմի, շահերի պաշտպանության և ցանցային համագործակցության թեմաներով, տարածաշրջանային/միջազգային բնապահպանական ֆիլմերի ծրագիր, երեխաների ֆիմերի ծրագիր, ֆոտոցուցահանդեսներ, բաց քննարկումներ:
    FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) կրթական ծրագրի մասնակից երեխաներին փառատոնի այս մասը հնարավորություն կտա հասարակությանը ներկայացնել իրենց տարեկան աշխատանքի արդյունքները: Նրանց պատրաստած ֆիլմերը կցուցադրվեն բնապահպանական ֆիլմերի հատուկ մրցութային ծրագրով, իսկ լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսում:

    Արևորդի 1-ին բնապահպանական տարածաշրջանային փառատոնի հոկտեմբերյան ծրագիրն ընդգրկում է.

    • Բնապահպանական ֆիլմերի ծրագիր

    • Բնապահպանական ֆոտոցուցահանդես

    • Դասընթացներ, սեմինարներ, արշավներ

    • Մասնագիտական սեմինարներ


    Բնապահպանական ֆիլմերի ծրագիրը կազմված է 3 հիմնական մասից
    • Տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ծրագիր
    • Երեխաների ֆիլմերի մրցութային ծրագիր
    • Միջազգային տեղեկատվական ֆիլմերի ծրագիր

    Արևորդի տարածաշրջանային բնապահպանական փառատոնի ֆիլմերի ծրագիրը նպատակ ունի համախմբել Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների բնապահպանական ֆիլմերի հեղինակների մեկ ֆորումի մեջ, որտեղ նրանք կունենան միմյանց հետ գաղափարներ ու փորձ կիսելու հնարավորություն:

    Տարածաշրջանային ֆիլմերի ծրագիրը կներառի ֆիլմեր հարևան երկրներից` Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Իրանից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ երկխոսությունն այս երկրների միջև անհնար է, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը: Դրան կարելի է բերել մեկ անժխտելի հակափաստարկ` յուրաքանյուր ոք ու ամեն ժողովուրդ խաղաղ ապագա է ցանկանում գալիք սերնդին;



    Միացե'ք մարդիկ, շատ կարևոր ա ձեր մասնակցությունը: Շատ պետք ա լինենք, որ կարողանանք ինչ որ բան փոխել միասին:

    Հա, փառատոնի վերջին օրը, հոկտեմբերի 10-ին մեծ ռոք համերգ կլինի:

    Ընթացիկ բոլոր նորությունները կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ Sun Child: 24.08.2007, 18:02: Պատճառ: guynn ei poxum verjin 3 toghi ;)

  2. #2
    Անդամության թեկնածու Sun Child-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն

    «Արևորդի» առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոնը հրավիրում է Ձեզ միանալու փառատոնի հոկտեմբերյան մասին (6-10 հոկտեմբերի, Դիլիջան): Հրավիրում ենք տարμեր տարիքի և նախասիրությունների կամավորների միանալ փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին, օգնել փառատոնի անձնակազմին և մասնակցել փառատոնի շրջանակներում տարբեր միջոցառումների:
    Եթե հետաքրքրված եք նմանատիպ կամավորական աշխատանքով, խնդրում եմ լրացրեք այս հարցաթերթիկը:

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն

    ՄՄ... ինձ հետաքրքրեց Սպասում եմ նամակիս պատասխանին
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Անդամության թեկնածու Sun Child-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Արևորդի" բնապահպանական տարածաշրջանային փառատոն

    նամակ չեմ ստացել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 13.04.2016, 14:48
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 09.06.2014, 00:33
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2013, 13:49
  4. «Արևորդի» Երկրորդ Միջազգային Բնապահպանական փառատոն
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 07.10.2009, 18:09
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •