User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Երջանկության 7 կանոններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երջանկության 7 կանոններ

    Երջանկություն փնտրում է մեզնից յուրաքանչյուրը, սակայն ո՞վ է իրեն իսկապես երջանիկ զգում: Երբեմն իրեն ավելի երջանիկ է զգում այն մարդը, ով կյանքում գրեթե ոչինչ չունի ուրախանալու: Սակայն նա կարողանում է գնահատել թեկուզ քիչ, բայց իր ունեցածը: Հիմնականում իրենց երջանիկ չեն զգում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում գնահատել իրենց ունեցածը: Այդ մարդիկ պարզապես կորցնելուց հետո են զգում դրանց արժեքը:
    Դեյլ Քարնեգին 7 կանոն է առաջարկում, որոնք կիրառելու դեպքում մարդն իրեն հոգեպես հանգիստ ու երջանիկ կզգա:

    1. Մտածեք և ձեզ պահեք կենսուրախ և ձեզ թեթև կզգաք: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է մոտավորապես այնքանով, որքանով լի է երջանիկ լինելու վճռականությամբ:

    2. Երբեք մի փորձեք հաշիվ մաքրել ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով շատ ավելի մեծ վնաս կբերեք ձեզ, քան նրանց: Երբեք, ոչ մի րոպե մի մտածեք այն մարդկանց մասին, ովքեր տհաճ են ձեզ համար:

    3. Երախտամոռության պատճառով ապրումներ ունենալու փոխարեն երախտագիտություն մի ակնկալեք: Հիշեք, որ երջանկություն ձեռք բերելու միակ եղանակը ոչ թե երախտագիտություն ակնկալելն է, այլ բարին արարելը հանուն սեփական ուրախության: Երախտագիտությունը բնավորության այնպիսի գիճ է, որը պետք է դաստիարակել:

    4. Հաշվեք ձեր հաջողությունները և ոչ թե անախորժությունները: Կյանքում մարդ իր առջև երկու նպատակ պիտի դնի: Առաջին նպատակը այն բանի իրականացումը, որին նա ձգտում է: Երկրորդ նպատակը՝ ձեռքբերումով ուրախանալու կարողությունը:

    5. Մի ընդօրինակիր ուրիշներին: Գտեք ձեզ և հարազատ մնացեք ինքներդ ձեզ, իսկ ընդօրինակումը ինքնասպանություն է:

    6. Երբ ճակատագիրը շնորհում է ձեզ լիմոն, աշխատեք դրանից լիմոնադ պատրաստել: Կյանքում ամենագլխավորը սեփական հաջողությունները առավելագույնս օգտագործելը չէ: Յուրաքանչյուր հիմար ընդունակ է դրան: Կարևորը կորուստներից օգուտ քաղելու կարողությունն է: Դա խելք է պահանջում, դրանում էլ թաքնված է խելացի և հիմար մարդկանց տարբերությունը:

    7. Մոռացեք ձեր անախորժությունները, փորձեք մի քիչ երջանկություն տալ ուրիշներին: Բարիք գործելով ուրիշներին՝ դուք առաջին հերթին օգնում եք ձեզ:

    Հոդվածը վերցրել եմ Տուրիզմ ամսագրից:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երջանկության 7 կանոններ

    Ես նախկինում կարդացել եմ այս կանոնները: Բավականին հետաքրքիր են, հեղինակն էլ՝ Դեյլ Քարնեգի

    Ավելացվել է 2 րոպե անց
    Իդեպ, նույն հեղինակի կողմից կան գրված նաև յոթ կանոններ, որոնք նպաստում են ընտանիքի երջանիկ լինելուն Ավելի ուշ անպայման այստեղ կգրեմ այդ կանոնները:
    Վերջին խմբագրող՝ Selene: 18.08.2007, 14:10: Պատճառ: Գրառման ավելացում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Երջանկության 7 կանոններ

    Յոթ կանոն, որոնց կիրառումը թույլ կտա ձեր ընտանիքն առավել երջանիկ դարձնել


    1. Պետք չէ՛, պետք չէ՛ մանրախնդիր դիտողություններ անել: Շատ կանայք են փորել սեփական ամուսնական երջանկության գերեզմանը՝ կամաց-կամաց խորացնելով այն:

    2. Մի՛ փորձեք Ձեր ամուսնուն վերափոխել: Հաջող ամուսնությունը շատ ավելի մեծ բան է, քան հարմար մարդ գտնելու կարողությունը, դա նաև ինքն էլ այդպիսի մարդ լինելու կարողություն է:

    3. Մի՛ քննադատեք: Այդքան շատ ռոմանտիկ անուրջների՝ ամուսնալուծությամբ ավարտվելու գլխավոր պատճառներից մեկը քննադատությունն է՝ անօգուտ, տաղտկալի քննադատությունը:

    4. Հայտնեք մեկդ մյուսիդ ձեր անկեղծ երախտագիտությունը: Եթե կնոջն առհասարակ վիճակված է իր երջանկությունը գտնել ամուսնու մեջ, ապա նա այդ երջանկությունը պետք է գտնի նրա երախտագիտության և կապվածության մեջ: Երբ ամուսնու երախտագիտությունն ու կապվածությունն իսկական են, ապա դրանք նրա երջանկության գրավականն էլ են դառնում:

    5. Մեկդ մյուսին ուշադրության մեծ նշաններ ցույց տվեք: Ամուսնական անհամաձայնության հիմքում մեծամասամբ ընկած են մանրուքներ: Այնպիսի մի հասարակ բան, որպիսին ամուսնու՝ առավոտյան աշխատանքի գնալիս ջերմությամբ համբուրելն ու ձեռքը թափահարելով հրաժեշտ տալն է, կկանխեր ոչ քիչ թվով ամուսնալուծություններ:

    6. Եղեք պատրաստակամ և սիրալիր: Հարգալից հարաբերությունը նույնքան անհրաժեշտ է ամուսնությանը, որքան քսուկը՝ շարժիչին: Կոպտությունն այն քաղցկեղային ուռուցքն է, որը կրծում, մաշում է սերը: Յուրաքանչյուրս գիտե այդ բանը, բայց ոչ պակաս է հայտնի, որ մենք օտար մարդկանց հետ շատ ավելի հարգալից ենք, քան մերձավորների:

    7. Անհրաժեշտ է նաև ամուսնական կյանքի սեռական կողմի վերաբերյալ լավ իմացությունը: Սեքսը պակաս կարևոր չէ մարդու կյանքում: Հենց դա էլ հաճախ տղամարդանց և կանանց ընտանեկան երջանկության խորտակման պատճառ է դառնում:
    Դեյլ Քարնեգի

    Ես, ինչպես երևի թե շատերդ, որոշ կետերի հետ մասամբ կամ ամբողջովին համաձայն չեմ: Շատ ճիշտ է 6-րդ կանոնը, քանի որ հարգանքը ցանկացած մարդկային հարաբերության ամուր հիմքը կարող է լինել, այսինքն այն բազիսը, որի վրա միայն կարող են կառուցվել ամուսնական, ընկերական, բարեկամական հարաբերությունները: Մյուս կանոնների մասին էլ՝ հետո
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #4
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    37
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Երջանկության 7 կանոններ

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    առավոտյան աշխատանքի գնալիս ջերմությամբ համբուրելն ու ձեռքը թափահարելով հրաժեշտ տալն է
    Լոոոլ , Մերի ջան շա՞տ չեք ամերիկյան կինոներ նայում :
    Դեե, օրինակ ես, ձեռքով թափահարելու համար մեկնաբանություններ չեմ անի, բայց համբուրելը կա ու կա , բայց համբուրելու եմ ոչ թե ջերմությամբ, այլ իմ ունեցած չունեցած կրքոտ շուրթերով
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  5. #5
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երջանկության 7 կանոններ

    Մեջբերում Wisper-ի խոսքերից
    Մերի ջան շա՞տ չեք ամերիկյան կինոներ նայում
    Wisper ջան, ես չեմ գրել այս կանոններից և ոչ մեկը, նաև Քարնեգիին էլ անձամբ ծանոթ չեմ, էլ ուր մնաց՝ միասին ամերիկյան ֆիլմեր դիտեինք Ներեղություն օֆֆտոպի համար
    Յոթ կանոն, որոնց կիրառումը թույլ կտա ձեր ընտանիքն առավել երջանիկ դարձնել
    1.
    2.
    .
    .
    Դեյլ Քարնեգի
    Կանոներն այստեղ տեղադրել եմ՝ զուտ քննարկման և կարծիքներ փոխանակելու համար
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երջանկության 7 կանոններ

    ընտանիքի դեպքում կարծում եմ կարևոր է գնահատել զուգընկերոջ երջանկությունը եթե դա փոխադարձ լինի գուցե ամեն ինչ լավ լինի եթե ոչ` կաննոներ..կաննոներ
    ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երթևեկության կանոններ
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 188
    Վերջինը: 09.09.2020, 20:09
  2. Անվանափոխության կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 25.08.2014, 12:13
  3. Երջանկության բանալիներ
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 11.05.2013, 06:27
  4. Անեկդոտներ բաժնի կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.05.2010, 22:39
  5. Երջանկության գաղտնիքը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.05.2009, 03:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •