Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բաբա Յագայի մասին ի՞նչ գիտելիք ունես… հլա ասա իմանանք…
Օրինակ, գիտեմ, որ դու իրան հավատում ես

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
որտեղի՞ց ա հայտնի քեզ որ Աստված հասկացությունը Կրոնից առաջ ա եղել… կա՞ն տեց փաստարկներ… եթե քո ասածը ընկալման մասին ճիշտ ա ուրեմն հենց նոր դու ժխտեցիր աստծո գոյությունը… գոյը օբյեկտիվ իրականություն ա ու եթե աստված հասկացությունը զուտ կախված ա "ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն տրամաբանությունից` հավատից" ուրեմն այն գոյություն չունի, այսինքն կեղծ հասկացություն ա չհիմնված իրական գոյություն ունեցող փաստերի վրա… այսինքն գոյություն ունեցող երևույթի մասին կարծիք, ընկալում կամ բերաբերմունք չի…
մեղմ ասած երևակայության արդյունք ա…
Մեֆ, լրիվ խառնվել ես իրար
Չեն կարող պատերը հիմքից առաջ լինել: Իսկ Աստված հասկացողությունը կրոնի հիմքն է: Առանց այդ հասկացողության կրոնն ուղղակի չի կարող գոյություն ունենալ:
Պետք չի խառնել "հասկացողության" ու "գոյությունը": Ամեն մի հասկացողություն չի, որ օբյեկտիվ գոյություն ունի: Ու ամեն մի օբյեկտիվ գոյություն ունեցող բան չի, որ որպես հասկացողություն հաանելի է:
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
այսինքն գրավիտացիան չի կարող ընկալվել "ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն [B]տրամաբանության հիմքի` հավատի միջոցով"… հույսով եմ գրավիտացիայի գոյությունը հարցականի տակ չես դնում…
Ոչ, սխալվում ես: Գրավիտացիան, որպես հասկացողություն, լիովին կարող է ընկալվել ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն տրամաբանության միջոցով:
Իսկ դու համոզված ես, որ գրավիտացիա գոյություն ունի? Թե ուղղակի հավատում ես գիտությանը? Մենակ չասես, որ Նյուտոնի փորձերը անձամբ կրկնել ես, գրավիտացիոն հաստատունի արժեքն էլ վերահաշվարկել
Գրավիտացիայի երևույթի ոչ պատճառը և ոչ էլ չափման մեխանիզմները հայտնի չեն: Գրավիտացիայի մասին իմանում ենք միայն դրա հետևանքներից: Իսկ զուտ երևույթի պատճառների ու հնարավոր ազդեցության կանոնների մասին իմանում ենք հավատալով գրավոր կամ բանավոր աղբյուներին