User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Նույն երգի տարբեր կատարումներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նույն երգի տարբեր կատարումներ

    Գաղտնիք չէ, որ երբ նույն երգը տարբեր մարդիկ են երգում, բնական է, յուրաքանչյուրը յուրովի է կատարում, իր եսն է դնում մեջը: Դու կարող ես լսել, անմիջապես ճանաչել երգը, բայց կռահել, որ կատարողն ուրիշ է: Բազմաթիվ երգեր կան, որոնք շատ-շատերն են կատարել ("If You Go Away," "Summertime" և այլն)… Ինչևէ, դա մի կողմ թողնենք:
    Հիմա ասեմ, թե ինչու այս թեման բացեցի: Այսօր լսել եմ նույն երգի տարբեր կատարումներ ու ցնցվել էի… Եթե չիմանայի, որ դա նույն երգն է, երբևէ չէի կռահի: Կատարողներից յուրաքանչյուրը (մի դեպքում խումբը, մյուս դեպքում՝ երգչուհին) տարբեր ասելիքով էր ներկայացել: Շատ չձգձգեմ… Կարող եք մտնել այստեղ, այնուհետև "My Humps" բաժին, որտեղ կտեսնեք երկու կատարումներն էլ…

    Ու ընդհանրապես, առաջարկում եմ այստեղ նույն երգի տարբեր կատարումների մասին խոսել, հատկապես երբ իրարից այսքան տարբերվող մոտեցումների ենք հանդիպում:

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջին երգը, որ միանգամից միտս է եկել, դա «Կարոտ» երգն է՝ Անի Քրիստիի և Աննա Խաչատրյանի կատարումներով: Ավելի շատ դուրս գալիս է Աննայի կատարումը, չնայած ի սկզբանե երգը երգել է Անին:
    Հաջորդ դա «Սիրում եմ քեզ, մոռացել ես…» (կներեք, եթե երգի վերնագիրը սխալ եմ հիշում) երգն է, որ ամենագեղեցիկը հնչում է Ձախ Հարութի կատարմամբ, հիմա Հայկոն է երգում, և վերջերս մեկ անգամ էլ լսել եմ ինչ-որ անծանոթ երգչուհի էր երգում, ու երգը իր ողջ փայլը կորցրել էր նրա կատարմամբ Ձախ Հարութը մի ամբողջ էությամբ է ասես երգում այն
    Առայժմ միայն այս երկու երգերի մասին, հետո, որ հիշեմ, էլի կգրեմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    [My Humps] դուրս եկավ գիտե՞ք
    տարօրինակ էր շատ
    qui sine peccato est?

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Մի ժամանակ նույն երգի տարբեր կատարումներ լսելու դեպքում, որպես կանոն, առաջին լսածս էի հավանում։ Այսինքն՝ եթե ընդհանրապես երգը հավանում էի, ապա դրա հետագա կատարումները միշտ ավելի թույլ կամ աղավաղված էին թվում... Վերջերս սկսել եմ յուրովի ընկալել որոշ երգեր։

    Elton John"Sorry Seems To Be The Hardest Word" երգի տարբեր կատարումներ եմ լսել, ամենատպավորվածներից մեկը Ray Charles-ի կատարումն էր, որն առաջին անգամ լսելուց հետո բոլորովին դուր չեկավ, կարծես աղավաղած լիներ... հետո ուղղակի ընտելացա, բայց դե, իմ կարծիքով, օրիգինալին չի հասնի։ Հետո լսեցի Elton John-ի ու Blue խմբի համատեղ կատարմամբ, էլի մի քիչ աղավաղված էր թվում, ավելի պոպացված, բայց դե քանի որ Elton John-ը կար, ավելի մոտ էր օրիգինալին, դրա համար էլ ավելի շատ հավանեցի, քան մյուս կատարումները։ Մի խոսքով՝ ինձ համար էլի օրիգինալն է բարձունքում մնում։ Հիմա ընդունում եմ, որ Ray Charles-ն, այնուամենայնիվ, լավ է կատարում, բայց ես Elton John-ի կատարումն եմ սիրում։ Պարզապես ճաշակի հարց է։

    Ասում են՝ հանրաճանաչ "Yesterday" երգի մոտ 200 կատարում կա։ Շատ կատարումներ եմ լսել, բայց հաճախ չեմ իմացել, թե ով է կատարում։ Դրանցից որոշները հավանել եմ, որոշները՝ ոչ։ Բայցևայնպես, էլի պետք է խոստովանեմ, որ The Beatles-ի պարզ ու անպաճույճ կատարումը ոչ մեկի հետ «չեմ փոխի»։ Իսկ վերջերս լսեցի ինչ–որ մուղամատիպ կատարում, սիրտս խառնեց։ Ասում էին՝ ինչ-որ ադրբեջանցի երգչուհի է կատարողը։ Ուղղակի ահավոր էր։

    Այնպես էր ստացվել, որ Bob Marley"No Woman, No Cry" երգն առաջին անգամ լսել էի Boney M–ի կատարմամբ։ Դուր էր եկել, ընկալել էի որպես տիպիկ բոնիեմական երգ, մտքովս էլ չէր անցնի, որ դա նրանց երգը չի, առավել ևս, որ կարող է Bob Marley-ի երգը լինել։ Bob Marley-ի կատարմամբ առաջին անգամ լսելիս մի տեսակ ձգձգված ու ծամծմված էր թվում, հետո գնալով սկսեց դուր գալ ու, ի վերջո, հիմա կարծես թե ավելի շատ Bob Marley–ինն եմ հավանում։ Երևի ավելորդ է ասելը, կատարողների ոճային տարբերությունը հաշվի առնելով, այդ երկու կատարումների միջև շատ քիչ ընդհանուր բան կա, անտեղյակ լինելու դեպքում կարելի է նույնիսկ գլխի չընկնել, որ նույն երգն է։

    Մտքովս չէր անցնի, որ իմ սիրած խմբերից մեկի՝ Pink Floyd"Wish You Were Here" երգը երբևէ կարող է լսեմ մեկ ուրիշի կատարմամբ, և ավելին՝ այդ կատարումը կարող է ինձ դուր գալ։ Բայց պարզվեց, որ հնարավոր է։ Իմ սիրած մեկ այլ խմբի՝ Radiohead-ի կատարումը հենց սկզբից շատ հավանեցի։ Երկու կատարումներն էլ ինձ շատ հոգեհարազատ են. Radiohead-ի կատարումը լսելիս բոլորովին չեմ զգում, որ իրենց երգը չի։ Ուղղակի ցնցված էի։ Երևի դա առաջին անգամն էր, երբ ուրիշի կատարումը օրիգինալին չէր զիջում, դե, համենայնդեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով։

    Շատ երգերի մասին կուզենայի գրել։ Բայց առայժմ այսքանը։ Հետո էլի կգրեմ։ Շատ-շատ են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.08.2007, 08:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջին երգը, որ միանգամից միտս է եկել, դա «Կարոտ» երգն է՝ Անի Քրիստիի և Աննա Խաչատրյանի կատարումներով: Ավելի շատ դուրս գալիս է Աննայի կատարումը, չնայած ի սկզբանե երգը երգել է Անին:
    Ճիշտն ասած, այդ երկու կատարումների միջև զգալի տարբերություն չեմ տեսնում. իմ կարծիքով, երկուսն էլ ընդհանուր առմամբ հաջող են, միայն թե Աննայի ձայնային տվյալներն անհամեմատ ավելի բարձր եմ գնահատում, այդ իսկ պատճառով ինձ էլ է նրա կատարումն ավելի շատ դուր գալիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Վերջերս լսեցի Lighhtouse Family խմբի Ain't No Sunshine երգը Jazzamor-ի կատարմամբ: Բավականին հաջող ինտերպրետացիա էր, սակայն օրիգինալ տարբերակն ինձ անհամեմատ ավելի շատ է դուր գալիս:
    Հայկական էստրադայից կնշեմ "Օ քամի" երգը, որը լսել էի միայն EMPYRAY խմբի կատարմամբ, իսկ մի քանի օր առաջ լսեցի Հարութ Փամբուկչյանի տարբերակը: Ռոքային տարբերակն ավելի եմ հավանում, բայց Հարութի կատարմամբ այն դառնում է լրիվ ուրիշ երգ՝ մի փոքր տրագիկ, բայց շատ սիրուն:
    Վերջին խմբագրող՝ impression: 22.08.2007, 09:17:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Ժո՛ղ, երևի ես լավ չեմ ձևակերպել միտքս, բայց ես չեմ ուզում, որ այս թեմայում գրվի, թե որ երգն ով ավելի լավ է կատարում: Խոսքս ասելիքի փոփոխության մասին է, ինչպես "My Humps"-ի դեպքում, այսինքն՝ երբ ուրիշն է կատարում այդ երգը, ասելիքը փոխվում է: Որպեսզի ավելի պարզ լինի, կխնդրեի, որ ում կապը ներում է, "My Humps"-ի երկու կատարումներն էլ լսի:

    Otar, ես էլ չէի կարծում, որ "My Humps"-ը կարող է ինձ դուր չգալ, քանի որ ես մյուս տարբերակն եմ առաջինը լսել:

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժո՛ղ, երևի ես լավ չեմ ձևակերպել միտքս, բայց ես չեմ ուզում, որ այս թեմայում գրվի, թե որ երգն ով ավելի լավ է կատարում: Խոսքս ասելիքի փոփոխության մասին է, ինչպես "My Humps"-ի դեպքում, այսինքն՝ երբ ուրիշն է կատարում այդ երգը, ասելիքը փոխվում է: Որպեսզի ավելի պարզ լինի, կխնդրեի, որ ում կապը ներում է, "My Humps"-ի երկու կատարումներն էլ լսի:
    Բյուր, բայց էդ դեպքում թեմայի նպատակը շատ նեղ է դառնում... Ով ուզում է, ասելիքի փոփոխության մասին էլ կգրի, բայց թեման թող ավելի լայն մնա, էլի։

    Օրինակ, ինձ համար հետաքրքիր կլիներ լսել մյուս ակումբցիների կարծիքը իմ նշած երգերի, ինչպես նաև ուրիշ շատ երգերի այլ կատարումների մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Բյուր, բայց էդ դեպքում թեմայի նպատակը շատ նեղ է դառնում... Ով ուզում է, ասելիքի փոփոխության մասին էլ կգրի, բայց թեման թող ավելի լայն մնա, էլի։
    Լավ, եթե էդպես ես ուզում… Ուղղակի էդպես քննարկելու առանձնապես բան չկա Ասում ես ում կատարումն է քեզ ավելի շատ դուր եկել և վերջ:
    Օրինակ, ինձ համար հետաքրքիր կլիներ լսել մյուս ակումբցիների կարծիքը իմ նշած երգերի, ինչպես նաև ուրիշ շատ երգերի այլ կատարումների մասին։
    Ասեմ…
    Elton John-ի "Sorry Seems To Be The Hardest Word" երգի տարբեր կատարումներ եմ լսել
    Այս երգը պարզապես չեմ սիրում՝ անկախ նրանից ով է կատարում:

    Ասում են՝ հանրաճանաչ "Yesterday" երգի մոտ 200 կատարում կա։ Շատ կատարումներ եմ լսել, բայց հաճախ չեմ իմացել, թե ով է կատարում։ Դրանցից որոշները հավանել եմ, որոշները՝ ոչ։ Բայցևայնպես, էլի պետք է խոստովանեմ, որ The Beatles-ի պարզ ու անպաճույճ կատարումը ոչ մեկի հետ «չեմ փոխի»։ Իսկ վերջերս լսեցի ինչ–որ մուղամատիպ կատարում, սիրտս խառնեց։ Ասում էին՝ ինչ-որ ադրբեջանցի երգչուհի է կատարողը։ Ուղղակի ահավոր էր։
    Դե հա, Beatles-ից էն կողմ ուրիշ կատարում չկա, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի երգչուհուն, ապա պետք չէ լուրջ ընդունել: Կարծում եմ՝ դա ավելի շուտ որպես կատակ է ձայնագրվել: Համենայնդեպս, ինձ մոտ ոչ թե զգացողությունն է առաջացել, այլ՝
    Մտքովս չէր անցնի, որ իմ սիրած խմբերից մեկի՝ Pink Floyd-ի "Wish You Were Here" երգը երբևէ կարող է լսեմ մեկ ուրիշի կատարմամբ, և ավելին՝ այդ կատարումը կարող է ինձ դուր գալ։
    Չնայած Radiohead-ը իմ սիրած խումբն է, բայց այդ կատարումը չեմ լսել: Ո՞ր թվականին է ձայնագրվել:

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Ասելիքի փոփոխության առումով.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտքովս չէր անցնի, որ իմ սիրած խմբերից մեկի՝ Pink Floyd"Wish You Were Here" երգը երբևէ կարող է լսեմ մեկ ուրիշի կատարմամբ, և ավելին՝ այդ կատարումը կարող է ինձ դուր գալ։
    Radiohead-ի կատարումը սլելիս ընկալեցի որպես տղա–աղջիկ սիրային ռոմանտիկ երգ։
    Pink Floyd–ի կատարման դեպքում լրիվ ուրիշ զգացողություն է։ Այստեղ տղա–աղջիկ սիրային հարաբերությունների մասին չի երգվում։
    Երկու կատարումն էլ դուրս գալիս են։ Ամեն մի խումբը կատարում է իր ոճով։ Radiohead–ի կատարման մեջ պարզ անկեղծ կարոտ է զգացվում, Pink Floyd–ի կատարման մեջ նրանց բնորոշ խորը փիլիսոփայականությունն է տիրում։
    Ու հետաքրքիրն այն է, որ երկու կատարումներում զուտ մեղեդին նույնն է, Radiohead–ը չի փոփոխել–ծռմռել երաժշտությունը։ Ուղղակի լրիվ ուրիշ զգացմունքներ է դրել միևնույն մեղեդու մեջ։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած Radiohead-ը իմ սիրած խումբն է, բայց այդ կատարումը չեմ լսել: Ո՞ր թվականին է ձայնագրվել:
    Լսել ես, չես հիշում։ Մեր տանը Անահիտի ծնունդին դրել էինք հատուկ քո ու Հովոի համար։
    Իսկ ձայնագրության թվականը չեմ կարող ասել, որովհետև պատահական ինչ–որ մեկի կոմպի միջի տնական զբորնիկի միջից եմ ճարել էդ երգը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    My Humps երգի օրիգինալը ավելի լավն էր: Մյուս տարբերակը դուրս վաաբշե չեկավ, օրորոցային երգ լիներ ոնցոր:


    Արմեն Ալոյանը ունի մի հատ երգ անունը Ներիր Ինձ: Այդ երգը հիմա Պեպելյանն է երգում: Ինձ թվումա 2-ի մոտ էլ լավ է ստացվում:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նույն երգի տարբեր կատարումներ

    Բռնվեք... Ինձ խփել-մփել չկա Էս երգը լի˜քը տարբեր կատարումներ ունի, լի˜քը տարբեր մարդկանց կատարմամբ, բայց ես ուզում եմ կիսվել երկուսով: Ավելի ճիշտ, երկրորդով, իսկ որպեսզի հասկանալի լինի, տեղադրում եմ նաև առաջինը:

    Սա իմ սիրած տարբերակը


    Սա էլ «բռնվեքը».

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.02.2010), Rhayader (21.02.2010), Ֆոտոն (23.02.2010)

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Blowin' In The Wind

    Իսկ հիմա լրջանանք... Քանի որ ես քավըրների գիժ եմ ու իմ սիրած երգերի (ոչ թե կատարումների) ինչքան շատ վերսիաներ եմ հավաքում, էնքան ինձնից գոհ եմ լինում, որոշեցի մի քիչ կիսվել:

    Օրիգինալը (բոլոր նրանց համար, ովքեր չեն լսել)


    Իմ սիրած երգչուհու կատարմամբ


    Էս տարբերակն էնքան էլ չեմ սիրում, բայց դե որ հանդիպել է, կիսվում եմ


    Տարբերակ, որը հնչել է «Ֆորեսթ Գամփում»: Էլի իմ սիրած երգչուհիներից


    Դուետ

  15. #14
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Blowin' In The Wind

    Umbrella

    Rihanna


    The Baseballs

  16. #15
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Blowin' In The Wind

    Այ սենց են Զեպպելինին հորով-մորով անում: Տիկնաաաայք և պարոնաաաաաայք, Զապպա, Ֆրենկ Զապպա - Stairwaaaaay toooooo Heeeeeaveeeennnn!!!



    "There's a songbird who sings" տողի վրա ծլվլոցը սպանում ա:

    Frank Zappa - The Best Band You Have Never Heard In Your Life ալբոմից ստուդիական տարբերակն էլ լսեք, լավն ա:

    Մամա, հետևի պարողներրրըըը: Հանննեեե՜ք ինձ աթոռի տակիիիից:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օտարալեզու երգիչների հայերեն կատարումներ
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.01.2018, 15:05
  2. Նույն գրքի վերընթերցումը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 10.06.2014, 16:05
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 02.06.2011, 19:48
  4. Կատարումներ տարբեր երաժշտական գործիքներով
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.04.2011, 04:06
  5. Հայկական երգերի տարբեր կատարումներ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.09.2010, 02:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •