Բյուր ջան, բարեգործական հիմունքներով սիրելն էլ սխալ է, այսինքն ամուսնանալ վատին լավ դարձնելու համար, ուղղակի, եթե սիրում ես ուրեմն արդեն լավն է՝ նա ում սիրում ես։ Իմ կարծիքով էստեղ հարցադրումն է մի քիչ սխալ արված, որովհետև Անժելներ հաստատ չկան մեր՝ փողոցում կանգնած աղջիկների մեջ։ Երևի թե ավելի ակտուալ դարձնելու համար հարցադրումը պետք էր հետևյալ կերպով ձևակերպել. «կամուսնանայիք արդյոք մի աղջկա հետ, որը մինչև ձեզ ունեցել է ասենք 7 ընկեր, բայց ինչ–ինչ պատճառներով չի ստացվել նրանց հետ հարաբերությունները և բաժանվել է և գիտեք նրա «կուսաթաղանթի բացակայության մասին» Այսինքն ուզում եմ ասել, որ տվյալ դեպքում աղջիկը պոռնիկ չի, բայց չի համապատասխանում հայկական ավանդական պատկերացումներին։ Միանգամից ասեմ, որ եթե ես տղա լինեի, հաստատ կարևորություն չէի տա էդ ամեն ինչին։
![]()
Էջանիշներ