Հայկօ-ի խոսքերից
Դավ ջան, Տիգը արդեն ասեց. Տիգ ջան, շնորհակալ եմ: Ինձ համար լավ մարդը էն մարդն ա, ով սիրում ա դիմացինին ու մարդկանց հետ վարվում ա նենց, ոնց կուզեր, որ իր հետ վարվեն՝ անկախ էն բանից՝ քրիստոնյա ա, աթեիստ ա, ռաբիզ երգիչ ա, ՀՀԿ-ական ա, ինչ ուզում ա լինի, ով ուզում ա լինի: Ինձ ուղղակի դուր չի գալիս, երբ մարդկանց բաժանում են խմբերի կամ պիտակավորում են. Հիտլերը վատն էր, ուրեմն աթեիստ էր, իսկ եթե Հիտլերը աթեիստ էր, ուրեմն բոլոր աթեիստները հիտլերներ են և այլն: Հակառակ օրինակներն էլ են անթիվ-անհամար, երբ աստծու անունը շուրթերին եղեռն են անում ու աստծու անվամբ արդարացնում են ամեն ինչ՝ սկսած նույն Հիտլերից (ինչն էլ ուզում էի ցույց տալ), վերջացրած Տորկվեմադայով: Ես դա արդեն չեմ ուզում շահարկել: Չի կարելի ասել Հիտլերը աթեիստ էր, դրա համար էր Հիտլեր, այլ պետք ա ասել, որ Հիտլերը վատ մարդ էր, դրա համար էր Հիտլեր: Ես չեմ ասում՝ Պողոսը քրիստոնյա ա, դրա համար ա հարազատ ընկեր ինձ համար. ասում եմ՝ Պողոսը լավ մարդ ա, դրա համար ա հարազատ ընկեր ինձ համար: Էս թեմայում ինձ համար կարևոր ա, որ բոլորին նույն արշինով չչափեն, նույն կաղապարի մեջ չդնեն, այլ հասկացվի, որ մարդը էն ա, ոնց ինքը ապրում ա, ոչ թե էն ա, ինչ ինքն ա ասում իր մասին կամ ուրիշներն են ենթադրում իր մասին՝ ինչ-ինչ երկրորդական գործոններից դրդված:
Էջանիշներ