User Tag List

Էջ 5 90-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

  1. #61
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերբնականի գոյությունը ես էլ եմ հերքում, բայց տարբերությունն այն է, որ գերբնական համարվող երևույթները ես շատ էլ բնական եմ համարում։ Այսինքն՝ ոչ թե երևույթների գոյությունն եմ հերքում, այլ դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ գերբնական։
    Կստորագրեմ ամեն բառի տակ
    Իմ ասածն էլ նույնն էր: Այսինքն եթե երևույթը կա, ուրեմն դա բնական է:


    (Ջան ասում, ջան լսում )
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (22.02.2013), Արիացի (24.11.2009)

  3. #62
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Չեմ կարծում, թե աթեիստ լինելը հասցրել է մեզ մոտ «մոդա» դառնալ... Ես հարգում եմ աթեիստներին՝ գիտեմ, որ գործ ունեմ որոշակի սկզբունքներով մարդկանց հետ, ովքեր լիքը հարցեր ունեն ու հաստատ փնտրում են դրանց պատասխանները... Ինքս քրիստոնյա եմ ու շատ ուրախ եմ, որ «Աստծո հանդեպ սերը» (իսկապես ՍԵՐ, ոչ թե սարսափ) մանկուց ամուր հիմքերի վրա է դրվել իմ մեջ... Հիմա հաճախ շատ հարցեր եմ ունենում, փնտրում եմ պատասխանները, փորձում դրանք գտնել քրիստոնեության մասին իմ գիտելիքների մեջ ու հաստատ գիտեմ, որ ի վերջո վերադառնալու եմ էն մաքուր, անխախտ հավատքին, որ ունեցել եմ տարիներ առաջ... Էն ժամանակ միշտ էնպես էի ցավում աթեիստների համար, ովքեր, շատ խելացի, բարի լինելով, գիտեի, որ պիտի դժխոք գնան (հիմա ամեն ինչ էդպես միանշանակ չեմ ընդունում) ու ասում էի՝ ինչ ուզում եք` մտածեք, չեք ուզում՝ մի հավատացեք, միայն թե ՄԿՐՏՎԵՔ...
    Բոլոր աթեիստներին (ու ինձ էլ) մաղթում եմ, որ երբեք չմոլորվեն սեփական կասկածների մեջ... Իմ ընկալմամբ՝ աթեիզմը ընթացիկ վիճակ է, փնտրելու վիճակ, երբ նախապես մարդու մեջ որևէ հավատքի ամուր հիմքեր չեն դրվել, իսկ ինչ դրվել է՝ չի բավարարել... Կարծում եմ, որ իսկական փնտրող-ը ի վերջո անպայման պիտի հանգի որևէ հավատքի (եթե ոչ քրիստոնեությանն, ապա՝ բուդդիզմին, մահմեդական միջավայրում՝ իսլամին):
    Մի անգամ ինձ ասել են. «Ձեզ՝ հավատացյալներին, հեշտ է ապրել»... Այս խոսքերը ինձ վրա շատ են ազդել... Իհարկե հեշտ է... Բայց չհավատալը ԱՀԱՎՈՐ է... որովհետև այս հսկայական, անեզր, անհասկանալի, խորհրդավոր, սարսափելի... տիեզերքում քեզ միայն բջիջների ինչ-որ կույտ համարել ու չհավատալ հնարավոր չէ...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 14.01.2008, 03:32:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #63
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես դեռ չեմ հանդիպել աթեիստի, որը պատրաստ է մարդ սպանել միայն այն պատճառով, որ դիմացինը անհարգալից է արտահայտվել աթեիզմի մասին:
    Հարգելի աթեիստ, եթե ցանկանում ես հանդիպել աթեիստների, որոնք պատրաստ են մարդ սպանել, ապա կառաջարկեմ ծանոթանալ բոլշեւիկյան հեղափոխությունից՛ հետո նախկին սովետական միությունում ինչքան մարդիք՛ են դաժանաբար աքսորվել եւ սպանվել:

  5. #64
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարը շատ դյուրին բույն է հյուսում աթեիստ մարդու մեջ, որովհետեվ այնտեղ բացակայում է խիղճը, կամ Աստվածը:

    Լավ չէր ասված, թույլ էր: Դուք այս մտքին հանգե՞լ եք բազմաթիվ հետազոտություններից հետո: Էնպիսի տպավրություն ա, որ Դուք սա գրել եք պարզապես մի բան գրած լինելու համար: Չէ՞ որ աստված կա բոլորիս մեջ Ու դա պարզապես մենք՝ կույր աթեիստներս չենք գիտակցում և հեռանում ենք նրա լույսից… Քավ լիցի, պետք չէ: Ինչպես Դուք եք օրինակ բերում խորհրդային ժամանակների մասին, էդպես էլ ես Ձեզ հազար ու մի օրինակ կբերեմ շատ-շատ տականքների մասին, բայց որոնք հավատում են աստծոն: Դա նրանց ավելի խղճո՞վ ա դարձնում, հա՞:
    Հարգելի հայ պատանի, Ձեր նշած տականքները՛ ոչ թե հավատացյալներ են, այլ գառան մորթի հագած գայլեր: Իսկ այն ինչ դուք թույլ եք համարում, դա ոչ միայն իմ մտքերն են, այլ բազմաթիվ աստվածաբանների եւ հոգեբանների, Դուք դեռ ընդամենը պատանի եք եւ այն հասկանալու համար դեռ շատ ճանապարհ ունեք կտրելու: Դուք մեղավոր չեք, այլ մեղավոր է այն ոգեզուրկ միջավայրը որտեղ ձեւավորվել է Ձեր աշխարհընկալումը:

    Ավելացվել է 18 րոպե անց
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղջ սիրար… չի ասում հեսա սաղ վրա կտան… Մի թե՞ դու այդքան ուժեղ ես, որ կկարենաս շատերին դեմ դուրս գաս ու շարունակել պնդել այդ անհիմն ու ինչ-որ տեղից լսված արտահայտությունը, որը աչեցիր հիմա: Չարը շատ դյուրին բույն է հյուսում աթեիստ մարդու մեջ, որովհետեվ այնտեղ բացակայում է խիղճը, կամ Աստվածը: Չարն ու բարին կապ չունեն մարդու հավատքի հետ, ուրիշ հարց է, որ հնարավոր է մի շարք տգեն չարերին դարցնել արհեստական բարի հավատքի շնորհիվ: Բայց այն, որ մարդը Աթեիստ է դա չի նշանակում, որ չար է աստվածն մեր հետ…
    Հարգելի հայ երիտասարդ, նախ վրա են տալիս գազանները, եւ ոչ մարդիք:
    Իսկ ինչ վերաբերվում է չարն ու բարի, խիղճ, եւ Աստված հասկացություններին, Ձեր աշխարհընկալումը դեռ վերջնականորեն ձեւավորված չէ, այդ իսկ պատճառով , չի կարող լինել կատարյալ, եւ զերծ սխալներից: Կառաջարկեմ... այսօրվա Ձեր մտորումները գրի առնել եւ պահպանել մի քսան տարի հետո, այն համեմատելու նպատակով, համոզված եղիր, հարյուր տոկոսով չեն համնկնելու:
    Վերջին խմբագրող՝ սիսար: 27.01.2008, 07:39: Պատճառ: Գրառման ավելացում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (10.12.2009)

  7. #65
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս՝ աթեիստ չլինելով, ակամա ցնցվեցի վերոնշյալ մտքի անհեթեթությունից ու սահմանափակությունից... Կներեք, վիրավորելու մտադրություն բոլորովին չունեմ, բայց ուրիշ ինչպե՞ս անվանես նման մոտեցումը։ Անձամբ ճանաչում եմ բազմաթիվ աթեիստների, որոնք շատ ավելի խղճով են ու իրենց վարքուբարքով շատ ավելի Աստծուն մոտ, քան իրենց հավատացյալ համարող ու համարվող բազմաթիվ մարդիկ։

    Հարգելի ՈՒլուանա, աթեիզմը՛ չի ընդունում Աստծո գոյությունը, հետեվաբար աթեիստը չի կարող ավելի մոտ լինել աստծուն քան հավատացյալը, իսկ ապացուցելու կարիք չկա, որ իսկական հավատացյալը ավելի խղճով է, քան անհավատը: Պետք չէ ցնցվել իմ ասածի վրա, նախ, խորհուրդ կտայի որեվե կարծիք կարդալուց առաջ, լինել ուշադիր: Եթե դուրսում սառնամանիք է եւ դուք փողոց եք դուրս գալիս ընդամենը ներքնազգեստով, ապա շատ է հավանական. որ կըմրսեք, քան եթե դուրս գայիք վերարկուով, իմ ասածը այն է՛ որ չարը ավելի հեշտ բույն կըդնի անհավատի մեջ, քան հավատացյալի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (10.12.2009)

  9. #66
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Աթեիզմ

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք դեռ ընդամենը պատանի եք եւ այն հասկանալու համար դեռ շատ ճանապարհ ունեք կտրելու: Դուք մեղավոր չեք, այլ մեղավոր է այն ոգեզուրկ միջավայրը որտեղ ձեւավորվել է Ձեր աշխարհընկալումը:

    Ավելացվել է 18 րոպե անց
    Ձեր աշխարհընկալումը դեռ վերջնականորեն ձեւավորված չէ, այդ իսկ պատճառով , չի կարող լինել կատարյալ, եւ զերծ սխալներից:
    Անիմաստ եմ համարում շարունակել բանավեճը մի մարդու հետ, որը առանց դիմացինին ճանաչելու պետք է պնդի, թե նրա աշխարհընկալումը ձևավորված չի, միայն այն պատճառով, որ վերջինս չի համընկնում իր աշխարհընկալման հետ:

    Հ.Գ.
    Ի պատասխան բոլշևիկների մասին արտահայտությանը պարզապես կասեմ, նախ քրիստոնեությունը նույնպես անմեղ գառի պես չի հաստատվել Հայաստանում, երկրորդ, սպանողները աթիստ չէին, այլ հլու կամակատարներ, իսկ հրաման տվողները ավելի շատ պայքարում էին եկեղեցու ոչ թե կրոնի դեմ:
    Կրկնեմ` "ես դեռ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ աթեիստի, որը պատրաստ է մարդ սպանել միայն այն պատճառով, որ դիմացինը անհարգալից է արտահայտվել աթեիզմի մասին:"
    Եթե 150 տարի առաջ տարածված էր բուժումն արյուն թողնելով, դա չի նշանակում թե ժամանակակից բժիշկների խելքն իրենցը չի արյուն թողնելու համար:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Boboloz (12.10.2010), Արիացի (24.11.2009)

  11. #67
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիզմը հավատք է։ Աթեիսթը հավատում է որ Աստված գոյություն չունի։ Ո՛չ գիտությունը, ո՛չ էլ «փաստերը» Աստծո չգոյությունը չեն ապացուցել։ Հետևաբար Աթեիզմը կրոնի մի տեսակ է։
    Ինչ վերաբերվում է իմ վերաբերմունքին, ես աթեիստներին վերաբերվում եմ այնպես ինչպես վերաբերվում եմ ցանկացած սուտ կրոնին պատկանող մարդուն։
    Նույն գիտությունը մինչև հիմա չի կարող մերժել Աստծո գոյությունը: Լավ տեղեկացված չես, այսօր շատ գիտնականներ են հանդես գալիս Աստծո գոյությունը հաստատող փաստերով:

  12. #68
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն գիտությունը մինչև հիմա չի կարող մերժել Աստծո գոյությունը: Լավ տեղեկացված չես, այսօր շատ գիտնականներ են հանդես գալիս Աստծո գոյությունը հաստատող փաստերով:
    Եթե դժվար չի մի գիտնականի անունը շեշտի ու եթե դժվար չի ասա օրինակ ինչ փաստեր կան:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (24.11.2009), VisTolog (19.04.2013), Արիացի (24.11.2009)

  14. #69
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դժվար չի մի գիտնականի անունը շեշտի ու եթե դժվար չի ասա օրինակ ինչ փաստեր կան:
    Իհարկե եղբայր: Ահա օրինակ եթե դուրդ չգա կասես էլի կուղարկեմ: Հաշվի առ, որ այս մարդը համարվել է աշխարհի ամենահզոր աթեիստ գիտնականներից մեկը Էնտոնի Ֆլյու
    http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html

    http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html

  15. #70
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե եղբայր: Ահա օրինակ եթե դուրդ չգա կասես էլի կուղարկեմ: Հաշվի առ, որ այս մարդը համարվել է աշխարհի ամենահզոր աթեիստ գիտնականներից մեկը Էնտոնի Ֆլյու
    http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html

    http://www.kavkazchat.com/archive/in...p/t-11157.html
    Հո դուր գալով կամ չգալով չի՞,ինձ ուղակի հետաքրքիրա թե ինչ փաստեր կարա ունենա,հնարավորա կարծիք արտահայտի,որը լոգիկային մոտա,բայց փաստ ասված բարդ բանա,«դուխ վրեմենի» վիդեոն տեսե՞լ ես,խորհուրդ կտամ անպայման նայես:

  16. #71
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հո դուր գալով կամ չգալով չի՞,ինձ ուղակի հետաքրքիրա թե ինչ փաստեր կարա ունենա,հնարավորա կարծիք արտահայտի,որը լոգիկային մոտա,բայց փաստ ասված բարդ բանա,«դուխ վրեմենի» վիդեոն տեսե՞լ ես,խորհուրդ կտամ անպայման նայես:
    լավ սպասի տենամ կարամ ինտեռնետով գտնեմ:

  17. #72
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն գիտությունը մինչև հիմա չի կարող մերժել Աստծո գոյությունը: Լավ տեղեկացված չես, այսօր շատ գիտնականներ են հանդես գալիս Աստծո գոյությունը հաստատող փաստերով:
    Ու որն է Աստծու գոյությունը ապացուցող փաստը? Միթե ինչ-որ ֆիզիկական փորձ են արել, ինչպիսին օրինակ Կուլոնի փորձն է, ու հանգել են այն եզրակացության, որ առանց Աստծո գոյության, այդ փորձը տվյալ արդյունքը չէր տա?

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (24.11.2009), Մարկուս (12.05.2013)

  19. #73
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մերսի Ես ել կարամ քեզ լավ վիդեոների տեղ ասեմ, միայն հետո

  20. #74
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու որն է Աստծու գոյությունը ապացուցող փաստը? Միթե ինչ-որ ֆիզիկական փորձ են արել, ինչպիսին օրինակ Կուլոնի փորձն է, ու հանգել են այն եզրակացության, որ առանց Աստծո գոյության, այդ փորձը տվյալ արդյունքը չէր տա?
    Շատ փաստեր կան ինտերնետում, փնտրի շատ հետաքրքիր փորձեր էլ կան, ուսումնասիրություններ էլ կան

  21. #75
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Աթեիզմ

    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ փաստեր կան ինտերնետում, փնտրի շատ հետաքրքիր փորձեր էլ կան, ուսումնասիրություններ էլ կան
    Փորձե՞ր:Այսինքն:

Էջ 5 90-ից ԱռաջինԱռաջին 1234567891555 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •