Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Շին, եթե ուշադիր լինես, ես քո անունը հանել եմ… ու դիտմամբ եմ դա արել որովհետև ես դա նայում եմ որպես դիրքորոշում որին քո դեմքը չեմ ուզում կպցնել, այլ ուզում եմ դրան անդրադառնալ որպես իսկապես տարածված մոտեցում… ես քո ինտելեկտը հարցականի տակ չեմ դնում… սա ուզում եմ որ պարզ լինի… ու հատկապես ամեն ինչ անում եմ որ դու չվիրավորվես…

Շին ջան, ախր պարզ գրել եմ … պայքարում են ոչ թե աստավածանչի դեմ, այլ նրա կամայական մեկնաբանությունները որպես բացարձակ ճշմարտություն ստիպողաբար ընդունել տալու դեմ… գրել եմ, Շին ջան, որ գրած չլինեի, կասեի հա չեմ ասել… Աստվածաշունչը հերքվում ու քննադատվում ա երբ որ փորձ ա արվում գիտությունը փախարինել դրանով… կա էդպիսի բան, արվում ա ամբողջ աշխարհում այդ թվում նաև Հայաստանում… երբ որ էվոլյուցիոն տեսությանը զուգահեռ փորձվում ա արարման վարկածը մտցնել դպրոցական ծրագրերում, երբ որ դասից առաջ աղոթում են… սրանք ընդամոնը մի քանի բաներ են որոնք արվում են Աստվածաշունչը վկայակոչելով…

Աստվածաշունչը, պատմությունների գիրք ա որը կամայական մեկնաբանություններով վերածվել ա կրոնի… և շարունակվում ա կամայականորեն մեկնաբանվել ու խաղում ա մարդկանց չիմացության ու թուլությունների վրա…

մի անգամ էլ ասեմ… ես քեզ նկատի չեմ ունեցել, դրա համար էլ հատուկ անունը փոխել եմ…
Մեֆ ջան, ի՞նչ կապ ունի, որ անունս հանել ես: Ախր, դա փաստացի իմ դիրքորոշումն ա: Ամեն դեպքում ես մեջբերածդ գրառումը ջնջեցի հետո, իհարկե ցավում եմ, որ քեզ ու լիքը մարդու վշտացնում ա, որ կան նաև իմ նման մարդիկ, բայց ինչ արած՝ ստիպված եք հարմարվել: