Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:
Հարցս հատկապես վերաբերում է իգական սեռի ներկայացուցիչներին:
Կարող եք ինձ ասել թե ի՞նչ տրամաբանական կամ բարոյական պատճառ կա, որ հայ աղջիկները (կանայք) խուսափում են երթուղաին տաքսու դիմացը նստելուց:
Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...![]()
Չգիտեմ,բայց ես ինքս նստում եմ երբ հնարավոր ու պետք է լինում, և բոլորովին ինձ վատ չեմ զգում
...պարզապես շատ քիչ է պատահել , քանի որ հիմնականում այդ հարմարավետ տեղը զբաղեցված է լինում...
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.04.2006, 23:55:
Ուրիշների մասին չգիտեմ, բայց, օրինակ, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ճիշտ է, դեռ ոչ մի անգամ չեմ նստել, բայց ոչ թե որովհետև չեմ ուզել, այլ ուղղակի այնպես է ստացվել, որ իմ՝ երթուղայինում եղած ժամանակ կամ այդ տեղը զբաղված է լինում, կամ էլ ես արդեն նստած եմ եղել, բայց եթե պետք լինի, կնստեմ։
![]()
Պատճառներից մեկը երևի այն է, որ կարճ կիսաշրջազգեստները կամ հագուստի այլ անհարմար տեսակները թույլ չեն տալիս, որ բարձրանան։Անձամբ ես այդպիսի խնդիրներ չունեմ. միշտ հարմարավետ հագուստ եմ կրում։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.04.2006, 23:56:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես միշտ էլ նստում եմ, չնայած վարորդն ինձ թարս է նայում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.04.2006, 23:57:
Եթե նկատել եք այդպիսի մեքենաների բոլոր դռները նույն հարթության վրա է, այնպես որ կարճ շրջազգեստը չեմ կարծում, որ կխանգարի:Uluana-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.04.2006, 00:08:
Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...![]()
Վերջին ամիսներին ավելի հաչախ եմ տեսնում , երբ հայ կանայք/աղջիկները նստում են երթուղային տաքսու դիմացը : Իմ կարծիքով բոլորն էլ պետք է նորմալ վերաբերվեն , ոչ թե թարս նայեն :
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.04.2006, 00:10:
Ուղղակի աղջիկները (կանայք) ավելի խելոք են, քան տղաները (տղամարդիկ)RaMeSsEs-ll-ի խոսքերից
Ախր էդ դիմացը ամենավտանգավոր տեղն է վթարի դեպքում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բյուրակն-ի խոսքերից
դու կծխես ել...
Ուրեմն էս վերջերս էր. երթուղայինի հետևը նստելու տեղ չկար, մի աղջիկ կանգնեցրեց երթուղայինը, երկար նայեց մեջը.
- Դե լավ գնացեք, տեղ չկա:
Վարորդը հետ կանչեց աղջկան.
- Քուրիկ ջա'ն, դիմացը տեղ կա, արի':
Իսկ նեղ ջինսով աղջիկը հրաժարվեց էդ արքայական տեղից: Իսկ ես ժպտացի:
Դե մի խոսքով հայկական սովորական կոմպլեքսներ են, աղջիկը ամաչում ա երթուղայինի դիմացը նստի, եթե իրան հարցնես՝ որն ա դրա տրամաբանական պատճարը, կպտասախանի. « Յաաա, ամոթ ա»: Բայց ասենք էղել ա նաև, որ ես ու մի աղջիկ, երկուսով դիմացն ենք նստել, նենց հավես էր:
Ի դեպ մի դասական հայկական տեսարան հիշեցի:
Աղջիկն ու տղան (սիրահար զույգ) կանգնեցնում են երթուղային տաքսին: Դիմացն ազատ է, հետևը նստելու տեղ չկա: Աղջիկը հետևը կանգնում է, տղան առոք-փառոք դիմացը նստում![]()
Ծիծաղելի է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk-ի խոսքերից
է՜հ
աշխարհ-աշխարհ...
ահա, տանել չեմ կարողանում այդ տեսարանը...Chuk-ի խոսքերից
![]()
Իհարկե դաժան է , երբ նա, ում սիրում ես , կամ ընդհանրապես աղջիկը կանգնած , մի կերպ տեղ ա "հասնում" /տուն կամ ... / ,kiki-ի խոսքերից
Երթուղայինի դիմացի տեղը անհարմար ա նույնիսկ երեխաների համար , մեկ , որ բարձր ա , մեկ էլ ,որ պայուսակով չես մտնի նորմալ,
Ավելի լավ ա սպասել կամ թեկուզ քայլել , քան կանգնած գնալ տուն , բայց , որ աղջիկները նստում են առջևի տեղը , ինձ համար նորմալ ա , քանի որ մենակ մեզ մոտ ա , որ զարմացած դեմք ենք ընդունում ամեն մի սովորական երևույթի , փաստի վրա , ու ոչինչ չենք անում դրանից լավը տեսնելու համար / ընդհանրապես / բայց բացառությունները երևի կշատանան , ամեն մարդ իր գործով ա գնահատվում, էնպես , որ նստատեղը իրոք, որ անհարմար ա , բայց լավ ա նստել քան կանգնել :![]()
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 14.04.2006, 04:33:
Սիրելի RaMeSsEs, փորձեք մեկ անգամ կիսաշրջազգեստով կամ թեկուզ անդրավարտիքով կանացիորեն «ցատկել» վերոնշյալ վայրը, պարզ կդառնա թե ինչուRaMeSsEs-ll-ի խոսքերից
Նույնիսկ ավելին...ցատկից հետո պահպանել նույն հեզությունը, ինչ առաջ...
![]()
RaMeSsEs ջան անհարմարա, ազնիվ խոսք էնքա՜ն անհարմարա...դա բնավ բարդույթ չի, մեկ անգամ եմ նստել՝ հաջորդ կանգառում իջել:![]()
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Պահոոոոոոոոոոոոոոոոոոոոո![]()
Միայն պատասխանելուց հետո կարդացի բոլոր գրառումներն ու հասկացա մի բան՝ ես Ֆորումի միակ կոմպլեքսավորն եմքանզի միաձայն երևույթը համարվեց բարդույթ!
Ես երբեք չեմ զբաղեցնում այդ տեղը
![]()
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ