Հավատում եք աստղագուշակությանը: Ես ինքս՝ ոչ![]()
Հավատում եք աստղագուշակությանը: Ես ինքս՝ ոչ![]()
Ես էլ եմ նույն կերպ մտածում։ Այսինքն՝ հավատում եմ, որ աստղերը շատ բան կարող են ասել, բայց այն, որ ներկայումս ամենատարբեր աղբյուրներից (հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերի ու լրագրերի միջոցով) մեզ ներկայացվող աստղագուշական կանխատեսումները, հատկապես ամեն օրվա կամ շաբաթվա վերաբերյալ, լուրջ չեն ու, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեն, փաստ է։
Իսկ մարդկանց բնութագրերը հիմնականում ճիշտ են։ Ես իմ սեփական ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ միայն մի աստղագուշակ կարդալով՝ հնարավոր չէ ընդհանուր պատկերացում կազմել այդ ամենի մասին։ Հարկավոր է տարբեր գրքեր, տարբեր հեղինակներ կարդալ ու ընդհանուր եզրակացություններ անել՝ փորձելով ինքնուրույն գտնել, թե որն է ավելի շատ համապատասխանում իրականությանը։
Ինքս տարիներ առաջ լրջորեն հետաքրքրված էի հորոսկոպներով, բավական շատ գրականություն եմ կարդացել այդ բնագավառից, մի պահ նույնիսկ այն աստիճանի էի խորացել, որ երբեմն մարդկանց միայն տեսնելով՝ արդեն կարողանում էի ասել, թե կենդանակերպի որ նշանի տակ են ծնվել։Հաճախ էլ որոշ ժամանակ տվյալ մարդու հետ շփվելուց հետո, վերլուծելով ու տարբեր նշանների մասին ունեցածս գիտելիքներն ի մի բերելով, գլխի էի ընկնում, թե տվյալ մարդը որ նշանի տակ կարող է ծնված լինել։
Հետո հետաքրքրությունս գնալով թուլացավ, կարծես դա կյանքի որոշակի փուլ լիներ, որն արդեն անցել եմ։ Հիմա էլ գիտեմ, որ այդ ամենը կա, գործում է՝ անկախ նրանից՝ մենք դրան հավատում ենք, թե ոչ, մտածում ենք դրա մասին, թե ոչ, բայց դրանից կառչելն ու ամենուր դրանով շարժվելը հաստատ սխալ եմ համարում։
Գուցե հետո էլի որոշ բաներ գրեմ, բայց առայժմ այսքանը։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քանի տարի առաջ բավականին հավատով էի կարդում կամ լսում ցանկացած աստղագուշական տեսություն, վստահ էի, որ հաստատ գոնե կիսով չափ հենց նման օր է սպասվելու ինձ, բայց հիմա մի տեսակ անտարբեր եմ այդ ամենինԻմ կարծիքով ցանկացած գուշակության մեջ էլ կարող ենք հանդիպել իրականության, բայց ընդամենը մասամբ՝ քիչ պատառիկներով, որովհետև մեր կյանքի ամեն մի վայրկյանն էլ կարելի է փոխել ու դա անել ինքնուրույն՝ անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել այսօր այս կամ այն աստղը
Աստված ամեն մեկին հնարավուրություն է տվել ու խելք՝ իր կյանքը համապատասխան դասավորելու: Իհարկե, չեմ ժխտում, որ կան բաներ՝ ի վերուստ նախասահմանված, բայց մեր ամբողջ կյանքը չէ, որ քայլ առ քայլ որոշված է
Ինչ վերաբերում է տարբեր հորոսկոպներին ու կենդանակերպի նշաններին ապա ընդհանուր առմամբ իմ մոտ էլ են շատ համընկնում որոշ դրույթներ, չնայած ամեն մի նշանի համար էլ այնքան ընդհանուր է գրված ամեն ինչ, որ ոնց էլ լինի, հաստատ նույն նշանի տակ ծնվածներից մեկի մոտ այդ մի գիծը կլինի, մյուսի մոտ էլ՝ մեկ ուրիշը:
Թերևս աստղագուշակության շնորհիվ հնարավոր է իմանալ մոտալուտ պատերազմների, զանազան աղետների մասին, այսինքն ավելի գլոբալ է աստղագուշակության տարածման ոլորտը, համենայնդեպս ես այդպես եմ կարծում, միգուցե սխալվում եմ
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Կոնկրետ մեկ մարդու համար ճիշտ աստղագուշակ գրելու համար պետք է իմանալ նրա ծնված տարին, օրը, ամիսը, ժամը, վայրկյանըԻհարկե մոլորակների դիրքը այդ պահին այդ ժամանակ ծնվածի վրա թողնում է իր ազդեցությունը, բայց դե լրիվ ճշգրիտ լինելու համար շատ կոնկրետ ինֆորմացիա է պետք:
Հա ինչ-որ աղբյուրից նման ինֆորմացիա եմ կարդացել, որ հիմիկվա ամբողջ աստղագուշակությւնը սուտ է քանզի մոլորակների դիրքերը 500 տարին մեկ տեղաշարժված են լինում, ու եթե մեր նախնիները շատ ուշադիր հետեվել են ու հաշվարկել են այդ ամենը, հիմիկվա աստղագուշակները օգտվում են դեռ այն ժամանակվա տվյալներից: Ու այնտեղի տվյալներով նշանները ամսվա մեկով դեպի վերև են շարժվել, այսինքն օգոստոսին ծնվածները խեցգետիններ են, Սեպտեմբերի ծնվածները՝ առյուծներ և այլն:
ափսոս այդ ամսագիրը չունեմ, թե չէ հոդվածը կտեղադրեի:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
ոնց ել հավատում եք տենց բաների
детский сад "Голубая Ленточка"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ