Աթեիստ ջան, ես հատուկ Էմմա Պետրոսյանին նշեցի, որ համ երգչուհի լինի (վերնագիրն ասում ա հայ երգչուհիներից ու՞մ եք սիրում ու ցանկում Անդրեն, Արամեն ու Արսեն Սաֆարյանն են), համ էլ էստրադային, թե չէ նենց հրաշք հեղինակ կատարողներ ունենք ՝ Լիլիթ Պիպոյան, Լիլիթ Բլեյան, Արմինե Հայրապետյան, Տաթևիկ Աղամիրյան, ի վերջո ռետրոները՝ Բելլա Դարբինյանից սկսած, ջազ-լեդիները ՝ Տաթևիկ Հովհաննիսյանով ավարտած... Բայց Էմմայի պես «ուղիղ» ոչ մեկ չի երգում: Խելքս գնում ա, որ ինքը վերցնում ա ցանկացած երգ/երաժշտություն ու առանց ավելորդ մելիզմների երգում ա նենց, որ ուրիշ էլ ոչ ոք էդ նույն երաժշտությանը չի կարողանա մոտ գալ:
Հ.Գ. Կարեն Հայրապետյանի համար ժամանակին Գյանջումյանը մեկ-երկու երգ գրեց, ու էդ նշածդ երգն էլ պիտի որ իրենը լինի, իսկ հետո ինքը կարծեմ Վիսոցկի էր երգում՝ ինչ-որ ակումբում ու լսա-տեսադաշտից դուրս գնաց:
Էջանիշներ