Չնայած հոգեբան չեմ, բայց ասեմ
«Հիպնոս» բառը հուն թարգմանաբար նշանակում է «քուն»:
Հիպնոսի ժամանակ մարդն անտարբեր է լինում շրջապատի նկատմամբ, չի տեսնում, չի զգում բայց հատուկ կապ ունի հիպնոսացնոցի հետ միայն նրան է լսում ու անում է այն , ինչ նա է ասում:
Հիպնոսով մարդիկ
կարգադրություններ են կատարում, վերհիշում են անցյալի դեպքերը, որոնք, ի դեպ, գիտակից վիճակում չի հիշում: Հիպնոսացված մարդուն
կարելի է ստիպել որ երգի կամ բանաստեղծություններ արտասանի: Կարելի է ծեր մարդուն համոզել, որ ինքը երեխա է և նա կսկսի իրեն երեխայի պես պահել, ասենք, անկարգություններ անել, նույնիսկ խոսել երեխայի ձայնով: Հիպնոսից դուրս գալուց հետո կատարում է հիպնոսացնողի ցանկությունները՝ չհասկանալով, թե ինչու է անում, ասում է ,որ ուղղակի ցանկություն ունի: Այսինքն հիպնոսացնողի հրահանգներն էլ են մնում մարդու ենթագիտակցության մեջ:
Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, որ իրենք հիպնոսի չեն ենթարկվում կամ հնարավոր չի որ ենթարկվեն, իմ կարծիքով, էդտեղ ինչ-որ «հերոսություն» չկա,քանի որ բացի այն որ մեր ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, մենք մեր ենթագիտակցականը չենք կառավարում:
Հ.Գ.
Էստեղ որոշ բաներ կա, որ վստահ չեմ, որովհետև ընդամենը կարդացել եմ
Էջանիշներ