անսպասելի![]()
անսպասելի![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Խնդալու
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Չգիտեմ՝ ինչպիսին, բայց հումորը պետք է լինի ամենուր:
Sona_Yar (12.03.2009)
Հումորը աստվածատուր շնորհ է, որով, բնական է, ոչ բոլորն են օժտված լինում, և ինչպես սերը, էնպես էլ հումորը, կարծում եմ, բանաձևերի չի ենթարկվում…![]()
When life gives you lemons, make lemonade
impression (24.01.2009), Սելավի (25.01.2009)
Ավելացնեմ. հումորը գեղարվեստական մտածողության բարձրագույն ձևերից մեկն է: Եվ լուրջ հումորի (կներեք օքսիմորոնի համար) տակ անպայման զգալի ինտելեկտուալ հիմք պիտի լինի:
Եվ մի հարց էլ տամ. ո՞ր տեսակի հումորն եք ավելի շատ գնահատում՝ նուրբ, քողարկված, աչքի չզարնո՞ղը, թե՞ բացահայտն ու «լիաթոքը»:
DIXIcarpe noctem
Jarre (25.01.2009), Mephistopheles (25.01.2009), Հրատացի (01.02.2009)
Հումորը, պարզապես, պետք ա լինի տեղին![]()
ինչպիսին պետք է լինի՞Արդյոք՞ այս հարցը ակնկալում է պատասխան
:
ես կպատասխանեմ այն հարցին, թե ի՞նչպիսի հումորն եմ ես սիրում: Պաշտում եմ հումորը, հիմնված բառախաղային արվեստի վրա: Շատ եմ սիրում Լուի Դը Ֆյունեսին, Պիեռ Ռիշարին և ֆրանսիական կատագերգակներին ընդանուր առմամբ:
Սիրում եմ նաև հայտնի Պավլո Վիլաջոյին ՝ իր հայտնի Ֆանտոցիով: Ֆանտոցին ինձ թվում է հավերժ կենդանի տիպար է: Նայել եմ հարյուր անգամ ու հարյուր անգամ էլ կնայեմԺամանակակից ամերիկյան որոշ հումորրային ֆիլմեր էլ վատը չեմ:
Մի խոսքով սիրում եմ հումորը: Միայն թե հոգնել եմ ԿՎՆ-ից ու վաղուց չեմ նայել ու դժվար էլ նայեմ: /չեմ սիրում որ արտիստնեը "գոռում են"/: Չեմ կարողանում հետևաբար նայել նաև "կամեդի կլուբը" , որը ԿՎՆ-ի նորացված տարբերակն է
Jarre (25.01.2009)
Սիրում եմ հումորը և նաև գնահատում դրանով օժտված մարդկանց: Էտպիսի մարդու հետ շփումը ամենադրական լիցքեր ստանալու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:Իհարկե ես նկատի չունեմ ծաղրը`երբ կարծիքը կամ արտահայտելու ուրիշ տարբերակ չկա// որովհետև վախենում են պրոբլեմ ստեղծելուց// , կամ էլ մտածում են, որ նման ձևով արված հումորը քիչ տրավմաների կհասցնի:Երբեմն գնահատում եմ «լիաթոք» հումորը, որ էնքան ես ծիծաղում սկսում ես «լացել»:Բայց առավել գնհատում եմ հումորի տակ թաքնված իմաստը`որ մտածելու տեղիք է տալիս:Եվ աշխատում եմ միշտ ուշի-ուշով լսել նաև «ծաղրական» հումորները, քանի-որ դրանով ես ինձ համար բացահայտում եմ տվյալ մարդուն ու նրա` իմ նկատմամբ, ձևավոված կարծիքը ու ինչ-որ հետևություններ կարենում եմ անեմ:Նաև գնհատում եմ հումորին հումորով պատասխանելու ձևը, անկախ դա ինչ հումոր է// ամենքի հետ պետք է իր լեզվով խոսես//Հայկօ-ի խոսքերից
Եվ մի հարց էլ տամ. ո՞ր տեսակի հումորն եք ավելի շատ գնահատում՝ նուրբ, քողարկված, աչքի չզարնո՞ղը, թե՞ բացահայտն ու «լիաթոքը»
Թանկագին dvgray և այս բաժինը նայող բոլոր ակումբցիներ, վերջերս հայտնաբերեցի, ինձ համար նոր, մի հումորիստի, որը իմ կարծիքով համապատասխանում է dvray-ի պահանջներին և կարծում եմ, որ շատերին դուր կգա՝ Եվգենի Գրիշկովեց։
Շատ հետաքրքիր մտքեր և գաղափարախոսություն է թաքնված իր բառերի տակ։ Իմ կարծիքով Գրիշկովեցը առաջին հերթին փիլիսոփայություն է և հետո նոր հումոր։ Ես DVD-ն ունեմ և եթե որևէ մեկը ուզի սիրով կարող եմ ձայնագրել տալ (քանի որ Երևանում իմ իմանալով չկա)։ Բայց այս կայքում կարող եք որոշ չափով ծանոթանալ նրա հումորին, բայց իմ կարծիքով DVD-ով պետք է նայեք։ http://odnovremenno.ru
Հումորը պետք է արտացոլի մարդուն բնորոշ արժանապատվություն և ինտելեկտուալիզմ։ Միայն ժարգոնի և սեքսի վրա հիմնված մանրապատումները կամ կատակները շա՜տ հեռու են հումոր լինելուց։ Ինձ թվում է, որ այսօրվա հումորը կարիք ունի ֆիզիկական մակարդակից բարձրանալու և հասնելու մտային մակարդակին։
Jarre ջան շատ ճիշտ ես - համամիտ եմ լիովին. ցավոք հիմա կատակների մեծ մասը հենց մարդկային թուլությունների վրա են կառուցվում ու երբ մարդ դրանցից զվարճանում է մի տեսակ ասես մարդու մեջ դա ամրապնդվում է հոգեբանորեն որպես դրական բան ու հետևաբար նման հումորը ասես մի օղակ է հանդիսանում, որ մարդու մեջ վատը կապվելով դրական հույզի հետ ամրապնդվի ու դառնա սովորական, նորմալ մի բան, բայց այ դրանից դուրս գալու ելքն ո՞րն է, ես չգիտեմ...մի կողմից ասես պետք է այդ հումորը լինի, որպեսզի դրա միջոցով մարդուն հասկացվի այդ սխալը, մյուս կողմից էլ հոգեբանական տեսանկյունից ստացվում է հակառակն ու ամրապնդվում արատը մարդու մեջ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Jarre (11.03.2009)
Այն, որ հումորը պետք է լինի սուր ու զվարճալի, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ դրա մասին հատուկ նշելու կարիք նույնիսկ չկա. առանց դրանց հումորը պարզապես հումոր չէր կոչվի։ Այստեղ հարցն այն է, թե բացի այդ հատկանիշներից, է՞լ ինչպիսին պիտի լինի հումորը։ Ասեմ ինձ համար. բարի պետք է լինի։ Հա, ես հավատում եմ, որ հումորը կարող է միաժամանակ ուժեղ, սուր և բարի լինել։
Երևի ոչ ոք չի ժխտի, որ զուտ հումորի զգացումը հիմնականում բնածին հատկանիշ է, այսինքն՝ այն մի քիչ դժվար է մարդու վաստակը համարել, համենայնդեպս, ոչ այս կյանքում, իսկ այն, թե ինչով մարդը կհամեմի իր բնածին հումորը, արդեն լիովին տվյալ մարդու վաստակն է։ Հենց դրանից ելնելով էլ մեկի հումորը կծող, հեգնական ու թունավոր է, մյուսինը՝ բարի ու անվնաս։ Ինչ խոսք, նշածս հատկանիշներն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր չափերով են դրսևորվում։ Բայց ընդհանուր առմամբ, ցավոք, երկրորդ տեսակը բավական հազվադեպ է հանդիպում։ Չգիտես ինչու, սուր հումոր ասելով՝ մարդիկ հիմնականում հասկանում են հենց այդ կծող, խայթող տեսակը, հումոր, որն ի սկզբանե հիմնված է ուրիշին խայթելու, նվաստացնելու վրա։ Ու դրա արդյունքում տվյալ հումորը հրճվանք է պարգևում միայն նրանց, ում չի առնչվում։ Բայց լինում են, չէ՞, հումորի դրսևորումներ, որոնք զվարճացնում են ոչ միայն կողմնակի մարդկանց, այլև այն մարդկանց, ում հասցեին որ դրանք արվել են, քանի որ հումորի տվյալ դրսևորումն անվնաս է. նվաստացնելու նպատակ չի հետապնդում ի սկզբանե։
Ի դեպ, առանց սար ու ձոր ընկնելու, ուզում եմ շատ մոտիկից օրինակ բերել նշածս առումներով ինձ համար օրինակելի հումորի կրող հանդիսացող մեկին՝ մեզ բոլորիս քաջ ծանոթ ակումբցի Ձայնալարին։Համոզված եմ, որ Ձայնալարին ու նրա գրառումներին ծանոթ ոչ մի մարդ չի կարող չհամաձայնել, որ նրա հումորն իսկապես շատ սուր է, բայց ես, օրինակ, չեմ հիշում, որ նա իր հումորով երբևէ խայթած, վիրավորած կամ նվաստացրած լինի մարդկանց։ Էդ մարդու հումորն անշառ է, բարի ու անվնաս, բայց նաև հազվագյուտ սուր։
Այ էդպիսին պիտի լինի հումորը, իմ կարծիքով։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.03.2009, 03:30:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
32 ատամ կամ Կարգին հաղորդում տեսե՞լ եք: Այ տենց չպիտի լինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ