Impression
Նախորդ հարցազրույցից գո՞հ ես:

Byurie
Չէ, շատ անսպասելի վերջացավ:

Impression
Ինչո՞ւ ցանկացար, որ հենց ես հարցազրույց վերցնեմ քեզնից:

Byurie
Դե հետաքրքիր մարդ ես, մտածեցի լավ հարցեր կտաս:

Impression
Իսկ քո շուրջը շա՞տ են հետաքրքիր մարդիկ:

Byurie
Չէ:

Impression
Ինչ ես կարծում, եթե աշխարհում ավելի շատ հետաքրքիր մարդիկ լինեին, քան անհետաքրքիր, կյանքն ավելի լա՞վը կլիներ:

Byurie
Չէ, անհետաքրքիր մարդկանց դատարկությունը տեսնելն էլ է կյանքը հետաքրքիր դարձնում:

Impression
Վերջերս գնացել էիր Աղվերան.... ի՞նչ տվեց քեզ այնտեղ անցկացրած ժամանակը: (շաբլոն պատասխաններ չեն ընդունվում)

Byurie
Իսկ դու կարծում ես ես շաբլոն պատասխաններ կտա՞մ:
Դե ասեմ…. ավելին տվեց, քան սպասում էի: Շատ բան իմացա ընկերներիս մասին: Անկեղծորեն զարմացա ու ուրախացա: Հետո հոգևոր վիճակս կարգավորվեց: Քրիստոնյաների հետ անցկացրած ժամանակս ոչ մի բանի հետ չեմ փոխի:

Impression
Մարդու հատկանիշներն ընկալում ես իրենց հավատքի միջո՞վ:

Byurie
Չէ, բնավ կապ չունի հավատքը: Ես սահմաններ չեմ դնում: Ուղղակի քրիստոնյաների հետ շփումն ուրիշ է: Չես պատկերացնի, մինչև ինքդ չզգաս:

Impression
Հաճախ ես նշում քո հոգեկան վիճակի մասին, իսկ ինչո՞վ է պայմանավորված նրա հավասարակշռվածությունն ու հակառակը:

Byurie
Ես խոսում էի հոգևոր վիճակից, դրանք տարբեր բաներ են, ինչևէ` հոգևոր վիճակս կախված է աստծո հետ ունեցած հարաբերություններից, իսկ հոգեկանը….. չգիտեմ, ավելի շատ շրջակա միջավայրից: Հոգեկանը, հոգևորն ու ֆիզիկականը շատ են կապված իրար հետ: Մեկի վատ վիճակը կարող է հանգեցնել մյուսի վատ վիճակին:

Impression
Չէ, իմ հարցը հենց հոգեկանի մասին էր, համենայն դեպս, պատասխանել ես
Կա՞ այնպիսի առօրյա վիճակ, գործողություն, որից մեծագույն հաճույք ես ստանում:

Byurie
Հա, գրելուց:

Impression
Գրելուց իրո՞ք հաճույք ես ստանում:

Byurie
Էն էլ ոնց:
Թե չէ էդքան չէի գրի

Impression
Իսկ մինչ այդ պահի հասունանա՞լը: Մինչև գրելը, կարծում եմ, բավականին խառը հոգեվիճակում ես լինում: Այդ պահերից կպատմե՞ս:

Byurie
Հիմնականում այո: Երբեմն էլ գրում եմ ձանձրույթից: Բայց հիմնականում ահավոր վիճակ է նախորդում գրելու պրոցեսին. անքնություն, զանազան մտքեր, որոնք դասավորելու համար անհրաժեշտ է գրել: Այս դեպքում գրածներս որակով են, իսկ եթե այդ հոգեվիճակում չեմ, միջին որակի բաներ են ստացվում:

Impression
Բյուր, իսկ ըստ քեզ, ո՞նց կարող է ստեղծագործել փորձողը զգալ` իր մոտ որքանով է դա ստացվում: Եվ ընդհանրապես` ստացվում է, թե ոչ:

Byurie
Ցավն այն է, որ չի զգա:

Impression
Օրինակ դու ո՞նց ես զգում, գրածդ հաջող է, թե ոչ: Ինչ-որ չափանիշներ կան, չէ:

Byurie
Բարձրաձայն կարդում եմ. եթե լսվում է, ուրեմն լավ է:

Impression
Ովքե՞ր կարող են դառնալ քեզ ընկեր:

Byurie
Ովքեր ուզում են

Impression
Իսկ դու ու՞մ ընկերը կարող ես լինել:

Byurie
Նրանց, ովքեր ուզում են իմ ընկերը լինել: Բայց ինձ մի փոքր ավելի շատ ճանաչելով` շատ-շատերը չեն ուզում:

Impression
Քեզ համար ո՞րն է ավելի հեշտ` շփում հակառակ սեռի հետ, թե՞ աղջիկների:

Byurie
Նայած... մի ժամանակ կար, որ ընդհանրապես չէի կարողանում շփվել հակառակ սեռի հետ, շուրջս միայն աղջիկներ էին: Իսկ հիմա հակառակն է. մատների վրա կարելի է հաշվել այն աղջիկներին, որոնց հետ մտերիմ եմ:

Impression
Ինչո՞վ է դա պայմանավորված:

Byurie
Չգիտեմ:

Impression
Ի՞նչն է քեզ համար միանշանակ կարևոր` մարդկային հատկանիշներից:

Byurie
Մարդկային հատկանիշների առկայությունը: Ես տարբերություն չեմ դնում լավ ու վատ հատկանիշների միջև:

Impression
Դու փորձո՞ւմ ես բոլորից տարբերվել, թե՞ դա քեզ մոտ ինքնաբերաբար է ստացվում:

Byurie
Եթե ուզենայի, գուցե չստացվեր: Շատերն են ուզում, չի ստացվում: Իսկ ես ծնված օրվանից դատապարտված եմ տարբերվելու, որովհետև իմ անունը ոչ թե Աննա են դրել, այլ Բյուրակն:

Impression
Քո տարբերվելը քեզ խանգարո՞ւմ է մարդկային շփման ժամանակ:

Byurie
Խանգարում է, բայց ինչ-որ տեղ լավ է, քանի որ հարթ հարաբերությունները հետաքրքիր չեն:

Impression
Ամենաթանկը կյանքում:

Byurie
Աստված:

Impression
Աստվածավա՞խ ես:

Byurie
Աստվածավախ չեմ, աստվածասեր եմ:

Impression
Ո՞ւմ համար ես անփոխարինելի:

Byurie
Մորս ու աստծո:

Impression
հերիք ա, էլ ուղեղս չի աշխատում:
Իսկ իմ հարցազրույցը ե՞րբ ես վերցնելու:

Byurie
Մի օր:

Impression
Օրերի՞ց:

Byurie
Հա:

Impression
Ու’խ, էդ իմ ամենասիրած օրն ա