User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 44 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: «Կտոր մը երջանկություն...»

  1. #31
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜ … սենց չի լինի ժողովուրդ…

    ivy Դու համարում ես որ մի կին որը ինչոր գումար վաստակելու համար իր պատիվը, հարգանքը, արժանապատվությունը դեն է նետել և սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ մի գեղեցիկ օր կարող է լավ կին դառնա՞լ հեհե մի ծիծաղեցրեք հիմա մենք քարե դարում չենք ապրում և փառք աստծո ցանկացած մարդ էլ շատ ցանկության դեպքում կարող է գտնել իր տեղը այս կյանքում գոնե մինիմալ չափով վաստակել իր առօրյա հացը և ապրել արժանապատիվ, գլուխը բարձր և եթե նա իրեն նետել է այդ ճանապարհով որը ինչ խոսք միգուցե ավելի հեշտ է քան աշխատելը ուրեմն նա չի կարող լավ կին դառնել հեսա ասեմ օրինակ ինչ պատճառով:
    Ենթադրենք նրանք ամուսնանում են և մի օր նրանց գործերը այդքան էլ լավ չի գնում և արդյունքում գալիս է մի ժամանակ երբ նրանք հազիվ են կարողանում ապրել: Հիմա ինչ ըստ ձեզ մի մարդ որ մի ժամանակ դրանով է զբաղվել նորից չի բռնի այդքան հեշտ և ինչու չէ նաև հարազատ ճանապարհը Վարդագույն ակնոցերով մի նայեք այսօրվա իրականությանը: Ոչ մի աշխատանք նվաստացուցիչ չէ/բնականաբար մարմնավաճառությունը ես աշխատանք չեմ համարում/ և նորմալ մարդը կարող է իր համար առօրյա հացը վաստակել թեքուզ ամենադաժան ձևով բայց երբ այդ մի կտոր հացը ուտում է իմանա որ դա իր վաստակն է արժանապատիվ ճանապարհով…
    Այնպես որ մի փորձեք արդարացնել այն կանանց որոնք այդ ճանապարհն են բռնել փող հետևից ընկնելով ասելով "վաայ նա այնքան լավ մարդ է բայց շատ է ուզում ապրել դրա համար բռնել է այդ ճանապարհը" : Եթե նա այդքան լավն է կարողա մեկ այլ մի քիչ ավելի դժվար բայց 1000 անգամ ավելի արժանապատիվ ու պատվաբեր աշխատանքով պաշտպանել իր գոյությունը:
    Այո՛, ես հավատում եմ, որ այդպիսի կանայք հնարավորության դեպքում կարող են լինել լավ կին իրենց ամուսինների համար: Ու ի՞նչ կապ ուներ էստեղ քարե դարը:
    Դու ունես քո տեսակետը, ես՝ իմը: Մի նյարդայնացի:
    Որտե՞ղ տեսար, թե ես արդարացնում եմ նման կանանց զբաղմունքը: Դա լրիվ ուրիշ խոսակցության թեմա է... Մի ուրիշ խոսակցության թեմա է նաև այն, թե ինչու են իրենք հայտնվում այդ ճահճում, որը դու չգիտեմ ինչու կոչում ես «հեշտ ճանապարհ». կոնկրետ ես չեմ տեսնում կնոջ համար ավելի ծանր վիճակ, քան սեփական մարմինը վաճառելը, օրական մի քանի տարբեր պարտնյորներ ունենալը ու նրանց բոլոր ստորացումներին դիմանալը, էլ չեմ ասում հասարակության վերաբերմունքին դիմանալու մասին...

    Ուղղակի ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ կարող է և արժանի է լինել երջանիկ ու երջանկացնել ուրիշներին: Աստված տա, բոլորն էլ գտնեն իրենց կտոր մը երջանկությունը այս երկնքի տակ...

    Հ.Գ. Ինչ վերաբերում է վարդագույն ակնոցներին, ես վաղուց դրանք չեմ կրում. գուցե կրում էի ասենք մի ութ տարի առաջ, երբ դեռ քո տարիքին էի, բայց հաստատ ոչ հիմա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (12.03.2011)

  3. #32
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Այո՛, ես հավատում եմ, որ այդպիսի կանայք հնարավորության դեպքում կարող են լինել լավ կին իրենց ամուսինների համար: Ու ի՞նչ կապ ուներ էստեղ քարե դարը:
    Իսկ ես չեմ հավատում որ փողով իրեն վաճառած մարդը կարող է երբևէ որևէ մեկի համար լավ կին լինել
    Քարե դարը այն կապն ունի, որ եթե մարդ հիմա ցանկանա հաստատ կարող է արժանապատիվ աշխատանք գտնել և իր գոյությունը պաշտպանել առանց իր մարինը և հոգին ծախելու /քանի որ ոչ մի աշխատանք նվաստատցուցիչ չէ/ ուրեմն նա այդ ինչքան անմակարդակ, անսիրտ, հիմար, էլ ինչ ասեմ, անարժան մարդ է որ աշխատանք գտնելու փոխարեն վազում է տղամարդկանց իր մարմինը վաճառելու …չեմ պատկերացնում ինչպես է հարավոր մտածել որ այդպիսի մարդը կարող է ի վերջո լավ կին դառնալ

    Մի ուրիշ խոսակցության թեմա է նաև այն, թե ինչու են իրենք հայտնվում այդ ճահճում, որը դու չգիտեմ ինչու կոչում ես «հեշտ ճանապարհ». կոնկրետ ես չեմ տեսնում կնոջ համար ավելի ծանր վիճակ, քան սեփական մարմինը վաճառելը, օրական մի քանի տարբեր պարտնյորներ ունենալը ու նրանց բոլոր ստորացումներին դիմանալը, էլ չեմ ասում հասարակության վերաբերմունքին դիմանալու մասին...
    Լավ եթե դա չէ հեշտ ճանապարհը ապա էլ ինչու՞ են նրանք դա ընտրում միգուցե դա նրանց դուր է գալիս այսինքն եթե դա չէ հեշտը ու նրանք դա ընտրում են ապա այստեղ ցերեկվա պես պարզ է որ նրանք լավ կին դառնալ չեն կարող

    Ուղղակի ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ կարող է և արժանի է լինել երջանիկ ու երջանկացնել ուրիշներին: Աստված տա, բոլորն էլ գտնեն իրենց կտոր մը երջանկությունը այս երկնքի տակ...
    Ես էլ եմ հավատում, Բայց ես նաև հավատում եմ որ ամեն մարդ քիչ թե շատ իր ճակատագրի տերն է և պետք է իր քայլերը կշռադատված և մտածված անի ոչ թե ընտրի ուղի իրեն և ևս մեկին անդունդը տանելու համար


    Հ.Գ. Ինչ վերաբերում է վարդագույն ակնոցներին, ես վաղուց դրանք չեմ կրում. գուցե կրում էի ասենք մի ութ տարի առաջ, երբ դեռ քո տարիքին էի, բայց հաստատ ոչ հիմա:
    Չէի ասի համենայնդեպս դատելով այս թեմայից

    Հ.Գ. Աղջիկներ ջան շատ եք սիրում ենթադրությունների վրա կառուցված վիճակներ մտածել և այնտեղ իդելաիստական ելքեր փնտրել, բայց այս կյանքում ամեն ինչ չէ որ իդեալական է, խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղեք համ էլ տղաներին այսպիսի վիճակներում խորհուրդ տալուց առաջ մի հատ ինքներտ ձեզ պատկերացրեք այդ տղայի տեղում ինչ կանեիք դուք հետո հանեք այդ իդելիստական օպտիկային ենթարկվող վարդագույն ակնոցները մի հատ սթափ նայեք կյանքին նոր գրեք…
    Չնայած ո՞վ գիտի միգուցե իրոք այդպես եք մտածում
    Loading your personal settings....

  4. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չեմ հավատում որ փողով իրեն վաճառած մարդը կարող է երբևէ որևէ մեկի համար լավ կին լինել
    Իսկ հավատու՞մ ես, որ փողով իր հոգին օրական բազմաթիվ անգամներ վաճառող մարդը կարող է լավ ամուսին լինել:
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ կին
    Հասկանու՞մ ես: Լավ ու վատ կին ասածը լղոզ բառեր են: Միգուցե ասես, որ նրանք քո ընտրյալը չե՞ն լինի:
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարե դարը այն կապն ունի, որ եթե մարդ հիմա ցանկանա հաստատ կարող է արժանապատիվ աշխատանք գտնել և իր գոյությունը պաշտպանել առանց իր մարինը և հոգին ծախելու:
    Հետաքրքիր է : Էս ասածներիտ հիման վրա եթե Հայաստանում ֆիլտրենք են աշխատատեղերը, որոնց աշխատողները չեն վաճառում իրենց հոգին ու սկզբունքները /տարբեր պատճառաբանությամբ/, ապա կտեսնես, որ Հայաստանում /կարող է նաև համայն աշխարհում/ համարյա աշխատատեղ չի մնում:
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ եթե դա չէ հեշտ ճանապարհը ապա էլ ինչու՞ են նրանք դա ընտրում
    Այստեղ ման մի արի միանշանակ դրդապատճառներ: Իսկ եթե դա նա անում է իր երեխային սովից փրկելու համար /21 դարում՝ և սեվ/: Սա իսկապես Հնդկական կինո չի, և ռեալ կյանքը իմանալու համար պետք է երևի Հարուն-ալ-Ռաշիդի պես դեվիշի հանդերձանքով պտտել գիշերային Երևանով...
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ հավատում, Բայց ես նաև հավատում եմ որ ամեն մարդ քիչ թե շատ իր ճակատագրի տերն է և պետք է իր քայլերը կշռադատված և մտածված անի ոչ թե ընտրի ուղի իրեն և ևս մեկին անդունդը տանելու համար
    Ձայտ տաք տեղից է գալիս... Իմ ձայնը նույնպես :
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Աղջիկներ ջան շատ եք սիրում ենթադրությունների վրա կառուցված վիճակներ մտածել և այնտեղ իդելաիստական ելքեր փնտրել, բայց այս կյանքում ամեն ինչ չէ որ իդեալական է, խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղեք համ էլ տղաներին այսպիսի վիճակներում խորհուրդ տալուց առաջ մի հատ ինքներտ ձեզ պատկերացրեք այդ տղայի տեղում ինչ կանեիք դուք հետո հանեք այդ իդելիստական օպտիկային ենթարկվող վարդագույն ակնոցները մի հատ սթափ նայեք կյանքին նոր գրեք…
    Չնայած ո՞վ գիտի միգուցե իրոք այդպես եք մտածում
    Բոլոր տղաները /հայ/ չեն, որ քո պես են մտածում: Օրինակ ես:
    Ու մի անգամ արդեն ասել եմ, որ եթե սիրեմ, ապա մնացածը հազարերորդական են: թէ ինչ է եղել /ինչ եմ եղել/ "նախորդ" կյանքում: Ուրիշ հարց է, կսիրեմ, կունենանք արդյոք ընդհանրություններ տվյալ անհատի հետ թէ չէ :
    Վերջին հաշվով, Հիսուսը Մարիամին վերաբերվեց ինչպես սրբության...

  5. #34
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Իսկ հավատու՞մ ես, որ փողով իր հոգին օրական բազմաթիվ անգամներ վաճառող մարդը կարող է լավ ամուսին լինել:
    Ո՛չ, Եթե մենք նույն բանի մասին ենք խոսում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Հետաքրքիր է : Էս ասածներիտ հիման վրա եթե Հայաստանում ֆիլտրենք են աշխատատեղերը, որոնց աշխատողները չեն վաճառում իրենց հոգին ու սկզբունքները /տարբեր պատճառաբանությամբ/, ապա կտեսնես, որ Հայաստանում /կարող է նաև համայն աշխարհում/ համարյա աշխատատեղ չի մնում:
    Չէի ասի…համենայն դեպս ցանկացած աշխատանք /համարյա/ էլ ավելի պատվաբեր է քան մարմնավաճառությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Այստեղ ման մի արի միանշանակ դրդապատճառներ: Իսկ եթե դա նա անում է իր երեխային սովից փրկելու համար /21 դարում՝ և սեվ/: Սա իսկապես Հնդկական կինո չի, և ռեալ կյանքը իմանալու համար պետք է երևի Հարուն-ալ-Ռաշիդի պես դեվիշի հանդերձանքով պտտել գիշերային Երևանով...
    Հենց դա էլ ասում եմ…ինչի իր երեխային սովից փրկելու համար չի ընդունվում նորմալ աշխատանքի այլ իրեն /շատ ժամանակ իր հետ նաև իր երեխային/ նետում է այդ անդունդը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ձայտ տաք տեղից է գալիս... Իմ ձայնը նույնպես :
    Ամեն դեպքում պետք է կյանքին ռեալ նայել..

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Բոլոր տղաները /հայ/ չեն, որ քո պես են մտածում: Օրինակ ես:
    Ու մի անգամ արդեն ասել եմ, որ եթե սիրեմ, ապա մնացածը հազարերորդական են: թէ ինչ է եղել /ինչ եմ եղել/ "նախորդ" կյանքում: Ուրիշ հարց է, կսիրեմ, կունենանք արդյոք ընդհանրություններ տվյալ անհատի հետ թէ չէ :
    Վերջին հաշվով, Հիսուսը Մարիամին վերաբերվեց ինչպես սրբության...
    Չեմ կարծում որ կգտնես ինչոր ընդհանրություն այսօրվա մարմնավաճառների հետ համենայն դեպս հույս ունեմ քեզ լավը ցանկանալով
    Loading your personal settings....

  6. #35
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Սամվել ջան ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց այս թեմայում այդպես կատեգորիկ խնդրում եմ մի խոսիր, մի վիրավորի կնոջը ու մի ցածրացրու նրան, եթե նա նույնիսկ մարմնավաճառ է:
    Դա հեշտ ուղի չէ, սոված մնալն էլ հեշտ չէ, ավելի դժվար է երբ երեխատ հաց է ուզում իսկ դու տալ չես կարող: Ու մի մոռացիր, որ մարմնավաճառի այպես կոչված պաշտոնն էլ տղամարդիք են հնարել ու կառավարում են առ այսօր: Նրանք են գտնում նեղն ընկաճ կնոջը ու առաջարկում սովից չմահանալ:
    Երբեք մի ասա կնոջ կամ թեկուզ տղամարդու օվ լինելու մասին դատելով նրա մասնագիտությունից կամ զբաղմունքից:

    Բոլորը, լսում ես, բոլորը այս աշխարհիս վրա ու Աստծու մոտ հավասար են, ու բոլորը արժանի են իրենց կտոր մը երջանկությանը…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (12.03.2011)

  8. #36
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. «Կտոր մը երջանկություն...»

    Համամիտ եմ Apsara-ի հետ ու նաև ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրեմ dvgray-ի այս մտքի վրա, որ նույնիսկ Հիսուսը՝ մարդկության պատմության մեջ Մեծագույն Մաքուր Հոգիներից մեկը ներեց մի մարմնավաճառ կնոջ ու Իր Մաքուր Լույսով սիրեց նրան մոռանալով նրա անցյալն ու դեռ ավելին օգնելով նրան, որ նա վեր բարձրանա (ինչի մասին ասել էր Goga-ն) ու դեռ ավելին՝ լինի այդ Մեծ ու Մաքուր Հոգու՝ Հիսուսի լավագույն աշակերտներից մեկը...

    Մեղադրողներն թող կրկին հիշեն վերը նշածս նույն պատմությունը, երբ ցանկանում էին քարկոծել ու սպանել Մարիամ Մագդաղենացուն՝ նրան մեղադրելով շնության մեջ, մարդկության Մեծագույն Մաքուր Հոգիներից մեկը՝ Հիսուսն ասեց. թող առաջինը նա քարը գցի այս կնոջ վրա ով անմեղ է ու բոլորը հեռացան այդտեղից: Այնպես որ, մեղադրողները թող միշտ հիշեն, որ նրանք դատելու իրավունք չունեն ու միշտ ուրիշի վրա քար գցելուց հիշեն, որ իրենք էլ անմեղ չեն, իսկ ուրիշի վրա քար գցելուց ու մեղադրելուց հեշտ բան չկա, իսկ այ ընկածին ներելը, աջակցելն ու վեր բարձրացնելը ջանքեր է պահանջում:

    Տղամարդկանց մասին այս առումով կարող եմ ասել, որ հենց տղամարդիկ նման կանանց մեղադրելու իրավունք չունեն, քանզի հենց նրանք այդ ամենի պատճառը հանդիսացան - տղամարդիկ ստեղծելով ու գնալով նման կանանց ետևից նպաստեցին այն բանին, որ կանանց մի մասը մտածի, որ եթե այդ կանայք վայելում են տղամարդկանց համակրանքը ուրեմն լավ կլինի իրենք էլ ինչ որ առումով այդպիսին լինեն (արտաքին տեսքով, շարժ ու ձևով կամ պահվածքով), որպեսզի իրենք էլ վայելեն տղամարդկանց համակրանքն ու ուշադրությունը... և այսպես պտտվեց անիվը, որ գնում է ու գնում, ու կգնա մինչ այս սև ու խավար դարաշրջանի ավարտը, մինչ կգա նոր երկիրն ու երկինքը ու կփոխվի խավար դարաշրջանը Լուսեղենով...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #37
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվել ջան ես քեզ շատ սիրում ու հարգում եմ, բայց այս թեմայում այդպես կատեգորիկ խնդրում եմ մի խոսիր, մի վիրավորի կնոջը ու մի ցածրացրու նրան, եթե նա նույնիսկ մարմնավաճառ է:
    Դա հեշտ ուղի չէ, սոված մնալն էլ հեշտ չէ, ավելի դժվար է երբ երեխատ հաց է ուզում իսկ դու տալ չես կարող: Ու մի մոռացիր, որ մարմնավաճառի այպես կոչված պաշտոնն էլ տղամարդիք են հնարել ու կառավարում են առ այսօր: Նրանք են գտնում նեղն ընկաճ կնոջը ու առաջարկում սովից չմահանալ:
    Երբեք մի ասա կնոջ կամ թեկուզ տղամարդու օվ լինելու մասին դատելով նրա մասնագիտությունից կամ զբաղմունքից:
    Բոլորը, լսում ես, բոլորը այս աշխարհիս վրա ու Աստծու մոտ հավասար են, ու բոլորը արժանի են իրենց կտոր մը երջանկությանը…
    Էտ երբվանիցա՞ ՄԱրմնավաճառությունը մասնագիտություն դառել կամ զբաղմունք: Դա թամբալ ալարկոտ անմակարդակ կնոջ զբաղմունք է հատկապես 21րդ դարում ...
    Միգուցե 2000 տարի առաջ կինը չի կարողացել իրեն հաց հայթայթելու այլ միջոց գտնել և ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ...բայց մի վայրկյան գրելուց առաջ կանգ առեք և մտածեք "մի՞թե 21րդ դարում նա չի կարողանում իր այդ առօրյա հացը վաստակել ավելի լավ ճանապարհներով քան իր մարմինը վաճառելն է" հենց հարցը նրանումա որ բոլորն էլ ի սկզբանե ունեն մարմնավաճառությամբ զբաղվելու բոլոր անհրաժեշտ "պարագաները" ու դրանով զբաղվելու համար բավական է միայն թքել սեփական ինքնասիրության վրա...չգիտեմ ինչքան հստակ ձևակերպեցի միտքս չնայած այս միտքը արդեն երևի մի 80 անգամ գրել եմ...Ապրելու մեծ ցանկություն ունեցող և իրեն գոնե մի քիչ հարգող մարդը կընդունվի ինչոր աշխատանքի իր գոյատևումը ապահովելու համար ոչ թե իրեն կնետի մարմնավաճառության ճիրանները...

    Ինչ վերաբերում է Հիսուսի մարմնավաճառին "արդարացնելու" պատմությանը...
    Մի՞թե Հիսուսի բոլոր ասվածներն եք դուք այսօր հավատումում ու կատարում...օրինակ "եթե քեզ ապտակում են մյուս այտդ էլ մոտեցրու թող մի հատ էլ ապտակեն" այ սա քանի՞ հոգի է երկրի 6 միլիարդ/+-/ բնակչությունից կատարում...Երևի տեղյակ եք որ ես այդքան էլ հավատացյալ չեմ հատկապես գերբնական ուժերին...ամեն դեպքում ըստ իս եթե ինչոր տեղ կարելի էր արդարացնել մի կնոջ որը իր առօրյա հացը վաստակելու համար զբաղվում էր մարմնավաճառությամբ 2000 տարի առաջ կամ ասենք մի 1000 տարի առաջ ապա այսօրվա դարում դրանով զբաղվող կնոջը ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել և ներել ...չգիտեմ գուցե ես սխալ եմ փորձեք ինձ ապացուցել որ սխալ եմ....
    Loading your personal settings....

  10. #38
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. «Կտոր մը երջանկություն...»

    Ես բոլորովին էլ չեմ արդարացնում մարմնավաճառությունը ու հասկանում եմ դրա ոչ բնական լինելն ու այն գորշությունն որ ստեղծում է այդ ամենը և առաջին հերթին մարդկային հոգիների ու մտքերի գորշությունը, բայց նաև ճիշտ չեմ համարում սխալված, ճիշտ ուղուց սայթակած կամ ընկած մեկին ձեռք չմեկնել ու չօգնել, որ նա կանգնի ճիշտ ուղու վրա, փոխի իր սխալ ապրելակերպը, իսկ մենք բոլորս էլ սխալական ենք ու թող մեկը իրեն անմեղ չհամարի ու մեղադրի մյուսին, այլ փորձի օգնել որ այդ մյուսն էլ դուրս գա սև ճիրաններից և այդ մյուսի մեջ չտեսնել օտարին, այլ մեր հարազատին - միայն դրա համար էի բերում Աստվածաշնչյան պատմության օրինակը:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #39
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բոլորովին էլ չեմ արդարացնում մարմնավաճառությունը ու հասկանում եմ դրա ոչ բնական լինելն ու այն գորշությունն որ ստեղծում է այդ ամենը և առաջին հերթին մարդկային հոգիների ու մտքերի գորշությունը, բայց նաև ճիշտ չեմ համարում սխալված, ճիշտ ուղուց սայթակած կամ ընկած մեկին ձեռք չմեկնել ու չօգնել, որ նա կանգնի ճիշտ ուղու վրա, փոխի իր սխալ ապրելակերպը, իսկ մենք բոլորս էլ սխալական ենք ու թող մեկը իրեն անմեղ չհամարի ու մեղադրի մյուսին, այլ փորձի օգնել որ այդ մյուսն էլ դուրս գա սև ճիրաններից և այդ մյուսի մեջ չտեսնել օտարին, այլ մեր հարազատին - միայն դրա համար էի բերում Աստվածաշնչյան պատմության օրինակը:
    Հա համաձայն եմ..Պետքա մարդկանց օգնելը բայց դե բարությանն ու մարդասիրությանն էլ չափ ու սահման կա չէ՞...Մի՞թե պետք է ինչոր մարմնավաճառի օգնելու համար վտանգի տակ դնել սեփական կյանքն ու երջանկությունը..
    Հ.Գ. Հարց. Մարմնավաճառի հետ ամուսնանալիս ինչքա՞ն է երջանիկ լինելու հավանականությունը
    Loading your personal settings....

  12. #40
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ երբվանիցա՞ ՄԱրմնավաճառությունը մասնագիտություն դառել կամ զբաղմունք: Դա թամբալ ալարկոտ անմակարդակ կնոջ զբաղմունք է հատկապես 21րդ դարում ...

    Ինչ վերաբերում է Հիսուսի մարմնավաճառին "արդարացնելու" պատմությանը...
    ..
    Սամվել ջան ես հասկանում եմ քո բարկության պատճառը, բայց էստեղ հարցը բոլորովին դրանում չէ կարծում եմ: Էստեղ ոչ թե հարցը մարմնավաճառության երևույթը արդարացնելը կամ գնահատելն է խնդիրը, այլ դրա մեջ նախկինում եղող անձի անցյալի հետ հաշտվելն կամ չհաշտվելը, որովհետև բոլորս էլ սխալներ ենք անում մեկը մի տեղ է սխալվում մեկը մյուս, երևութն իհարկե դրական չէ, բայց մենք իրավունք չունենք կարծում եմ դատապարտենք մեկին, որը մանավանդ հնարավորություն է ստացել փոխելու իր կյանքը...
    Իսկ Հիսուսը ոչ թե արդարացրեց ասելով ապրես լավ էլ արել ես ոչ մեկ սրան ձեռ չտա... այլ ասեց գնա և էլ մեղք մի գործիր.. այսինքն հնարավորություն տվեց... եկեք մենք այդ հնարավորությունից չզրկենք մարդկանց, որն Աստված միշտ տալիս է
    Վերջին խմբագրող՝ Second Chance: 19.09.2007, 16:16:
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #41
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվել ջան ես հասկանում եմ քո բարկության պատճառը, բայց էստեղ հարցը բոլորովին դրանում չէ կարծում եմ: Էստեղ ոչ թե հարցը մարմնավաճառության երևույթը արդարացնելը կամ գնահատելն է խնդիրը, այլ դրա մեջ նախկինում եղող անձի անցյալի հետ հաշտվելն կամ չհաշտվելը, որովհետև բոլորս էլ սխալներ ենք անում մեկը մի տեղ է սխալվում մեկը մյուս, երևութն իհարկե դրական չէ, բայց մենք իրավունք չունենք կարծում եմ դատապարտենք մեկին, որը մանավանդ հնարավորություն է ստացել փոխելու իր կյանքը...
    Իսկ Հիսուսը ոչ թե արդարացրեց ասելով ապրես լավ էլ արել ես ոչ մեկ սրան ձեռ չտա... այլ ասեց գնա և էլ մեղք մի գործիր.. այսինքն հնարավորություն տվեց... եկեք մենք այդ հնարավորությունից չզրկենք մարդկանց, որն Աստված միշտ տալիս է
    Հա դե եթե ինչոր մեկը պատրաստ է իր կյանքը և երջանկությունը վտանգել մարմնավաճառների փրկությամբ զբաղվելով ես նրան չեմ ընդիմանա Բայց դե ինչ վերաբերում ինձ ապա հաստատ չեմ ցանկանա իմ մտերիմները իրենց կյանքը նման ձևով զոհեն Ու ես ոչ կարդարացնեմ նախկին մարմնավաճառին ոչ էլ կքարկոծեմ ինձ համար միևնույն է
    Loading your personal settings....

  14. #42
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ամենքն էլ տեսած կլինեն «Կտոր մը երկինք» ֆիլմը:
    Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ, ովքեր նախ՝ ընդունակ են սիրել ինչ-ինչ պատճառներով փողոցում հայտնված մի կնոջ, և երկրորդ՝ անտեսելով բամբասանքներն՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ փորձելով հանել այդ կնոջը նման միջավայրից և օգնել հրաժարվել անբարո կյանք վարելուց:
    Սամվել ջան այս մեջբերումն արեցի, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեմ թեմայի բուն նպատակը: Կարծում եմ քո պնդումները լոկ երկրորդ շեշտադրման շուրջ են: Բայց նայի՛ր, ես շեշտն առաջին հերթին դրել եմ այս ձևով. «ովքեր նախ՝ ընդունակ են սիրել»:
    Այսինքն մի բան է ներել անբարո կանանց (այստեղ համամիտ եմ ihusik-ի գրառման հետ, որ ոչ մեկս իրավունք չունենք դատապարտելու մյուսին), այլ բան է նրան սիրելն ու սխալ ճանապարհից դուրս բերելու համար ամուսնանալը:
    Ինչ եմ ուզում ասել. խոսքն այն մասին չէ, որ առանց սիրելու, զուտ միայն օգնած լինելու համար ամուսնանալ, այլ այն մասին, երբ իրոք սիրեն այդպիսի կնոջն ու վեր կանգնելով բարոյական նորմերից՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ և՛ երջանկանալ, և՛ երջանկացնել:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 19.09.2007, 16:42:

  15. #43
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մոդերատորական: Լավ ոնց կարելի է էս թեման չփակել, ախր ոնց կարելի է նման թեմա սիրել, երբ այն թեև ի սկզբանե լավն էր, բայց նրան արդեն սկսում են շահագործել ու շահագործել արդեն գրեթե սեռական իմաստով: Բայց չէ, հնարավոր է: Թեման չի փակվում, սակայն կարծում եմ` պետք է զգուշացնել, որ ակումբում յուրաքանչյուրն ունի իր կարծիքը և այն արտահայտելու ու նրա դիրքերում մնալու իրավունքը, ավելին` Դար ակումբում որևէ մեկին չի թույլատրվում խոսել որևէ մարդու կամ խավի մասին նման մալթուսական ոճով: Թեմայի հեղինակը այն ձևակերպել է բավականին կոռեկտ: Մնացեք այդ նախնական կոռեկտության շրջանակներում ու դիալոգներ ծավալելու փոխարեն, փորձեք հասկանալ թեմայի հեղինակի հարցադրման իմաստն ու պատասխանել այդ հարցադրմանը: Դրանից դուրս բոլոր գրառումները ջնջվելու են, իսկ հեղինակները` զգուշացվելու:

  16. #44
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մոդերատորական 2: Քանի դեռ մենք պատրաստ չենք առողջ ու բանական քննարկումների, ու բոլոր հարցերի մեր վերլուծությունները հանգում են ու հանգելու են մարդու անձնական կյանքի, նրա` սեփական կյանքի ուղին ընտրելու բնական ու բանական իրավունքի տարածքների ասպատակություններով ու ոտնահարումով, նմանօրինակ թեմաները փակվելու են, իսկ քննարկումները այդ ուղղությամբ տանող գրառումները` ջնջվելու:
    Թեման փակվում է:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 19.09.2007, 23:05:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Գտնված երջանկություն
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.11.2015, 10:32
  2. Դժբախտ Երջանկություն
    Հեղինակ՝ Allusik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.04.2013, 15:34
  3. Հարաբերական երջանկություն
    Հեղինակ՝ Ingrid, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 24.03.2013, 22:40
  4. Երջանկություն
    Հեղինակ՝ Sun, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 18.01.2012, 09:04
  5. Պոեզիա. Մի կտոր հույս տային
    Հեղինակ՝ Ohanyan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 03.11.2010, 19:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •