Բարձրագույն կրթությունը մեզ մոտ ընդամենը մի "ձեւ" է դարձել, որ ուղղակի ընկալվում է, այսպես ասաց` "պետք ա, էլի" ու վերջ: Իսկ թե ինչի համար` պարզ չի:
Չկա հստակ հաշվարկ` աշխատատեղերի առումով: Մի խոսքով, "խոպան" է, որն էլ բերում է համատարած "խոտանի":
Բարձրագույն կրթությունը մեզ մոտ ընդամենը մի "ձեւ" է դարձել, որ ուղղակի ընկալվում է, այսպես ասաց` "պետք ա, էլի" ու վերջ: Իսկ թե ինչի համար` պարզ չի:
Չկա հստակ հաշվարկ` աշխատատեղերի առումով: Մի խոսքով, "խոպան" է, որն էլ բերում է համատարած "խոտանի":
Նայեք ինչ եմ պեղել, հին ա չէ՞... բայց դեռ ակտուալ ա...
Կարծում եմ ճիշտ կլինի ոչ մի ԲՈՒՀ բանակից տարեկետում չտա... էդ դեպքում կսովորեն միայն էն տղաները, որոնց իրոք պետք ա սովորել... իսկ այ աղջիկների համար չգիտեմ ինչ ելք մտածեմ...
իսկ ես առաջարկում եմ ԲՈՒՀ ընդունել մենակ էտ մարդկանց, ովքեր բանտ նստած ու հելած են:
եթե բանտից հետո էլ մարդու մոտ ցանկությունը չի կորել, ապա ինքը հաստատ էն ա ինչ որ պետք ա հայկական ժամանակակից պետականությանը:
թե չէ բանակում 18 տարեկանից ջարդածը դեռ կարող ա քիչ գալ: մարդ կա հետո կաստիլներով էլ ա լավ վազում:
Ուրվական (05.03.2009)
Chilly, պատահաբար, հնէաբանության ֆակուլտետը չե՞ս ավարտել
Համաձայն չեմ: Բանակ գնալ-գալու ընթացքում գիտելիքները մոռացվում են և հետո պետք է լրացուցիչ ժամանակ ծախսել՝ դրանք վերականգնելու համար:Կարծում եմ ճիշտ կլինի ոչ մի ԲՈՒՀ բանակից տարեկետում չտա...
Վերջապես պետք է սեռական խտրականությանը վերջ տալ սովորելու հարցում: Ստեղծել այնպիսի հնարավորություններ, որպեսզի աղջիկն իմանա, որ իր ստացած գիտելիքներով կարող է մրցունակ լինել աշխատանքի ընդունվելիս, նրան հնարավորություն տալ գիտելիքները խորացնելու: Այլ ոչ թե աղջիկն ավարտի բակալավրիատը ու մտածի «մեկ է՝ մագիստրատուրայում տղաներն են սովորելու» /կամ էլ ասպիրանտուրայում/:իսկ այ աղջիկների համար չգիտեմ ինչ ելք մտածեմ...
Իսկ կրթությունը դրական ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: Եթե չեմ սխալվում 2007թ.-ի UNICEF-ի զեկույցն էի կարդում կանանց ու երեխաների վերաբերյալ /Հայաստանը ներառված էր/: Չկրթված կանայք սովորաբար շուտ են ամուսնանում, ինչը բերում է վաղ ծննդաբերության, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է մինչև 5 տարեկանը մահացության աճի և մոր մոտ հետագա ծննդաբերության խնդիրների: Բացի դրանից, դիտարկումները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն չունեցող ծնողներն ավելի քիչ են հակված իրենց երեխաներին կրթելու, ինչը բերում է գրագիտության և կրթվածության նվազման հասարակությունում, ինչպես նաև՝ հանցագործությունների շատացման:
Ուղղակի պետք է հետևողական բարեփոխումներ իրականացնել կրթության և գիտության բնագավառում, նաև դադարել պատանիներին ու երիտասարդներին «սերիալային կրքեր» հրամցնելուց /առնվազն հակաքարոզչություն տանել այդ անօգուտ երևույթի դեմ/:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ոմանք չգիտես, թե ինչի համար են «սովորում»:
Բարձրագույն կրթություն ստանալը (իհարկե, ոչ բոլորի համար) մոդա է դարձել:
Վերջին խմբագրող՝ Այբ: 14.08.2014, 18:33:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ