Գաղտնիք չէ, որ երբ նույն երգը տարբեր մարդիկ են երգում, բնական է, յուրաքանչյուրը յուրովի է կատարում, իր եսն է դնում մեջը: Դու կարող ես լսել, անմիջապես ճանաչել երգը, բայց կռահել, որ կատարողն ուրիշ է: Բազմաթիվ երգեր կան, որոնք շատ-շատերն են կատարել ("If You Go Away," "Summertime" և այլն)… Ինչևէ, դա մի կողմ թողնենք:
Հիմա ասեմ, թե ինչու այս թեման բացեցի: Այսօր լսել եմ նույն երգի տարբեր կատարումներ ու ցնցվել էի… Եթե չիմանայի, որ դա նույն երգն է, երբևէ չէի կռահի: Կատարողներից յուրաքանչյուրը (մի դեպքում խումբը, մյուս դեպքում՝ երգչուհին) տարբեր ասելիքով էր ներկայացել: Շատ չձգձգեմ… Կարող եք մտնել այստեղ, այնուհետև "My Humps" բաժին, որտեղ կտեսնեք երկու կատարումներն էլ…
Ու ընդհանրապես, առաջարկում եմ այստեղ նույն երգի տարբեր կատարումների մասին խոսել, հատկապես երբ իրարից այսքան տարբերվող մոտեցումների ենք հանդիպում:
Էջանիշներ