Միանգամայն համաձայն եմ հարց-պնդումիդ հետ, ավելին` այս վերլուծությունը հենց այդ խնդրին է նվիրված, որ ավանդաբար այդպես ընկալվող խավերը դառնում են ավտորիտար հոգեբանության կրող և կատարում իրենց դեստրուկտիվ դերը հասարակության զարգացման ու պետականության կայացման գործում:
Անշուշտ, սակայն կան հասարակությունների զարգացման տիպաբանական ընդհանրություններ, որոնք ընդհանուր են բոլոր հասարակությունների համար և որևէ հասարակություն իր զարգացման ընթացքում չի շրջանցում դրանք: Հենց այսպիսի տիպաբանական մակարդակում է վերլուծությունը կատարվել, իսկ որ այդ ընդհանրությունը պետք է լրացվի ազգային պատմության, հոգեբանության և այլ հանգամանքների վերլուծությամբ, միանշանակ է:
Ըստ էության նույն խդնիրն ես արձանագրում, ինչ նախորդ դիտարկմանդ մեջ: Իհարկե, ընդհանրությունների հիման վրա կատարվա վերլուծությունը պետք է լրացվի մասնավոր բազմաթիվ հանգամանքներով, որոնցից մի քանիսը նշեցիր: Այս վերլուծությունը ընդհանուր կերպով ուրվագծում էր հայ միջին խավի, նրա ավտորիտար բնավորության և դրա հետևանքների պատկերը:
Բոլորովին համոզված չեմ: Այս խնդրի մասին մենք արդեն խոսել ենք այստեղ: Ոչ միայն չկա մտավորականությունը, այլև գոյություն ունեցող պայմանական մտավորականությունը լծվել է ավտորիտար բնավորության սայլին ու այն բացառապես լրացնում է ազգային-պատմական զգացմունքայնությամբ, սակայն ոչ երբեք իրական բովանդակությամբ:
Էջանիշներ