Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակի համար՝ նորածին երեխաները
Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ըստ էության էդ թեմայով դժվար թե մեկը պատասխան տա
Երեխաներն իրոք որ ոչ աթեիստ են, ոչ հավատացյալ:

Սակայն երեխայի կյանքի և զարգացման հիմնական դրդապատճառը հավատն է` հավատը ծնողի նկատմամբ, մեծի նկատմամբ, տեսածի նկատամաբ և այլն:
Ու հետաքրքիր է ինչ կողմնորոշում կունենա երեխան, եթե նրան մանկուց ոչ մի բան "չսրսկեն"?

Ներկայիս ժամանակներում, եթե երեխային ոչինչ չսրսկեն, բայց ապահովեն, որ ստանա ստանդարտ ակադեմիական կրթություն, ապա ԻՀԿ կդառնա աթեիստ: Բայց հենց բախվեց ինչ-որ մի լուրջ դժբախտության կամ այնպիսի կենսական խնդրի, որին ակադեմիական գիտությունը ոչ մի տրամաբանական պատասխան չի կարողանում տալ, ապա կսկսի կասկածել:

Ըստ էության հավատալու ունակությունն է, որ մարդուն թույլ է տալիս ապրել և զարգանալ: Ու զուտ իդելիստական տեսանկյունից հավատը անմահության նկատմամբ ու գերբանականության նկատմամաբ ինքնին հավատալու ունակության գերագույն սահմաններն են:
Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
ԻՀԿ կդառնա դեբիլ:

Արդեն սրսկվեց
Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
փաստորեն եթե էդ տրամաբանությամբ նայենք (կրոնական դաստիարակությունը սրսկում չի), ապա մինչև մարդուն չսրսկեն դեբիլ կմնա? Բա էդ դեպքում կրոնը ոնցա դրանից փրկում, եթե սրսկում չի?

փաստորեն դպրոցո չուղարկենք երեխեքին` սրկսում են վատ գաղափարներով: Էդ ինչ են սրսկում դպրոցում? Մաթեմատիկա և Ֆիզիկա "սատանայական գիտելիքները" թե ՀԱԵ "սուտ պատմությունը"?

Կորչի ուսումը, բոլորը դեպի արոտավայր
Ձեր ատելությունը քրիստոնեության հանդեպ ձեզ լրիվ կուրացրել է, նորից անդրադարձիր այս գրառումներին և տես թե ինչ եմ գրել և ինչ ես պատասխանել, ինչ կապ ունի կրոնը, ՀԱԵ-ն դպրոց ուղարկել/չուղարկելը:
Խոսքդ սրսկելու մասին էր, ասածս էլ այն էր որ եթե ինչ որ մի բան սովորեցնում են , արդեն սրսկում են, այդքան բարդ է՞ր