“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Նախ, ես հենց էդ 12 նշանների մասին չէի ասում, ընդհանրապես տիեզերական մարմինների ազդեցության մասին էի ասում։ Էն որ ժամանակակից աստղագուշակությունը շատ խղճուկ ու պրիմիտիվ մակարդակի վրա է, էդ սենց թե նենց գիտենք։ Իսկ ինչ վերաբերվում է մի քանի շաբաթին, սենց օրինակ բերեմ։ Եթե երեխայի ծնողներից մեկնումեկը խմիչք օգտագործի անմիջապես բեղմնավորումից առաջ, կամ դրանից մի քանի օրվա ընթացքում, ազդեցությունը երեխայի վրա շատ մեծ կլինի, քան մի ամիս հետո օգտագործելու դեպքում։ Նույն ձևով, օրինակ մոլորակների ազդեցությունը բեղմնավորման ժամանակ կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան ավելի ուշ։ Դե իսկ հորոսկոպները կազմելիս դժվար չի էլի ծննդյան օրվանից 9 ամիս հանել ու եզրակացնել, թե տվյալ ամսում ծնված երեխայի վրա բեղմնավորման ժամանակ ինչ ազդեցություններ են եղել։ Օրինակ տենց։ Իսկ ընդհանրապես տիեզերական մարմինները մարդկանց վրա միշտ էլ ազդում են, ոչ միայն ծնվելուց։
Ինչ վերաբերում է աստղագուշակությանը հավատալ չհավատալուն, նախ այստեղ գուշակություն ու հավատալ բառերն այնքան էլ տեղին չեն։ Բացատրեմ թե ինչու։ Տիեզերական մարմինները ազդում են մարդկանց վրա ու էդ ազդեցությունները կարելի է հաշվարկել ու համապատասխան եզրակացություններ անել։ Այսինքն՝ լրիվ գիտական մակարդակով՝ առանց կախարդական–առեղծվածային գուշակությունների դիմելու։ Ու տեղ հավատալ–չհավատալու հարց չի առաջանում։ Ուրիշ հարց է, որ ժամանակակից գիտությունը երևի դեռ այնքան չի զարգացել որ նորմալ հաշվարկներ ու եզրակացություններ անի ու ամեն օր լրատվամիջոցներով հնարված աստղագուշակներով գլուխ են արդուկում։
Ավելացվել է 13 րոպե անց
Amina, Ձեզ մի քանի հարց եմ ուզում տալ Ձեր գրածների վերաբերյալ։
1. Էդ հրամանը որտե՞ղ է գրած, որ այսքան ժամանակ չեմ իմացել։ Ստույգ աղբյուր կարո՞ղ եք նշել։ Թե՞ դա Ձեր ենթադրությունն է։
2. Ձեր կարծիքով, աստղերի դերն ու նշանակությունն ինչու՞մ է։
3. Եղանակի տեսությունը քրիստոնյաներին ոչ վայել գուշակությու՞ն եք համարում։
Սպասում եմ Ձեր պատասխաններին, որ պատասխանից կախված նոր հարցեր տամ։![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.08.2007, 14:30: Պատճառ: Գրառման ավելացում
Ավելի շատ հավատում եմ ճակատագրին, բայց երբեմն, երբ լսում եմ աստղագուշակը, որոշ բաներ համընկնում են, բայց երևի ավելի շատ ներշնչելուց է: Եթե շատ չմտածես այդ մասին չի կատարվի:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Դա այդպես է ուզես թե չուզես, այդ պահին էլ է ազդում հետո էլ է ազդում, թե չէ ամենօրյա հորոսկոպը որտեղից կարող էին վերցնոլ՞ կամ այն ժամանակ ինչից էին ենթադրում որ այս կամ այն օրը լավ կամ վատ է ինչ-որ լուրջ քաղաքական գործերի համար: այնպես որ համ այդ տողերն են ճիշտ, համ էլ մնացած:
Բայց համաձայն եմ քո այն մտքի հետ որ պետք չէ կառչել աստղագուշակությունից
ապրեք էլի
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ուղղակիորեն գրված չէ իհարկե, եթե էսպես ասեի « աստղերին հրամայված չէ խոսել», որովհետև ամեն բան ստեղծվել է Աստծո հրամանով(խոսքով) չգիտեմ նույն հարցը կառաջանար թե ոչ… Ծննդ.1:14-18 ձեր 3 հարցերի պատասխանն էլ կա,այնտեղ պարզ գրված է թե ինչի համար են ստեղծվել լուսատուները«...թող լինեն եղանակների, օրերի և տարիների համար...» կարծում եմ հասկանալի է
թե ես ինչ գուշակություն ի նկատի ունեի, իսկ եղանակի կանխատեսությունը դրա հետ կապ չունի, և վերջապես աստղագիտությունն ու աստղագուշակությունը տարբեր բաներ են...
Love has an enemy, but it is already defeated!
Ես ըտենց մի հաղորդում եմ տեսել, որ աստղագուշակները որոշ բաներ գուշակել են՝ օրինակ սեպտեմբերի 11-ը, չեռնոբիլի վթարը:Լսեցի նաԵՎ, որ եթե սատուրնի վրա խավարումա լինում ուրեմն մի վատ բանա ըլնելու...![]()
Amina, նախ շնորհակալություն հղման համար։
Բացեցի Աստվածաշնչի Ծննդոց 1:14-18 –ը ու հետաքրքիր բաներ նկատեցի։ Նույն մասը կարդացի 3 տարբեր Աստվածաշնչերում։ Մեկը http://www.armenianchurchlibrary.com...e/Genesis.html էջում դրված արևելահայերեն տարբերակն էր, մյուս երկուսը մեր տանը եղած արևմտահայերեն ու ռուսերեն տարբերակներն էին։ Այս երեքից հերթով մեջբերեմ մեզ հետաքրքրող հատվածները։ Դրանք Դուք կիսատ էիք մեջբերել։
Արևելահայերենում գրված է.
«14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»։ Եւ եղաւ այդպէս։ 16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։ 17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ »
Արևմտահայերենում գրված է.
«14 Աստուած ըսաւ. «Երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորներ թող ըլլան, որպէս զի ցորեկը գիշերէն զատեն եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան։ 15 ու երկնքի հաստատութեանը մէջ լուսաւորելու համար ըլլան, որպէս զի երկրի վրայ լոյս տան» Ու այնպէս եղաւ։ Եւ Աստուած երկու մեծ լուսաւորներ ըրաւ։ Մեծ լուսաւորը ցորեկուան իշխելու համար ու պզտիկ լուսաւորը գիշերուան իշխելու համար։ Աստղերն ալ ըրաւ։ 17 Եւ Աստուած երկնքի հաստատութեանը մէջ դրաւ զանոնք, որպէս զի երկրի վրայ լոյս տան 18 Եւ ցորեկուան ու գիշերուան իշխեն եւ լոյսը խաւարէն զատեն։»
Ռուսերենում գրված է.
«14 И сказал Бог: да будут светила на тверди небесной для отделения дня от ночи, и для знамений, и времен, и дней, и годов; 15 И да будут они светильниками на тверди небесной, чтобы светить на землю. И стало так. 16 И создал Бог два светила великие: светило большее, для управления днем, и светило меньшее, для управления ночью, и звезды; 17 И поставил их Бог на тверди небесной, чтобы светить на землю, 18 И управлять днем и ночью, и отделять свет от тьмы.»
Նախ նկատենք, որ արևելահայերեն տարբերակը տարբերվում է մյուս երկու տարբերակներից. բառեր են ավելացված և պակասեցրած։ Ի դեպ, ընդհանրապես Աստվածաշնչի արևելահայերեն նոր թարգմանության մեջ գրեթե բոլոր գլուխներում բազմաթիվ փոփոխություններ կան մտցված։ Ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչում բառեր ավելացնել ու պակասեցնել։
Ինչևէ, ուշադրություն դարձնենք, որ արևմտահայերենում գրված է «եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան»։ Ռուսերենում էլ կարծես լրիվ նույն բանն է գրված. « и для знамений, и времен, и дней, и годов»։
Իսկ արևելահայերենում նշաններ, ժամանակներ ու օրեր բառերը փոխարինվել են տարվա եղանակներ ու տոն օրեր բառերով. «Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները»։
Իսկ ի՞նչ են նշանակում նշաններ, знамения բառերը։ Ռուս–հայերեն բառարանում էլ знамение բառը հետևյալ թարգմանությունն ունի. 1.նշան, խորհրդանշան, 2. նշանակ, նախանշանակ։
Այսպիսով, ի՞նչ են նշանակում այս նշաններ, խորհրդանշաններ կամ նախանշաններ բառերը։ Արդյոք հենց աստղերի հուշումների, կանխատեսումների կամ հորոսկոպի նշանների մասի՞ն չէ խոսքը։
Սա մեկ։
Անցնենք առաջ։ Դուք ասում եք, որ այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է Աստծո հրամանով ու եթե աստղերի համար գրված չէ հուշելը/խոսելը ապա նրանք չեն կարող խոսել։ Համաձայն եմ, որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո կամքով է, բայց դա դեռ չի նշանակում, թե Աստվածաշնչում Աստծո կամքն ամբողջությամբ ու մանրամասն նկարագրված է։ Աստծո կամքն ամբողջությամբ արտահայտելու համար հազարավոր հատորներ էլ չէին հերիքի։ Օրինակ, Աստվածաշնչում արևի համար նշված չէ ջերմացնելու, ջերմություն տալու շատ կարևոր դերը։ Միայն լույս տալու մասին է ասվում։ Մինչդեռ չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ արևը ջերմացնելու դեր էլ ունի։ Նույն ձևով, այն բանից որ աստղերի լուսավորելուց բացի այլ դերի մասին գրված չի Աստվածաշնչում(չնայած փաստորեն գրված էր), դեռ չի կարելի եզրակացնել, թե դրանք այլ դեր չունեն։ Հատկապես, որ նկատեցինք, որ որոշ բառեր հանվում–ավելացվում են։
Ի դեպ, աստղերի լուսավորելու, լույս տալու մասին։ Լուսավորել բառն ունի նաև փոխաբերական իմաստ՝ ինչ–որ երևույթների վրա լուս սփռել, ինֆորմացիա, տեղեկություն տալ։ Ու պետք չի ամեն ինչ բառացի հասկանալ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Աստվածաշնչում բազմաթիվ խորը, ոչ բառացի, սիմվոլիկ մտքեր կան։
Ինչևէ անցնենք առաջ։
Դուք հավատում եք եղանակի տեսությանը, քանի որ այն, հիմնվելով արդեն եղած փաստերի վրա(ցիկլոնի տեղաշարժ և այլն), եզրակացություններ, կանխատեսումներ է անում ապագայում տեղի ունենալիքի վերաբերյալ։ Ոչ մի առեղծվածային կախարդանք չկա։
Ճիշտ է, ես էլ կախարդանքների չեմ հավատում։ Բայց մեջբերեմ իմ նախկինում ասված մեկնաբանությունը աստղագուշակության մասին.
Այսպիսով, էլ ի՞նչ հիմնավորմամբ պիտի բացառենք լուրջ, հաշվարկների վրա հիմնված աստղագուշակության գոյության հնարավորությունը։ Մի՞թե միայն այն պատճառով, որ աստղերի դիրքերի և այլն վերլուծությունների հիման վրա եզրակացություններ անելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք։Արշակ-ի խոսքերից
Ավելացվել է 4 րոպե անց
Հ. Գ.
Մոռացա ասեմ, որ եթե կարիք կա, կարող եմ ստույգ տվյալներ տալ, թե մեջբերումներս կոնկրետ որ Աստվածաշնչերից ու բառարանից եմ արել։ Հրատարակության տեղը, տարեթիվը և այլն։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.08.2007, 09:42: Պատճառ: Գրառման ավելացում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ուլուանա (08.08.2010)
Ես ել եմ համաձայն ձեզ հետ, որ արևելահայերեն տարբերակը շատ է ավաղաղված...ես ինքս դա չեմ կարդում
Հնարաոր է որ լինեն շատ վատ թարգմանություններ, բայց համեմատելով միշտ կարելի է գտնել ճիշտ տարբերակը, մանավանդ ռուսերենի մեջ...քանի որ վերջապես գոյություն ունի նաև բնագիր...
Ձեր ասած բաների վրա շատ եմ մտածել, ... շատ հարցերի շուրջ դեռ չեմ կարող շատ հստակ պատասխան տալ... բայց մի բան հաստատ գիտեմ , որ Աստված դեմ է որևէ տեսակի գուշակության... դրա մասին շատ է գրված շատ տեղերում աստվածաշնչի - Ղևտաց.19:26ից ,ինչպես նաև շատ այլ տեղերում Աստված խիստ պատվիրում է նման բաներով չզբաղվել ու եթե աստղագուշակությունը լիներ տաբերակներից մեկը որով թույլատրվեր զբաղվել ,կարծում եմ ինչ որ կերպ Աստված կառանձնացներ դա...
Բացի այդ ինչով է տարբերվում այդ գուշակությունը մյուս տեսակներից՞... մարդիկ կենտրոնանում ե ն դրա վրա, սպասում ե ն դրանից ինչ որ բան...., հույս են տածում, իսկ դա արդեն հեռացնում է նրանց կենդանի Աստծուն հավատալուց, և նմանատիպ բաները դառնում ե ն կուռքի նման, որի համար Աստված պատվեր չի տվել , այլ ամբողջ աստվածաշունչը սովորեցնում է մեզ կենտրոնանալ հենց Իր վրա , սպասել Իրենից: Չեմ հիշում որ մասում էր գրված «Ձեզ համար կուռք չշինեք ոչ վերը երկնքում , ոչ վար երկրի վրա ոչ էլ...» կարծում եմ Էստեղից կարելի է հետևություն անել ...
Love has an enemy, but it is already defeated!
sweet (07.02.2010)
Amina և Արշակ թույլ տվեք ես էլ մասնակցեմ ձեր վեճին:
Արշակի մեջբերած պոստում `գրբած է ՆՇԱՆՆԵՐՈՒ:գրված է «եւ նշաններու ու ատեններու եւ օրերու ու տարիներու համար ըլլան»։
Amina Պատկերացնենք որ դու Գերմաներեն կարդալ գիտես իսկ ես ոչ, ես նայում եմ գերմանական գրքին բան չեմ հասկանում տեսնում եմ միայն տառեր, իսկ դու նայում ես գրքին ու հասկանում ես Ինչ-ինչ պատմություն, դա նշանակում է որ դու գուշակում ես գիրքը, թե այն կարդում???: Հետո, դու գերմաներենը թարգմանում ես և պատմում ես ինձ: Դա նույնպես նշանակում է որ դու գուշակում ես?: "Նշաններու" ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ ոչ թե գուշակում են ԱՍՏՂԵՐԸ, այլ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ:
Ամինա ես այդպես էլ պատասխանտ չստացա:
Ես այդպես համարելու համար պարզապես ոչմի հիմք չեմ տեսնում…Արամ;379589Արշակի մեջբերած պոստում ` գրբած է [B-ի խոսքերից
Կարծում եմ ձեր բերած օրինակն այդքան էլ տեղին չէր, այ եթե ուրիշ փաստեր առաջարկեք
միգուցե խոսենք այդ մասին…
Love has an enemy, but it is already defeated!
sweet (07.02.2010)
Հավատալը չեմ հավատում, բայց ինքս ինձ հակասող մի բանի հավատում եմ, որ իրադարձությունները կրկնվում են ու ինչ որ մի ցիկլ ունեն, աստղերը կարդացողները հենց դրա հիման վրա էլ ապագան են ասում:
I love my life and I celebrate it every day...
Ոչ, չեմ հավատում....
Ցավոք, այսոր շատերը, խարխափելով Աստվածաշնչի չիմացության և տգիտության խավարում, փորձում են իրենց հոգու սովը բավարարել կաղարդության տարբեր ձևերով` ոգեհարցությամբ, հմայությամբ, գուշակությամբ, մոգությամբ և այլ սատանայական գօրծերով: “Բոլոր այն բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է”(2րդ օրինաց 18. 10-12) :
Քանի որ այսօր բացակայում է գրաքննությունը, առևտրի սրահներն ու կրպակները հեղեղվել են գուշակության ` հատկապես աստղագուշակության մասին գրքերով, ու թերթերով: Դեռ ավելին` աստղագուշակության վերաբերյալ “հոգևոր սնունդ” է մատուղվում հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի անգլերենի դասագրքում: Սրա̉ն ինչ անուն կարելի է տալ: Չէ̉ որ միջնակարգ դպրոցի հանրակրթությունը ներդաշնակ կապի մեջ պետք է լինի ճշմարիտ քրիստոնեական դաստիարակության հետ, մինչդեռ ծնվում է հակասություն…. Ի±նչ է այս մասին ասում Եզնիկ Կողբացին իր հայտնի “Եղծ աղանդոց”-ում. “Գիշատիչ ու խոտաճարակ կենդանիներին ո±վ հանեց երկինք, որ մարդկանց ծննդյան պատճառ լինեն: Աստղերը կենդանությունից այնքան են հեռու, որքան ճրագը, որ մարդկանց կողմից պատրաստված է գիշերը լույս տալու համար (էջ 106):
Աստղագուշակության հիմքը հոգևոր տգիտությունն ու անհավատարմությունն է, որը, մարդուն ճշմարտությունից հեռացնելով, կարող է կործանման հասցնել: “Չէ± որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնե” (Եսայա 8. 19):
Միքայել Նալբանդյանի “Հիշատակարան կոմս Էմմանուելի օրագրական թերթերից” ստեղծագործության եզրափակիչ մասի խոսքերն այսօր էլ չեն կորցրել իրենց իմաստը. “Արդյոք կտա± Աստված մի օր, որ ես իմ սիրելի ազգը տեսնեի հանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակից կատարելապես ազատված":
Ինչ են հուշում աստղերը….
Նյենք աստղազարդ երկնքին այն ակնկալիքով, որ, ուր որ է կբացվի առավոտ լուսո, արեգակ արդար….
"It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
Mark Twain.
Որ ճիշտն ասեմ, ոչ մի գրառում չեմ կարդացել այս թեմայում, ուղակի ուզում եմ ասեմ, որ եթե մարդ լսում ա գուշակությունը, ինքն իրեն ներշնչում է, որ դա լինելու է, ու մի փոքր անգամ համընկնության դեպքում մտածում է, որ գուշակությունը ճիշտ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ