User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Նոր օրհներգի ընտրություն

  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր օրհներգի ընտրություն

    ՀՀ օրհներգի երաժշտության և տեքստի ընտրության մրցույթի երկրորդ փուլ 5 երգ են անցել։ Այստեղ այդ երգերի բառերը կդնեմ։ Հետաքրքիր է, եթե միայն երգից բառերից դատենք, դուք ո՞րը կնտրեիք։

    ԵՐԳ ՄԵԿ

    Երաժշտությունը` Տիգրան Մանսուրյանի, տեքստը` Եղիշե Չարենցի



    Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն են սիրում,

    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

    կրկներգ

    Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)

    Ուր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր

    Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

    Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -

    Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յարն եմ սիրում:

    կրկներգ

    Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)

    Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա.

    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

    Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա.

    Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում:

    կրկներգ

    Աշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում (կրկնել)




    ԵՐԳ ԵՐԿՈՒ

    Երաժշտությունը` Երվանդ Երզնկյանի, տեքստը` Արարատ Բ-ի



    Օրհներգ

    Հայոց աշխարհ մեր հպարտ,

    Դրախտ երկիր, տուն հզոր,

    Պաշտպան լինենք մենք քո կյանքին

    Ցնծա, ցնծա այսօր:



    Գնանք առաջ ու առաջ,

    Պահենք ոգին վեհ ու քաջ,

    Գնանք, հայեր

    Գնանք, հայեր

    Միշտ աննահանջ:



    Մենք որդիք քո ցնծալի.

    Մեր փառքի հետ անցյալի,

    Կկերտենք մի դրախտ Երկիր-Ոստան

    Մեր արեւով, հոգով, Արարատով`

    Նոր Հայաստան



    Դու իմ երկիր Նաիրյան,

    Տիրոջ կամքով հաստատված,

    Պաշտպան ունես դու քաջերիդ

    Ու մի հզոր Աստված:



    Դու իմ հզոր Հայրենիք,

    Օրրան դու ողջ հայության,

    Քայլիր ազատ

    Քայլիր հպարտ

    Իմ Հայաստան:



    ԵՐԳ ԵՐԵՔ

    Երաժշտությունը` Էդգար Հովհաննիսյանի, տեքստը` Վահագն Դավթյանի



    ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ

    կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,

    Փառք քեզ, փառք իմ հող,

    Փառք հավիտյան,

    Քո որդիներին, քաջորդիներին,

    Մայր իմ Հայաստան:



    Մաքառեցին քո որդիք, ընկան սրահար:

    Նրանց արյամբ մկրտված`

    Դու ելար, խոյացար, վեհացար,

    Երկիր հայրենի:



    կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,

    Փառք քեզ, փառք իմ հող,

    Փառք հավիտյան,

    Քո որդիներին, քաջորդիներին,

    Մայր իմ Հայաստան:

    Ավարայրի սուրբ դաշտով` դարեր սուրացին,

    Շիրիմներից քաջերի շողաց լույս,

    Արշալույս, երգ ու հույս,

    Ոգի հրածին:



    կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,

    Փառք քեզ, փառք իմ հող,

    Փառք հավիտյան,

    Քո որդիներին, քաջորդիներին,

    Մայր իմ Հայաստան:

    Նրանց հոգին մեր սրտում ապրեց դարերով,

    Արծվի նման թեւաբաց,

    Սավառնեց մեր հպարտ,

    Ձյունապատ, անպարտ լեռներով:



    կրկ. Մայր Հայաստան, երկիր հավերժող,

    Փառք քեզ, փառք իմ հող,

    Փառք հավիտյան,

    Քո որդիներին, քաջորդիներին,

    Մայր իմ Հայաստան:

    ՓԱՌՔ ՀԱՎԻՏՅԱՆ


    ԵՐԳ ՉՈՐՍ

    Երաժշտությունը` Արամ Խաչատրյանի, տեքստը` Արսեն Սողոմոնյանի



    ՕՐՀՆԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    I

    Ազա՛տ, անկա՛խ, նախնյաց պատգամ Հայաստա՛ն,

    Հայոց ազգի դարեր կերտած դու ոստա՛ն,

    Մագաղաթյա մեր պատմության նոր մատյա՛ն,

    Դու նորօրյա Մայր Հայրենիք հայությա՛ն:

    Կրկներգ

    Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,

    Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,

    Երկաթագիր քո տառերով մեսրոպյան

    Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:

    II

    Վահա՛գն աստված քեզ հուրն անշեջ պարգեւե՛ց,

    Լուսավորչի հավատքը քեզ լույս տվե՛ց,

    Նարեկով էր Խաչիդ ճամփան տեւակա՛ն,

    Արարատն է դարձիդ ճամփան վերջնակա՛ն:

    Կրկներգ

    Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,

    Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,

    Երկաթագիր քո տառերով մեսրոպյան

    Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:

    III

    Արքա՛, ռազմի՛կ, քերթողահա՛յր, շինակա՛ն,

    Արարեցին պատմությունդ նաիրյա՛ն:

    Ծիրանագույն արտերից արեւահա՛մ

    Ալիքվեց քո եռագույնը հաղթակա՛ն:

    Կրկներգ

    Փա՛ռք քե՛զ, մի՛շտ փա՛ռք, Աստծո օրհնյա՛լ Հայաստա՛ն,

    Որդիներիդ ահեղ բազկով անսասա՛ն,

    Երկաթագիր քո տառերով մեսրոպյան

    Դու կերտում ես հայոց պայծառ ապագա՛ն:



    ԵՐԳ ՀԻՆԳ

    Երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի, տեքստը` Լյուդվիգ Դուրյանի



    ՕՐՀՆԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    Մեր հայրենիք, բյուր դարեր կանգուն ես

    Հայկյան շուքով դյուցազնական,

    Տեսել ես մահ, ավեր, սանձել ես մութ հողմեր,

    Թեժ մարտերում կոփել ես կամք հաղթական:

    Մեր Հայրենիք, սրբազան լույսի տաճար ես,

    Հավերժ կապրի շենշող հանճարը քո,

    Աստվածաշունչ մայր Երկիր,

    Հավատ մեր եւ փրկիչ:



    Քո Արարատ լեռան լանջին

    Կծնվեն ազատ երգեր օրորի,

    Չի լռի Զանգը Հաղթության կանչիդ,

    Կավետի նոր Մայիսներ փառքի:



    Փառք քեզ, Երկիր, անվախճան է երթդ,

    Պիտի ապրենք ու կերտենք

    Վերածնված Հայրենիք,

    Հավաքազոր, հար ու Հզոր, Հայաստան:

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Իմ կարծիքով ներկայացվածներից հիմնի համար համեմատաբար հարմար է Լ. Դուրյանի տարբերակը:

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Առանց երաժշտության մի քիչ դժվար է պատկերացնելը, բայց տեքստերից ոչ մեկը դուրս չեկավ։ Օրհներգի նկատմամբ իմ ունեցած պահանջներին ոչ մեկն էլ չէր բավարարում։
    Բայց առաջին տպավորությամբ գուցե մեջներից 4-րդը`Արսեն Սողոմոնյանի բառերովը կընտրեի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իմ կարծիքով ներկայացվածներից հիմնի համար համեմատաբար հարմար է Լ. Դուրյանի տարբերակը:
    համաձայն եմ
    qui sine peccato est?

  5. #5
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Ինձ էլ 4-րդը դուր եկավ,չնայած կատարյալ չէր:

  6. #6
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Երաժշտությունը` Տիգրան Մանսուրյանի, տեքստը` Եղիշե Չարենցի
    կամ
    Երաժշտությունը` Արամ Խաչատրյանի, տեքստը` Արսեն Սողոմոնյանի
    Եղիշե Չարենցի տեքստն եմ շատ սիրում , մեկ էլ Արամ Խաչատրյանի երաժշտությունը , բոլոր երկրների հիմները լսեցի և իմ կարծիքով, եթե ԵՐԳ ՉՈՐՍ–ը ընտրվի, մենք աշխարհի ամենահզոր երաժշտությամբ հիմնը կունենանք
    Այդ 2 տարբերակներից որն էլ ընտրեն շատ կուրախանամ
    Իսկ Լ. Դուրյանի տեքստը շատ լավն է , բայց երաժշտությունը դուրս չեկավ
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  7. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Չորրորդը միանշանակ ավելի հարմար է որպես Օրհներգ

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Ես տենց էլ չհասկացա ինչ տեղի ունեցավ: Այս հարցը տենց էլ մեռա՞վ

  9. #9
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ես տենց էլ չհասկացա ինչ տեղի ունեցավ: Այս հարցը տենց էլ մեռա՞վ
    Ասում են իշխանությունները որոշում են կայացրել սառեցնել այս հարցը։ Եվ շատ էլ ճիշտ են արել
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  10. #10
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Վերջն ընտրեցին էլի Խաչատրյանի երաժշտությունը, սկզբում ճիշտ էլ ենթադրել էի, իրենց կուշտ ու կոմերիտական երիտասարդությանն ամենահարազատը դա էր
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Ո՞նց ընտրեցին, բա ասիք սառեցվել ա

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Հանձնաժողովն ընտրել է, իսկ օրենքը ԱԺ-ն է ընդունելու:

  13. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Ամեն ինչ Հայաստանում հոյակապ էր, մենակ էդ հիմնը իշխանություններին դուր չէր գալի, որոշեցին փոխել...

    Դժվար ա ասել որ մեկն ա հիմն լինելուն ավելի արժանի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Ընդունել են, սովետական Հյաստանի հիմնի երաժշտությունը բայց բառեր չունենք
    Պատկերացրեք հանկարծ առանց բառերի ստիպեն նվագել, ասենք ֆուտբոլի մեր հավաքականի հանդիպման ժամանակ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #15
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր օրհներգի ընտրություն

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Ամեն ինչ Հայաստանում հոյակապ էր, մենակ էդ հիմնը իշխանություններին դուր չէր գալի, որոշեցին փոխել...
    Չգիտեմ ում դուրն էր գալիս ումը չէր գալիս, բայց իմ կարծիքով հիմնը արժեր փոխել
    ամեն անգամ հիմնը երգելիս <<Ազատ, անկախ>> բառերի տեղը ակամայից Նալբանդյանի <<Թշվառ, անտեր>> բառերն էին միտս գալիս:
    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Ընդունել են, սովետական Հյաստանի հիմնի երաժշտությունը բայց բառեր չունենք
    Պատկերացրեք հանկարծ առանց բառերի ստիպեն նվագել, ասենք ֆուտբոլի մեր հավաքականի հանդիպման ժամանակ
    Մի անհանգստացիր մինչև ՀՀ ազգային հավաքականի մյուս խաղը, հավանաբար բառերը կգրեն

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սինթեզատորի ընտրություն
    Հեղինակ՝ Tomsomik, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.03.2015, 23:18
  2. External HD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2011, 11:47
  3. Chipset-ի ընտրություն
    Հեղինակ՝ Լոս, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.05.2011, 14:29
  4. ընտրություն
    Հեղինակ՝ armena, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.06.2009, 01:24
  5. LCD-ի ընտրություն
    Հեղինակ՝ Killer, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.06.2007, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •