Դարվինիզմը իդեոլոգիա չի… դարվինիզմը բարոյական նորմեր չի սահմանում… դարվինիզմը գիտություն ա և ընդունում ա միայն գիտակամ այլ ոչ թե իր կողմից բերված ապացույցներ… էվոլյուցիոն տեսությունը լավի ու վատի հարց չի քննարկում… դարվինիզմը գիտական տեսություն ա… գիտությունը հավատքի վրա չի հիմնված… դարվինիզմը նույն ձևի գիտություն ա ոնց որ աստղագիտությունը, ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան… այն բարի ու չարի հարց չի քննարկում…
Աթեիստի համար գոյություն ունի բարի ու չարի հասկացություն օրինակ, մարդուն իրա մաշկի գույնի համար դիսկրիմինացիայի ենթարկել չի կարելի, դա չար է, մարդ սպանել չի կարելի, գողանալ չի կարելի… էս գաղափարները հարազատ են ոչ միայն մարդու այլև շատ այլ կենդանիներին… բարին ու չարը դրամնք կրոնական արժեքներ չեն, դրանք ինտելեկտի ու բանականության դրսևորումներ են որոնք այս կամ այն չափով արտահայտվում են բոլոր բանական էակների մոտ առանց կրոնի…
ուղղակի աթեիստի մոտ բարոյականությունը աստծո վախի վրա չի հմնված, այլ հիմնված ա խղճի ու գիտակցության վրա… գողանալը վատ ա ոչ թե նրա համար որ աստված ա ասել, այլ որովհետև դա քոնը չի և դու դրա համար քրտինք չես թափել ու չես վաստակել… սա, ինձ թվում ա, բավարար ա որ մարդը չգողանա…
եթե մարդիկ հավատում են ստծուն ու դա իրանց հոգուն հանգստություն ու խաղաղություն ա բերում, դարձնում ա իրանց ավելի բարի ու մարդկային, ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ ու ես իրանց համարում եմ հավասար բոլորին…
բայց երբ էդ մարդը կանգնում ու ասում ա որ "Բարոյականությունն ու աթեիզմը անհամատեղելի են"… ես էդ մարվդուն չեմ կարողանում մարդկային ցեղի հետ համատեղել, առավել ևս աստվածավախ մարդու կամ բարոյականի հետ… Ռասիզմի ու քսենոֆոբիայի, անբարոյականության ու ապերախտության դեմքն այսպիսին ա լինում…
Էջանիշներ