Շինարար-ի խոսքերից
Մալթա էս տարի երևի կգնամ: Եգիպտոս երևի կգնամ, ինձ հույս եմ տալիս էս մեկը, Հայաստան հաստատ և Իռլանդիա համարյա հաստատ:
Ուզում եմ գնալ` Օման հատկապես շատ, Լիբանան, որովհետև շատ վաղուց եմ եղել, Պաղեստին` Երուսաղեմը տեսնեմ:
Եվրոպան չի ձգում հատուկ: Երևի մենակ գնամ կոնֆերանսներ եթե լինեն: Հատկապես չեն ձգում Գերմանիան ու Իտալիան: Գերմանիայում աերոպորտից վատ հիշողություններ ունեմ, Իտալիան էլ էդ իրանց գաստրոնոմիական ազգայնականության պատճառով մի տեսակ վանում ա:
Մեկ էլ մեգապոլիս եմ ուզում տեսնել, երկնաքերերով, ոչ Կահիրեի նման: Նյու Յորք լինի, Շանհայ կամ Տոկիո: Մնացած աշխարհի հանդեպ տենց ձգտում չունեմ, ճամփորդել տենց հատուկ չեմ սիրում:
Հա մեկ էլ Արևմտյան Հայաստան կուզեմ` Մուշ ու Սասուն, Կիլիկիա ու նաև մեր Արցախը:
Մեր հարևան երկրներից ոչ մեկը չի ձգում, մի տեսակ քթներիս տակ են էլի, երբ ասես կգնանք: Դե Ադրբեջան չարժե իհարկե հանուն սեփական անվտանգության, Թուրքիան ա մենակ ձգում, բացի մեր հայկական տարածքներից մնացած բնակավայրերի մասին էլ պատմությունից էնքան անցել ենք` հետաքրքիր ա տեսնել ասենք Ստամբուլը կամ Զմյուռնիան:
Էջանիշներ