Մի քանի հաղորդագրություններ կարդալուց հետո ինձ շատ հետաքրքրեց ձեր կարծիքը… Ինչ է իրենից ներկայացնում աթեիզմը բացասական քայքայող մի ինչ որ բան թե հավատ բայց ոչ թե հեքիաթների այլ գիտությանը և փաստերին…
Ինչ վերաբերվում է ինձ ես աթեիստ եմ
Մի քանի հաղորդագրություններ կարդալուց հետո ինձ շատ հետաքրքրեց ձեր կարծիքը… Ինչ է իրենից ներկայացնում աթեիզմը բացասական քայքայող մի ինչ որ բան թե հավատ բայց ոչ թե հեքիաթների այլ գիտությանը և փաստերին…
Ինչ վերաբերվում է ինձ ես աթեիստ եմ
Mephistopheles (29.11.2009), Quyr Qery (08.10.2010)
Աթեիզմը հավատք է։ Աթեիսթը հավատում է որ Աստված գոյություն չունի։ Ո՛չ գիտությունը, ո՛չ էլ «փաստերը» Աստծո չգոյությունը չեն ապացուցել։ Հետևաբար Աթեիզմը կրոնի մի տեսակ է։
Ինչ վերաբերվում է իմ վերաբերմունքին, ես աթեիստներին վերաբերվում եմ այնպես ինչպես վերաբերվում եմ ցանկացած սուտ կրոնին պատկանող մարդուն։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.08.2006, 06:09:
ԵՎ ո՞րն է ճիշտ կրոնըՍահակ-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.08.2006, 06:09:
Ես էլ եմ սրա պատասխանին սպասումArtgeo-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Դե ինչ երբեք չոմ հետքրքրվել աթեիզմով,. չնայած աթեիստի բառարան ունեմ, բայց դե ոչ մի անգամ չեմ բացել, իսկ ինչ վերաբերում է գիտությանը, այն ավելի ու ավելի է մոտենում այն գաղափարին որ երկրի վրա, կան շատ բաներ, որոնք առանց Աստծո, կամ ինչոր գերբնական ուժի չէին լինի, այնպես որ հաստատ կարող եմ ասել, որ աթեիզմը գիտության հետ կապ չունի
Նախ՝ այս թեման ավելի նպատակահարմար է դնել հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում, քանի որ կրոնին վերաբերվող մյուս թեմաները էնտեղ են:
Երկրորդ՝ Աթեիզմը կրոն չի. ինչ որ բանի չգոյությանը հավաատալը տվյալ գաղափարը չի դարձնում կրոն: Կրոն կարող է կոչվել այն գաղափարների կամ հավատալիքների ամբողջությունը, որը ձևվավորվել է Աստծու կամ այլ կերպ անվանվող գերբնական ուժի գոյությունը ընդունելու հետևանքով:
Երրորդ՝ որն է ճիշտ կրոնը հարցը նույնն է, ինչ՝ որն է ամենալավ գույնը հարցը: Այս հարցին ոչ մի պատասխան, որը կհավակնի ճշմարիտ լինելու, տալ հնարավոր չէ, ինչպես եվ փիլիսոփայության ոլորտին վերաբերվող որևե այլ հարցի:
Ինձ համար ամենաճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է:
Բայց ամեն դեպքում աթեիզմը քննադատության չի դիմանում, որովհետև անկախ գիտատեղնիկական առաջընթացից ու մյուս բաներից, ամեն ինչ ի վերջո հանգեցնում է Աստծո գոյությանը: Էս թեմայով վեճերում աթեիստները ,գրեթե միշտ, նահանջում են մինիմում մինչև պանթեիզմ, որը նույնպես կրոն է: Կներեք եթե այնքան էլ պարզ չեմ գրում, մանրամասնելու հավես չունեմ ուղղակի, էս տեսակ վեճերից հոգնում եմ:
Բայց մի հարց կտամ մեր աթեիստներին.
Եթե մերժում եք Աստծո, այսինքն՝ տիեզերական բանականության գաղափարը, ապա ինչպես եք հիմնավորում ձեր սեփական բանականության գոյությունը: Ենթադրենք, թե կյանքն առաջացել է անշունչ քիմիական տարրերի չգիտես ինչ պատճառով իրար միանալու հետևանքով, բայց ձեր բանականությունը, որով դուք հիմա գալիս եք այդ եզրակացության , որտեղի՞ց: Որպեսզի միտքը սխալ ուղղությամբ չտանենք, ասեմ, որ բանականությունը, դա մեր արած մտահանգումները չի, մեր արած մտահանգումները ընդամենը բանականության միջոցով մշակված ինֆորմացիան է, իսկ բանականությունը այն համակարգն է, որով մշակվում է ինֆորմացիան:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 29.08.2006, 14:50:
Aj Klik (23.03.2011), Freeman (01.07.2010), Mephistopheles (13.11.2013), Varzor (06.06.2011), ՆանՍ (06.10.2010)
Ամեն մեկի համար իրա կրոնն ա ճիշտ:Artgeo-ի խոսքերից
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
է~է մարդիկ բան չունեն անելու աթեիզմով են .. տառապում![]()
qui sine peccato est?
հովարս (06.03.2012)
Այս հարցը հիշեցնում է Պիղատոսի հայտնի հարցը՝Artgeo-ի խոսքերից
Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։
Հովհաննես 18:38
Այս հարցին Հիսուսը ուրիշ տեղ պատասխանել է հետևյալ կերպ.
Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթէ ոչ՝ ինձանով»։
Հովհաննես 14:6
Իմ կարծիքով ամենաճշմարիտ կրոնը Քրիստոնեությունն է։
հովարս (06.03.2012)
Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ միակ ճշմարիտ կրոնը քրիստոնեությունն էՍահակ-ի խոսքերից
![]()
Նախ չեմ կարծում թե այստեղ ինչոր մեկը աթեիզմով է տառապում…
Իմ կարծիքով աթեիզմը կրոն չի... երբ է մարդ համարվում մեղավոր երբ ապացուցվում է այն չէ՞ այսինքն անհրաժեշտություն չկա ապացուցել մարդու անմեղությունը… նմանապես և հարկ չկա ապացուցել Աստծո չգոյությունը եթե կարող են թող ապացուցեն նրա գոյությունը…
Լիովին համաձայն եմ որ դեռևս շատ չբացահայտված հարցեր կան և հենց մարդու բանականության և շատ ուրիշ հարցեր դեռ չունեն պատասխաններ ու հենց այդ հարցերի պատասխանները բոլորը վերագրում են աստծուն, բայց չէ որ մինչև ձգողականության ուժի և այլ ֆիզիկական երևույթների գոյությունը ապացուցելը դրանք էլ էին վերագրում աստվածներին բայց դա հիմա հեշտ և հանգիստ բացատրվում են…
Ինչ վերաբերվում ա կրոններին ապա յուրաքանչյուր կրոն անհավատին սպառնում է դժոխքով այսինքն ինչ կրոն էլ դավանես մեկ է մյուս կրոնի համաձայն մեկ ա դժոխքն ա քեզ սպասումինչ անի անմեղ երեխան որը մուսուլմանի ընտանիքում ա ծնվել և ամողջ հոգով հավատում ա Ալահին ասեք Էդ երեխայի վերջը ինչ ա լինելու մուսուլմանության համաձայն դրախն է նրան սպասում թե մյուս կրոնների համաձայն դժոխք
Ըստ Քրիստոնեության անմեղ երեխաներին դժոխք չի սպասում։ Ավելին՝ Քրիստոսը մեծահասակներին պարտադրում է մանուկների պես լինել։ Օրինակ՝Vard-ի խոսքերից
Եվ Հիսուս իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի»։
Մատթեոս 18:2-3
իսկ ի՞նչ ե նշանակում "ճշմարիտ կրոն":Artgeo-ի խոսքերից
կրոնը դա ճանապարհ է դեպի աստված.
Ի՞նչ տարբերություն, թե ինչ ճանապարհով ես գնում...
կարևորը այն է , որ ճանապարհի կեսից չփոխես ճանապարդ, թե չէ մեծ է հավանականությունը, որ խճճվես, ու յեսիմ ուր գնաս (նաեվ հետ, դեպի յհանդամ).
օրինակ հիմնականում ցանկացած բան ընտելուց առաջ ուսումնասիրում են բոլոր այլընտրանքների որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն… իսկ օրինակ քրիստոնյաններից կամ մուսուլմաններից քանի տոկոսը գիտի բուդիզմի բասին կամ այլ կրոնների… կրոնի հարցում մարդիկ ընտրություն անելու հնարովորություն չեն ունենում
Շատ հետաքռքիր համեմատություն էր, խոսք չկաVard-ի խոսքերից
Աստծու գոյությունը համեմատել մարդու մեղավոռության հետ
իրոք շատ օիգինալ էր
թեև պակաս օրիգինալ չէր լինի նաև հակառակ համեմատությունը: Նույն բանի հետ համեմատել Աստծո չգոյությունը:
Սա էլ ամենաշատ բերվող փաստարկներից է, չնայած դրանք փաստարկ համարել էլ չի կարելի: Նրանով , որ դու հիմա գիտես ձգողականության ուժի մասին, ոչինչ չի լուծվում, դա ընդհամենը գոյություն ունեցող երևույթի պատճարի բացատրությունն է , ոչ թե երևույթի գոյության պատճառի ապացույցը:Vard-ի խոսքերից
Այստեղ էլ քո ինֆորմացիան ճշմարտությանը չի համապատասխանում, ըստ քրիստոնեության բոլորը դատվելու են, ըստ իրենց բարոյական նորմերի, անգամ հեթանոսները:Vard-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ