Philosopher
Գնանք մի քիչ ետ:
Եվ այսպես ծնվեց մանկիկը: Ովքե՞ր էին նրա ծնողները /պապերը, տատերը/: Սովետը -ռուսական կայսրության հետնորդը ՝ իր ռուսական կայսերական ավանդույթներով, ու վարքու բարքով, և 30 հզ. կմ2 -ու վրա ապրող, միջինացված տարբերակում լյումպեատարր մի մասսա: Մանկիկը ունեցավ շատ ծանր կյանքի առաջին օրեր, լի վիրահատություններով ու դեղեր կուլ տալով:... Մի խոսքով հիվանդանոցից դուրս չէր գրվում /պատերազմ, սով, վառելիքի կրիզիս... պետական /օրգանիզմի/ կրիզիս/: Մանկիկը շանս ուներ փրկվելու, ու բուժումը գնում էր ծանր, սակայն իր հունով: Ու այսեղ ներվերը չդիմացան, դիմեց իր ծնողներին ու ասած "Էլ չեմ դիմանում" /հայ-ռուսական մեծ պայմանագիր/:... ու սկսվեց գենետիկորեն իրեն հայտնի տատական մեթոդներով "բուժումը": Սակայն հայտնի է, թե "հեքիմաբուժության" դիմած անձը ինչպես է քայլ-առ-քայլ փաթաթվում "հեքիմի" հյուսած ճիրաններում: Ընդհուպ մինչև տարբեր մատաղներ, "խաչհամբույրներ" ու "խնկարկումներ":
Ժամանակակից բժշկությունը հլա դեռ տեղ չէր հասել, իսկ համբերությունը /դիմացկունությունը/ չհերիքեց:

Համարյա նույն վիճակն էր սովետի տարբեր մասերում ծնված բոլոր մանկիկների հետ:

Եկավ ժամանակ, որ ժամանակակից բժշկությունը տեղ հասավ այս հանրապետություններ /1996-ից հետո/: Սակայն բոլոր տեղերում նա հանդիպեց հեքիմի /Ռուսաստանի/ կատաղի դիմադրությանը /մի տեղ վախոցնում էր "թուրքով", մի այլ տեղ "աֆղան-մոջահեդով", մի այլ տեղ "եվրոպական գոմիկով" ու "եհովայի վկաներով" և այլն: Նայած որտեղ ինչով կարող էր/:

Բժիշկը որոշեց որտեղ կարող է, հիվանդին փախցնել իր ծնողներից, որպեսի կարողանա բուժել: Դրա համար նա որոշեց որդեգրել տալ մանկիկին մի քաղաքակիրթ "ձյաձյա"-ի:
Առավել ակնհայտ օրինակներ են Վրաստանի և Ուկրաինայի իշխանափոխությունները, որոնք տեղի ունեցան բացառապես այն պատճառով, որ ընտրախավը զգաց, որ գունավոր հեղափոխությունների առաջնորդները առավել մեծ ուժի ու զորության կրողներ են` ինչպես ֆինանսական, այնպես էլ միջազգային օժանդակության առումներով, քան սեփական կոռումպացվածության մեջ զգոնությունը կորցրած գործող իշխանությունները: Սա կրկին ընտրություն է դեպի ուժի բևեռը և ոչ թե երկու ժողովուրդների հրաշալի դեմոկրատացում ու ազատականացում ընդամենը մեկ ընտրական գործընթացի ընթացքում:
Ասել կուզեմ, որ Վրաստանի դեպքում որդեգրման գործնթացը ընտրազանգվածի հետ ոչ մի կապ չուներ : Մանկիկին փախցրել են "հեքիմի" ճիրաններից, ու օրենքով պաշտպանվածության համար նաև որդեգրել /Ուկրաինայի դեպքը ավելի բարդ է, քանի որ որդեգրման գործնթացը գնում է բավականին բարդ ձևով,... հին ծնողը համառորեն չի ուզում հրաժարվել երեխայից/:
Լա՞վ է սա, թէ վա՞տ: Նայած ում համար ոնց: Լյումպենի համար միանշանակ իհարկե վատ է: Նա դեռ չի զգում, քանի որ նոր ծնողները տվել են իրեն բազմաթիվ փայլուն խաղալիքներ ու հլա դեռ զբաղված է դրանցով: Սակայն երբ որ "ակլիմատիզացիոն" պրոսեսները ավարտվեն ու մանկիկը "հավեսը" կորցնի նոր խաղալիքներից, ապա անխուսափելիորեն կարոտով հիշելու է իր գենետիկական հին "գյուղը", իր ցեխ ու ջրով, առուներով ու դրանց մեջ թավալ գալով: Այսինքն զգալու է իրեն բավականին ոչ կամֆորտնի :
/ինչի "առաջին ծիծեռնակները" արդեն հայտնվում են Թբիլիսիում/: Ասածս են է, որ էս խմորը դեռ բավականին ջուր է քաշելու:
Մի խոսքով ես Վրաստանում ոչ մի կապակցվածություն չեմ տեսնում ընթացող պրոցեսների, և "ընտրության" կամ "ընտրազանգված" կոչվող սուբեկտի միջև:

Հ.Գ. Եթե դեմ չես , Առանձին կուզենայի քննարկել, թէ Հայաստանի ազգաբնակչության որ մասին որ տարբերակն է գերադասելի, և ի՞նչ ապագա է սպասվում նրանց էտ դեպքերում: