Համաձայն եմ, անբացատրելի երևույթների գոյությունը դեռ Աստծո գոյության ապացույց չի։ Բայց մարդն Աստծուն չի հորինել անբացատրելի երևույթները բացատրելու համար։ Այդպես վարվում են միայն տգե՛տ կրոնավորները։ Անբացատրելի երևույթները բացատրելուն Աստծուն հավատալը չի խանգարում։ Ընդհակառակը՝ ինչպես Էյնշտեյնն է ասել. «Գիտությունն առանց կրոնի թերարժեք է, իսկ կրոնն առանց գիտության՝ կույր»։ Մի ուրիշ տեղ էլ Էյնշտեյնն ասել է. «Մեր ժամանակակիցներից մեկն ասել է, և ոչ առանց հիմքի, որ մեր նյութապաշտական դարում լուրջ գիտնականներ կարող են լինել միայն խոր համոզված կրոնական մարդիկ»։Մրրիկ-ի խոսքերից
Ավելացնեմ նաև, որ լուրջ կրոնները ևս չեն ժխտում գիտությունը, մարդկանց մղում են ճանաչողության և իմաստության։
Քրիստոսն է ասել. «Խորագետ եղեք օձերի պես»։ «Պարզեք ճշմարտությունը և այն ձեզ ազատ կդարձնի»։
Բուդդան ասել է. «Բոլոր տառապանքների պատճառը տգիտությունն է»։
Էջանիշներ