Սամվել, հավատա, որ տխուր է այն մարդկանց վիճակը, ովքեր մարդկանց մասին կարծիք են կազմում ոչ թե սեփական շփման ու զգացողությունների հիման վրա, այլ շրջապատի կարծիքից ելնելով, որը շատ դեպքերում կարող է ձևավորված լինել բամբասանքների, թյուրիմացությունների հիման վրա և բոլորովին չհամապատասխանել իրականությանը, բայց թեման կարծես թե դրա մասին չէր...
Բայց ո՞վ է խոսում բարեգործության մասին։ Խոսքը սիրելու մասին է, ոչ թե առանց սիրելու ինչ–որ մարմնավաճառի «փրկելու» մասին։ Իսկ եթե մարդը սիրում է, ապա այդպիսի կնոջ հետ կյանքը կապելը ոչ միայն այդ կնոջն այդ միջավայրից հանելու, օգնելու ու վեր բարձրացնելու համար է, այլև իր սեփական երջանկության, այնպես որ տվյալ դեպքում սեփական անձին դժբախտացնելու մասին խոսք չկա։միևնույն ժամանակ եթե Դու Ձգտում ես լավ մարդ լինել դա դեռ չի նշանակում, որ պետքա ամեն հարմար առիթը բաց չթողես քո կյանքն էլ խորտակես ինչա թե սրան նրան ուզում ես օգնած լինես …Մեզ Մեր կյանքը ապրելու հնարավորություն մի անգամա տրվում և պետքա զգտել այն լավ ապրել և ոչ թե քեզ էլ դժբախտացնես ինչա թե ինչոր փողոցայինի ուզում ես օգնես։
Գիտես, երկու տեսակի մարմնավաճառություն է լինում, մեկն այն է, երբ կինը հարկադրաբար (այլոց ճնշման տակ, հանգամանքների բերումով) է գնում այդ քայլին, մյուսը՝ երբ կինն իր էությամբ է պոռնիկ ու մարմնավաճառությամբ զբաղվում է սեփական նախաձեռնությամբ, իր թեթևամիտ ու անառակ բնույթի մղումով։ Առաջին դեպքը ներկայացնող կանայք այդպիսի միջավայրից դուրս գալուց հետո սովորաբար շատ հավատարիմ ու բարոյական կին են դառնում իրենց ամուսինների համար, գուցե անբասիր անցյալ ունեցող շատ կանանցից ավելի հավատարիմ ու նվիրված, իսկ երկրորդներին՝ էությամբ անառակներին, ամուսնությունը հաստատ չի փրկում. ինչպես անառակ կային, այնպես էլ մնում են ու հաճախ են իրենց և ուրիշների ընտանիքների քայքայման պատճառ դառնում։ Այդպիսի կանայք կարող են նույնիսկ մինչև ամուսնությունը կույս լինել, բայց, ինչպես ասում են, Աստված հեռու պահի նման «կուսությունից», որովհետև նմանների համար ամուսնությունը հաճախ իրենց անառակ խառնվածքի սանձարձակ դրսևորումների համար լայն դռներ է բացում... Այնպես որ ավելի լավ է՝ ներքուստ պոռնիկներից զգուշացեք, ոչ թե ձեզ համար անհայտ պատճառներով ու հանգամանքների բերումով այդպիսին դարձած, բայց հոգով գուցե կույս կանանցից։Գիտես Այնքան հեշտ է երբեմն Տեսականորեն Պատկերացնել "Ես Կսիրեմ նրան և անպայման կամուսնանամ նրա հետ" բայց իրականում պետք է մի քիչ իրատես լինել եթե ամուսնանաս մի փողոցայինի հետ որը իր մարմինը վաճառել է գումարի դիմաց ապա անհամեմատ մեծ է հավանականությունը որ մի օր նրա դավաճանության պատճառով ձեր ընտանիքը կքայքայվի և դու ու ձեր երեխաները բավականին կդժբախտանաք…և այդ ամենը ընդամենը մի նրա համար որ օգնես մի մարդու որը ի սկզբանե ընտրել է իր համար այդ ուղին… մենակ այս բառերիցս չկախվեք ըստ իս ավելի լավա մարդ անի ամենադաժան ու տանջալից աշխատանքները քան թե վաճառի իր մարմինը։
Չեմ ժխտում, որ ամենայն հավանականությամբ մարմնավաճառների ճնշող մեծամասնության հետ լուրջ հարաբերություններ հաստատելուց դժվար թե որևէ լավ բան դուրս գա. համոզված եմ, որ Անժելները մեր իրականության մեջ շատ չեն, բայց հաստատ կան, և նրանց դատապարտելու փոխարեն ավելի լավ է հայտնաբերել ու հեռացնել այդ շրջապատից։ Ասածս, բնականաբար, չի նշանակում, թե հարկավոր է հասարակաց տները չափչփել՝ այնտեղ ձեր ապագա կնոջը գտնելու ակնկալիքով, բայց Անժելի նման աղջկան գտնելու ու սիրելու դեպքում չարժե նրանից հրաժարվել՝ միայն «զորեղ համայնքի» կարծիքից վախենալով։ Վերջիվերջո, դա ձեր կյանքն է, և միայն դուք եք որոշողը՝ այդ կնոջ հետ արժե կյանք կապել, թե ոչ։ Եվ խղճալի կլինի այն տղամարդը, ով, սիրելով այդպիսի կնոջ, կհրաժարվի նրանից՝ միայն շրջապատի կարծիքը հաշվի առնելով։
Նորից եմ ասում, լավ կլիներ, եթե տղամարդիկ նախ սովորեին հոգով անառակին տարբերել հոգով ոչ անառակից (անկախ երկուսի կուսության աստիճանից...)։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում, ցավոք, շատ քիչ տղամարդիկ են բավականաչափ խորաթափանցություն ու ինտուիցիա ունենում կանանց այդ երկու տիպերին տարբերելու համար, քանի որ հիմնականում նրանց մասին դատում են խիստ մակերեսային դրսևորումների հիման վրա...
![]()
Էջանիշներ