User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Չգիտեմ ինձ համար է դա նորություն, թե իրոք հիմա ավելի նկատելի է այս խնդիրը, ամեն դեպքում, նկատել եմ որ հիմա բարձրագույն կրթոթյունը մի տեսակ ձևական բնույթ է ստացել, նույնիսկ ամուսնական հարաբերություններում դա կարևոր հատկանիշ է դարձել: Ըստ Ձեզ, ` որպես մարդ ապրելու, և առաջ գնալու համար, իրոք անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը??:
    ԵՎ միթե կարելի է մարդուն գնահատել, միայն <<ԴԻՊԼՈՄ-ով>>????
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Համաձայն եմ: ՈՒսանողները շատ-շատ են, բայց չգիտես՝ ինչի համար են: Թեկուզ մեր կուրսը (ոչ պետական բուհերի մասին չեմ ասում)... կեսից ավելին բժիշկ չի դառնալու... թե ինչու՞ են էդքան փող ծախսում

  3. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Հիմա կան մարդիկ /հիմնականում տղաներ/ , ովքեր ընդունվում են ԲՈՒՀ միայն մի բանի համար - բանակից խուսափելու: Կան աղջիկներ , ովքեր ընդունվում են ԲՈՒՀ , որ կիսրոջը ցույց տան իրենց դիպլոմը : Իմ կարծիքով դրանից սխալ բան չկա: Իրենց <սովորելով> նրանք խաչ են քաշում շատ մարդկանց ապագայի վրա:

  4. #4
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում Hasik-ի խոսքերից
    նույնիսկ ամուսնական հարաբերություններում դա կարևոր հատկանիշ է դարձել:
    Ժամանակին, սկեսուրը հարսից միյայն կարմիր խնձոր էր ակնկալում, իսկ հիմա նաև կարմիր դիպլոմ...
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  5. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Բարձրագույն կրթությունը, ինչ խոսք, շատ կարևոր է, քանի որ ԲՈՒՀ-ը բացի մասնագիտականից, տալիս է նաև կյանքի գիտելիքներ, կրթում բոլոր առումներով...նկատի ունեմ նորմալ մարդկանց, այլ ոչ թե ոմանց, ում ուզում ես Հարվրդ տար, միևնույն է 5 տարեկան եղել են, 5 տարեկան ել կմնան առանց մեծանալու...
    Բայց այսօր Հայաստանում էնքան շատ են տարածված ամեն տասակի բուհերը...որ անգամ կեսից շատի անունը չգիտեմ...բոլորը "սովորում" են, բայց ...մեկնաբանելն անգամ ավելորդ է...

  6. #6
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում spec-ի խոսքերից
    Ժամանակին, սկեսուրը հարսից միյայն կարմիր խնձոր էր ակնկալում, իսկ հիմա նաև կարմիր դիպլոմ...
    Իմ համար բացարձակապես նշանակություն չունի, ունի դիպլոմ թե ոչ, դիպլոմն ուղակի որոշակի հավաստիացնող(Տվող բուհի կողմից) փաստաթուղթ է, որ տվյալ մարդը մի բանի պետք ա, բայց մարդը շատ հանգիստ կարող ա լավ էլ բանի պետք լինել նաև առանց դիպլոմ: Ավելին, երբ ասում են որ "Վաաայ, նայեք, էս մարդը կարմիր դիպլոմ ունի, ու հիմա շատ վատ ա ապրում բան ման", ես շատ լավ հասկանում եմ թե ինչի ա տենց լինում, շատ հանգիստ կարելի ա առանց ինչ-որ մի բան իմանալու ստանալ լավ գնահատականներ:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում spec-ի խոսքերից
    Ժամանակին, սկեսուրը հարսից միյայն կարմիր խնձոր էր ակնկալում, իսկ հիմա նաև կարմիր դիպլոմ...


    Հայաստանը աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ԲՈՒՀ ավարտած բնակչության քանակով, բայց որակ չկա ու չի էլ կարող լինել, քանի դեռ բոլորը ձգտում են դիպլոմ ունենալ։

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,007
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    67 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Բարեբախտաբար բոլորը չի, որ սովորում են դիպլոմի համար: Եվ որքան ես եմ նկատում, հիմա գնալով ավելի քիչ են այդ թղթին ուշադրություն դարձնում: Ենթադրենք աշխատանքի ընդունող գործարարին ավելի շատ հետաքրքրում է աշխատողի իրական գիտելիքները, այլ ոչ թե այդ թղթի առկայությունը (չնայած թուղթն էլ է ցանկալի):

    Կարծում եմ, որ այս հանգամանքը աստիճանաբար կբերի նրան, որ ժողովուրդը կդադարեցնի դիպլոմը կուռք սարքելուց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից


    Հայաստանը աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ԲՈՒՀ ավարտած բնակչության քանակով, բայց որակ չկա ու չի էլ կարող լինել, քանի դեռ բոլորը ձգտում են դիպլոմ ունենալ։

    - տոկոսային հարաբերությա՞մբ:

  10. #10
    Սկսնակ անդամ Anuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Բարձրագույն կրթություն- ըստ իս ևս մեկ, հերթական քայլ դեպի բանիմացություն, քաղաքակրթություն...
    Նույնիսկ բազում,նույնիսկ անորակ ԲՈւՀ-երի առկայությունը ավելի շատ լավ, քան վատ կարելի է դիտել: Պատահաբար լսած մեկ խելացի խոսքը ավելի լավ է, քան «բեսեդկայում պպզելը»:
    Դիպլոմավոր հարևանաբարեկամների պահանջն էլ՝ թու թու թու նվազում է:
    Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում Anuk-ի խոսքերից
    [B]Պատահաբար լսած մեկ խելացի խոսքը ավելի լավ է, քան «բեսեդկայում պպզելը»:
    Ես դեմ եմ համատարած կրթության այս ձևով տարածելուն, ախր ԲՈՒՀ երն էլ են "բեսեդկա" դառել

  12. #12
    Սկսնակ անդամ Anuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ես դեմ եմ համատարած կրթության այս ձևով տարածելուն, ախր ԲՈՒՀ երն էլ են "բեսեդկա" դառել
    էտ էլ կա՜...
    Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:

  13. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,111
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Բարձրագույն կրթությունը, ինչ խոսք, շատ կարևոր է, քանի որ ԲՈՒՀ-ը բացի մասնագիտականից, տալիս է նաև կյանքի գիտելիքներ, կրթում բոլոր առումներով...
    Այո՛, այդպես պետք է լինի։ Բայց այդպե՞ս է արդյոք հիմա։ Հաճախ լրիվ հակառակն է տեղի ունենում։ Շատերին բուհ ավարտելը փողով ճանապարհ հարթել է սովորեցնում։ Շատերը ավելի գոռոզ, քիթները տնկած են դառնում, մտածողությունը կարծրանում է…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,953
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Մեջբերում Anuk-ի խոսքերից
    Բարձրագույն կրթություն- ըստ իս ևս մեկ, հերթական քայլ դեպի բանիմացություն, քաղաքակրթություն...
    Նույնիսկ բազում,նույնիսկ անորակ ԲՈւՀ-երի առկայությունը ավելի շատ լավ, քան վատ կարելի է դիտել: Պատահաբար լսած մեկ խելացի խոսքը ավելի լավ է, քան «բեսեդկայում պպզելը»:
    Համաձայն եմ։ Իսկապես նույնիսկ ամենաանկիրթ, ամենաանմակարդակ ու ամենաանգրագետ երիտասարդները, ԲՈՒՀ ընդունվելով, գոնե որոշ չափով կրթվում են, թեկուզ միայն կրթված մարդկանց՝ թե ուսանողներին, թե դասախոսներին, պատահաբար լսելով։ ԲՈՒՀ-ն ավարտելով՝ նրանք ամեն դեպքում իրենց տեղեկացվածությամբ զգալիորեն տարբերվելու են իրենց անմակարդակ ընկերներից, որոնք ուսանող լինելու փորձը չեն ունեցել։
    Այ, բոլորովին ուրիշ հարց է, որ կիրթ ուսանողների համար այնքան էլ հաճելի չէ շփվել նման մարդկանց հետ, քանի որ նրանց պահանջները, բնականաբար, ավելի մեծ են, հետևաբար, ԲՈՒՀ ընդունվելով, վերջիններս հիմնականում ակնկալում են իրենց մակարդակի կամ ավելի բարձր զարգացածության մակարդակի մարդկանց հետ շփվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ դեր ունի այսօր բարձրագույն կրթությունը մեր հասարակության համար

    Երբ մարդիկ դիպլոմ ստանալու համար են ընդունվում, էլի ինչ-որ տեղ հասկանալի է, մարդը նպատակ ունի, որքան էլ անիմաստ դա լինի: Բայց երբ չեն հասկանում, թե ինչու են ընդունվել, կուրսից կուրս քարշ են գալիս իրենք էլ չեն հասկանում ոնց, այ դա իսկապես ցավալի է:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  2. Մեկը հասարակության համար, հասարակությունը մեկի...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2009, 22:23
  3. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 21.04.2009, 10:21
  4. Փողոց անցնելու համար էլ ձև գոյություն ունի
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Երևան
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.04.2009, 22:45
  5. Կարո՞ղ է արդյոք անվճար կրթությունը անցանկալի դառնալ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 17.05.2006, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •