Սամ ջան, ստեղ մի հատ ֆունդամենտալ հարց կա… երբ դու ընդունում ես աստծո գույությունը, բայց կրոնը չես ընդունում, աստված քո համար դառնում ա անձնական կատեգորիա… այսինքն դու ասում ես "աստված ինձ համար գոյություն ունի"… սա հիմնովին տարբերվում ա կրոնի պնդումից որ "աստված գոյություն ունի"… քա դեպքում քո աստծո ընդունումը քո անձնական ներքնաշխարհի ամբողջականության ֆակտոր ա, այսինքն առանց դրա քո ներքնաշխահրն ամբողջական չի, բայց աստծո գոյությունը չի պարտադրվում ուրիշներին… ես դրա հետ խնդիր չունեմ և նույնիսկ չեմ կարող վիճել որ քո համար աստված գոյություն չունի… քո աստծո ընդունումը ինձ համար չափանիշ չի լինում քանի դեռ դու ինձ չես դատում կամ իմ բարոյական նկարագիրը չես պայմանավորում քո անձնական աստծո ընդունմամբ…
մինչդեռ կրոնը հենց դրանով էլ պայմանավորում ա իմ նկարագիրը որովհետև նա ընդունում ա աստծո գոյությունը ոնց որ գրավիտացիայի գոյությունը… ստեղ ես կարամ վիճեմ ու պետք ա վիճեմ ու պահանջեմ որ ապացուցեն, քանի որ իրենք պարտադրում են հասարակությանն ու ինձ այդ թվում իրենց հավատքը… պատմությունը դա ա ցույց տալիս…
դուք տեղ ունեք հասարակության մեջ այնպես ինչպես ցանկացած մարդ…
"աստված գոյություն ունի" պնդումը նույնն ա ինչ "գրավիտացիա գոյություն ունի"-ն հետևաբար և ապացուցման կարիք ունի…
"աստված ինձ համար գոյություն ունի"-ն պնդում չի այլ անձնական գործ ա, որը ապացուցման կարիք չունի ինձ համար քանի որ հենց սկզբից աստծո գոյությունը պայմանավորում ա տվյալ անձի հետ…
իսկ բացի հավատալուց ուրիշ ի՞նչ ա հնարավոր անել Սամ… ոնց պիտի ճանաչես աստծուն Սամ, եթե նրա գոյությունն անապացուցելի ա, իսկ ճանաչել նշանակում ա հասկանալ ու տեսնել որը և խոսում ա նրա մասին որ "աստված գոյություն ունի", որն էլ տանում ա ապացուցման անհրաժեշտությանը… իսկ դա անհնար ա… երբ որ մարդն իր կյանքն ու հնարավորությունները պայմանավորում ա ևս մեկ՝ երրորդ գոյով, սա արդեն սահմանափակում ա արդեն եղած սահմանափակումների վրա… նամանավանդ որ նրա գոյությունն անապացուցելի ա…Սրանով դու կրկնում ես կրոնի ամենամեծ սահմանափակումը և հաստատում ես, որ աթեիզմը կրոնի հարազատ եղբայրն է:
Իսկ Աստծոն կարելի է նաև ճանաչել: Եվ որքան ավելի շատ ճանաչես, այնքան ավելի կանսահմանանաս ինքդ էլ: /Կոնկրետ քեզ նկատի չունեմ:/
Չնայած, կոնկրետ քո սահմանափակ լինելը տեսնում եմ նրանում, օրինակ, որ երբ գրածդ նախադասությունը սկսվում է "Աստված" բառով, դու այն սկսում ես փոքրատառով: Երբ նախադասության մեջ ես այդ անում, կարող ես պատճառաբանել, որ դա քեզ համար հատուկ անուն չէ, ու ես կհամաձայնվեմ, չնայած ինձ համար հատուկ անուն է: Իսկ նախադասությունը մեծատառով սկսելու անհրաժեշտությունը հասարակ քերականություն է ու կրոնի հետ կապ չունի, չէ՞:
Հուսով եմ չես կարծում, որ իմ անգրագետ հալով փորձում եմ քերականության դասեր տալ: Ողղակի ցանկանում եմ ասել, որ նախադասությունը միտումնավոր փոքրատառով սկսելը ցույց է տալիս, որ քո հայացքները քեզ ստիպում են սահմանափակվել փոքրատառի վրա:
Սամ ջան, ես քերականական կանոնները չեմ պահպանում գրելուց… սա էլ վերացնում ա իմ սահմանափակությունը… եթե հետևեմ քերականական կանոններին, ապա դա կլինի ևս մեկ սահմանափակում, չէ՞… կանոնն ինքնին սահմանափակում ա…
Էջանիշներ