User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,731
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Impression
    Նախորդ հարցազրույցից գո՞հ ես:

    Byurie
    Չէ, շատ անսպասելի վերջացավ:

    Impression
    Ինչո՞ւ ցանկացար, որ հենց ես հարցազրույց վերցնեմ քեզնից:

    Byurie
    Դե հետաքրքիր մարդ ես, մտածեցի լավ հարցեր կտաս:

    Impression
    Իսկ քո շուրջը շա՞տ են հետաքրքիր մարդիկ:

    Byurie
    Չէ:

    Impression
    Ինչ ես կարծում, եթե աշխարհում ավելի շատ հետաքրքիր մարդիկ լինեին, քան անհետաքրքիր, կյանքն ավելի լա՞վը կլիներ:

    Byurie
    Չէ, անհետաքրքիր մարդկանց դատարկությունը տեսնելն էլ է կյանքը հետաքրքիր դարձնում:

    Impression
    Վերջերս գնացել էիր Աղվերան.... ի՞նչ տվեց քեզ այնտեղ անցկացրած ժամանակը: (շաբլոն պատասխաններ չեն ընդունվում)

    Byurie
    Իսկ դու կարծում ես ես շաբլոն պատասխաններ կտա՞մ:
    Դե ասեմ…. ավելին տվեց, քան սպասում էի: Շատ բան իմացա ընկերներիս մասին: Անկեղծորեն զարմացա ու ուրախացա: Հետո հոգևոր վիճակս կարգավորվեց: Քրիստոնյաների հետ անցկացրած ժամանակս ոչ մի բանի հետ չեմ փոխի:

    Impression
    Մարդու հատկանիշներն ընկալում ես իրենց հավատքի միջո՞վ:

    Byurie
    Չէ, բնավ կապ չունի հավատքը: Ես սահմաններ չեմ դնում: Ուղղակի քրիստոնյաների հետ շփումն ուրիշ է: Չես պատկերացնի, մինչև ինքդ չզգաս:

    Impression
    Հաճախ ես նշում քո հոգեկան վիճակի մասին, իսկ ինչո՞վ է պայմանավորված նրա հավասարակշռվածությունն ու հակառակը:

    Byurie
    Ես խոսում էի հոգևոր վիճակից, դրանք տարբեր բաներ են, ինչևէ` հոգևոր վիճակս կախված է աստծո հետ ունեցած հարաբերություններից, իսկ հոգեկանը….. չգիտեմ, ավելի շատ շրջակա միջավայրից: Հոգեկանը, հոգևորն ու ֆիզիկականը շատ են կապված իրար հետ: Մեկի վատ վիճակը կարող է հանգեցնել մյուսի վատ վիճակին:

    Impression
    Չէ, իմ հարցը հենց հոգեկանի մասին էր, համենայն դեպս, պատասխանել ես
    Կա՞ այնպիսի առօրյա վիճակ, գործողություն, որից մեծագույն հաճույք ես ստանում:

    Byurie
    Հա, գրելուց:

    Impression
    Գրելուց իրո՞ք հաճույք ես ստանում:

    Byurie
    Էն էլ ոնց:
    Թե չէ էդքան չէի գրի

    Impression
    Իսկ մինչ այդ պահի հասունանա՞լը: Մինչև գրելը, կարծում եմ, բավականին խառը հոգեվիճակում ես լինում: Այդ պահերից կպատմե՞ս:

    Byurie
    Հիմնականում այո: Երբեմն էլ գրում եմ ձանձրույթից: Բայց հիմնականում ահավոր վիճակ է նախորդում գրելու պրոցեսին. անքնություն, զանազան մտքեր, որոնք դասավորելու համար անհրաժեշտ է գրել: Այս դեպքում գրածներս որակով են, իսկ եթե այդ հոգեվիճակում չեմ, միջին որակի բաներ են ստացվում:

    Impression
    Բյուր, իսկ ըստ քեզ, ո՞նց կարող է ստեղծագործել փորձողը զգալ` իր մոտ որքանով է դա ստացվում: Եվ ընդհանրապես` ստացվում է, թե ոչ:

    Byurie
    Ցավն այն է, որ չի զգա:

    Impression
    Օրինակ դու ո՞նց ես զգում, գրածդ հաջող է, թե ոչ: Ինչ-որ չափանիշներ կան, չէ:

    Byurie
    Բարձրաձայն կարդում եմ. եթե լսվում է, ուրեմն լավ է:

    Impression
    Ովքե՞ր կարող են դառնալ քեզ ընկեր:

    Byurie
    Ովքեր ուզում են

    Impression
    Իսկ դու ու՞մ ընկերը կարող ես լինել:

    Byurie
    Նրանց, ովքեր ուզում են իմ ընկերը լինել: Բայց ինձ մի փոքր ավելի շատ ճանաչելով` շատ-շատերը չեն ուզում:

    Impression
    Քեզ համար ո՞րն է ավելի հեշտ` շփում հակառակ սեռի հետ, թե՞ աղջիկների:

    Byurie
    Նայած... մի ժամանակ կար, որ ընդհանրապես չէի կարողանում շփվել հակառակ սեռի հետ, շուրջս միայն աղջիկներ էին: Իսկ հիմա հակառակն է. մատների վրա կարելի է հաշվել այն աղջիկներին, որոնց հետ մտերիմ եմ:

    Impression
    Ինչո՞վ է դա պայմանավորված:

    Byurie
    Չգիտեմ:

    Impression
    Ի՞նչն է քեզ համար միանշանակ կարևոր` մարդկային հատկանիշներից:

    Byurie
    Մարդկային հատկանիշների առկայությունը: Ես տարբերություն չեմ դնում լավ ու վատ հատկանիշների միջև:

    Impression
    Դու փորձո՞ւմ ես բոլորից տարբերվել, թե՞ դա քեզ մոտ ինքնաբերաբար է ստացվում:

    Byurie
    Եթե ուզենայի, գուցե չստացվեր: Շատերն են ուզում, չի ստացվում: Իսկ ես ծնված օրվանից դատապարտված եմ տարբերվելու, որովհետև իմ անունը ոչ թե Աննա են դրել, այլ Բյուրակն:

    Impression
    Քո տարբերվելը քեզ խանգարո՞ւմ է մարդկային շփման ժամանակ:

    Byurie
    Խանգարում է, բայց ինչ-որ տեղ լավ է, քանի որ հարթ հարաբերությունները հետաքրքիր չեն:

    Impression
    Ամենաթանկը կյանքում:

    Byurie
    Աստված:

    Impression
    Աստվածավա՞խ ես:

    Byurie
    Աստվածավախ չեմ, աստվածասեր եմ:

    Impression
    Ո՞ւմ համար ես անփոխարինելի:

    Byurie
    Մորս ու աստծո:

    Impression
    հերիք ա, էլ ուղեղս չի աշխատում:
    Իսկ իմ հարցազրույցը ե՞րբ ես վերցնելու:

    Byurie
    Մի օր:

    Impression
    Օրերի՞ց:

    Byurie
    Հա:

    Impression
    Ու’խ, էդ իմ ամենասիրած օրն ա

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Թեթև ու հետաքրքիր հարցազրույց էր
    Impression, ապրես Շատ լավ է ստացվել
    Impression

    Իսկ իմ հարցազրույցը ե՞րբ ես վերցնելու:

    Byurie
    Մի օր:
    Սպասում եմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Impression
    Աստվածավա՞խ ես:

    Byurie
    Աստվածավախ չեմ, աստվածասեր եմ:
    Լավն էր...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    «Քրիստոնյաների հետ ուրիշա էտ պիտի զգաս» դրանից հետո չկարդացի

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Տիպիկ «Բյուրակնական» խոսակցություն: «Հարց՝ ինչու՞… Պատասխան՝ էդպես»:
    Լավ չի, երբ ինչ-որ մեկը հարցազրույց է վերցնում մեկից, բայց այդ ինչ-որ մեկը շատ լավ է ճանաչում այդ մեկին: Հարցազրույցը դառնում է անհետաքրքիր, որովհետև ինչ-որ նոր բան չես կարողանում քաղել: Իրար լավ իմացող մարդիկ իրար լավ են հասկանում, բայց չեն մտածում, որ կարող է ուրիշը այն կարդալուց չհասկանա

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Կիսատ էր...

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ

    Կիսատ էր...
    Ծո՛վ, որ էսքանն էլ կարողացել ա, էլի լավ ա
    Էդ օրը զոռով էր ինձ խոսացնում:
    Բայց ափսոս Սևակի պահերը հանել ա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.06.2014, 20:14
  2. Ետ ու առաջ
    Հեղինակ՝ DVG, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.08.2009, 18:07
  3. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.08.2007, 12:29
  4. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.04.2007, 21:34
  5. Ծնունդդ շնորհավոր, Բյուրակն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.10.2006, 22:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •