Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
մի հատ տենց կրոնի անուն տուր…
Մանիականություն, բուդդայականության որոշ ուղղություններ: Մանրամասների համար ջուջըլը քեզ փեշքեշ` փորփրի
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
գիտության թռիչքը ոչ մի կապ չունի գոյություն չունեցող բաներին հավատալու հետ… տեխնոլոգիան, միգուցե, բայց ոչ գիտությունը…
բացարձակապես սխալ բաներ ես ասում… նախ եթե փաստեր կան, ապա այն միանշանակ ընդունվում ա ու հավատալն արդեն առնում ա աբսուրդ… երկրորդ գիտնական վարկած առաջ չի քաշում զուտ հավատալու հիման վրա, վարկածն առաջ ա քաշվում ունեցած գիտելիքների ու տրամաբանական շխթա կազմելու հիման վրա, որն էլ հետո կամ ապացուցվում ա կամ հերքվում… երկու դեպքում էլ գիտությունը շահում ա… ինտուիցիան բավարար չի վարկած առաջ քաշելու համար…
Էլի ճռռ?
Մի հատ ցույց կտաս, որ ես ասել եմ, թե գիտության թռիչքը կապ ունի գոյություն չունեցող բաներին հավատալու հետ?
գոյություն չունեցող = ապացուցված է, որ գոյություն չունի:
Իմ ասածը չապացուցված, բայց ենթադրյալ գոյություն ունեցողն է: տարբերությունը հսկայական է:
Կոնկրետ օրինակ բերեմ.
Գիտությունը իր ունեցած փաստերի ու ինտուիցիայի հաշվին ենթադրում է, որ ինչ-որ մի ժամանակ անկենդան նյութից առաջացել է կենդանի բջիջ: Ու էդ ենթադրողները երևի նաև հավատում են իրենց ասածին` ավելի շատ ինտուիտիվ, քան թե փաստերից ելնելով:
Գիտությունն ունի աքսիոմներ և դրանց վրա է հիմնվում: Կրոնն ունի դոգմաներ, իսկ հավատը ավելի շատ էմոցիոնալ և ինտուիտիվ հասկացողություն է և ունի իր ուրույն տրամաբանությունը: