Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն դու չգիտես` Աստված կա թե չկա, բայց գիտես, որ եթե կա, ուրեմն լավ բան չի:

Եթե ես մեկի տունը վերանորոգեմ, դա կանեմ փող աշխատելու համար, բայց եթե էն նկարագրածդ ձեւով մեկին փրկեմ, դա չեմ անի շնորհակալություն, վարկանիշ ու ծիծիկ ստանալու համար, այլ կանեմ մարդուն փրկած լինելու համար ու չեմ մտածի, թե ինձ դրա համար ով ա շնորհակալություն հայտնելու: Ու էլի եմ ասում, եթե մարդը իմ արածի դիմաց իրա Աստծուն շնորհակալություն հայտնի, ես չեմ համարի, որ էդ մարդը անշնորհակալ ա: Ու կապ չունի, թե Աստված իմ համար ինչպիսին ա, կամ ընդհանրապես կա, թե չկա:
Ես առաջնորդվում եմ հավանականությամբ, այսինքն ինձ համար մարդկանց ստեղծած աստծո գոյության հավանականությունը շատ ավելի քիչա, քան նրա չգոյությանը:

Էլի կսեմ, հարցը շնորհակալություն ստանալու համար լավ գործ անելը չի:

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Վիստ ջան, մի անհամեստ հարց տամ, եթե կարելի է: Իսկ դու "իրա գիրքը" կարդացե՞լ ես… Ասեմ, որ տեղ-տեղ կարդալը, կամ միայն նոր կտակարանը կարդալը հաշիվ չի: Քանզի այդ գիրքն ամբողջությամբ է "իրա գիրք", այլ ոչ թե տեղ-տեղ: Եթե կարդացել ես, կարելի է խոսել այդ մասին: Թե չէ հիշեցի մեր քյառթու հավատացյալներից մեկին, ով փրփրած պաշտպանում էր իր հավատը, իսկ հետո պատահաբար թռցրեց բերանից, որ լրիվ չի կարդացել "իրա գիրքը": Ինձ էլ համարյա սատանայապաշտ դուրս բերեց:
Ի գիտություն ասեմ, որ այդ գրքի մեջ ինքը, ճիշտ է, սահմանափակումներ դնում է, բայց հենց ինքն էլ, ցավոք, իրեն հարմար պահին մեծ հաճույքով շրջանցում է դրանք:


Մորմոնների հետ զրուցել եմ, բայց Եհովայի վկաների հետ բախտ չի վիճակվել: Մի անգամ մի երկու հարց տվեցի՝ փախան:
Եվ չնայած դրան ասեմ, որ ես քեզ կարծես թե ոչինչ էլ չեմ փորձել ապացուցել: Ես ընդամենը մի քանի հարց տվեցի քեզ: Չես ուզում, մի պատասխանիր, Վիստ ջան, հարց չկա: Բայց ես քեզ ոչինչ չեմ ուզում ապացուցել:
«Իրա գիրքը» լրիվ չեմ կարդացել, բայց փոխարենը շփվել եմ էդ գիրքը անգիր իմացողների հետ, որոնց վրա էդ հաստատ ավելի շատ բացասականա ազդել, քան դրական: Մորմոնների հետ էլ եմ խոսել: Աստվածաշնչից մի քանի իրար հակասող հարց ես տալիս, ասում են «մեզ չի հետաքրքրում դա ճիշտ է թե սխալ, մենք ուղղակի տարածում ենք նրա խոսքը»: Եհովայի վկայի դեռ չեմ տեսել որ մի երկու հարցից հետո փախնի, իրանք ամեն ինչի աստվածաշնչյան պատասխանը ունեն, եթե չունեն էլ իրանց հովիվը էդ պատասխանը կտա: Փորձիր կյանքի խոսքից մեկնումեկին գտնես ու մի քանի հարց տաս իրանց հավաքների ու ընդունված կարգերի մասին, էդ ժամանակ կտեսնենս թե ինչքան անբարոյական ու վատ բաներ են լինում, որոնց լավ լինելու մասին իրանք աստվածաշնչին հղում կանեն: